Կուռք (հունարեն՝ είδωλο), կրոնական պաշտամունքի առարկա։ Որպեն կուռքեր ծառայել են հիմնականում մարդկանց և կենդանիների քարե ու մետաղե արձանները։ Կռապաշտությունը ծագել է հնագույն ժամանակներում և տարածվել հատկապես բազմաստվածական, հեթանոսական կրոններում։ Կուռքեր պաշտողների պատկերացմամբ՝ կուռքերը կամ աստված է, կամ կերպավորում, փոխարինում է աստծուն։ Ժամանակակից կրոններում շարունակում է գոյատևել սրբապատկերի ձևով։ Փոխաբերական առումով ունի կույր, անմիտ պաշտամունքի իմաստ։ Կուռքերի պաշտամունքը տարածված է եղել նախաքրիստոնեական Հայաստանում։ Մարմնավորելով հայկական հեթանոսական աստվածներին՝ պահվել են տաճարներում (տես Մեհյան), որոնք կառուցվել են պաշտամունքային խոշոր կենտրոններում (Բագարան, Բագավան, Թիլ, Աշտիշատ, հետագայում՝ Արտաշատ ևն)։ Կուռքերի պաշտամունքի վերապրուկները երկար ժամանակ պահպանվել են Հայաստանում։

Սուրբ Գրքում կուռք բառը գործածվում է ցույց տալու համար որևիցե դից, այսինքն որևիցե չաստուծո պատկեր։ Աստված արգելում է որևիցե արարածի պատկերը կամ նմանությունը կռել (1. դարբնել, պատրաստել, 2. կռանալ, ծռվել, գլուխ կռել, գլուխ խոնարհել) և կանգնել պաշտոն կամ երկրպագություն մատուցելու նպատակով.

Aquote1.png Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում,

ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ (ԵԼՔ 20.3,4)

Aquote2.png


Aquote1.png Քարուքանդ կ՚անէք նրանց *բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները,

ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։ Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։ (ԵԼՔ 34.13) (Լրացում *բագին-գոյական կուռքի սեղան, զոհարան)

Aquote2.png


Aquote1.png Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,

երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ ... (Բ Օր. 4.16-19)

Aquote2.png
Aquote1.png Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք,

որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է։ (Բ Օր. 7.25,26)

Aquote2.png


Աստված արգելում է նաև որևիցե տեսանելի բանի նմանեցնել նույն իսկ ճշմարիտ Աստծուն։

Aquote1.png Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։(Բ Օր. 4.15) Aquote2.png
տես նաև ԵԼՔ 32.4,5; ՆԷԵՄՅԱ 9.18

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 18