Աբակ (ճարտարապետություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբակ
Աբակ կամ Աբակա (լատին․՝ abacus-ից՝ «տախտակ»), ճարտարապետական դասական օրդերներում՝ սյունագլխի կամ խոյակի վերնասալը։
Նկարագրություն
խմբագրելԴորիական, հոնիական և տոսկանական օրդերներում աբակը քառակուսի է, իսկ կորնթական և բարդ օրդերներում կողմերը փոքր-ինչ ներս են ընկած, անկյունները՝ կտրված։ Հայկական ճարտարապետության մեջ աբակն անվանում են թակաղակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբակ (ճարտարապետություն)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ |