Հերմես
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերմես (այլ կիրառումներ)
Հերմես (հին հունարեն՝ Ἑρμῆς < Ἑρμέας < Ἑρμείας[5], միկեն. e-ma-a2[6]), հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։
Աստվածների սուրհանդակ Հերմեսը նույնպես սիրահարված էր սիրո աստծուհուն։ Հերմեսն ու Ափրոդիտեն (սիրո աստվածուհին) Հերմափրոդիտոս անունով զավակ են ունենում։
Ծագում խմբագրել
Արկադիայում[7], Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում[8], ծնվեց Զևսի և Մայայի[9][10] (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի[11]) որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն[12] լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։
Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը[13]։
- Ըստ Կոթի ելույթից, գոյութուն ուներ հինգ Հերմես.
Դիցաբանություն խմբագրել
Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկն է։ Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին։ Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորություն։ Հերմեսը ճանապարհների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը։ Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնազիաներում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն.թ.ա.IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը. նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես։
Հերմեսի շրջապատը խմբագրել
Հերմեսի սիրուհիներ և երեխաներ խմբագրել
- Աքակալիս (վարկած է)
- Կիդոն
- Ագլաուրիս
- Էվմոլփոս
- Ամփիոն[14]
- Ալքիդեմե Կորինթոսցի
- Բունոս
- Անթիանիրե / Լաոթե]]
- Էքիոն արգոնավորդ
- Էվրիթոս արգոնավորդ
- Ապմոսինե
- Ափրոդիտե
- Հերմափրոդիտ
- Տիքե (աստվածուհի) (հնարավոր է)
- Ռոդոս
- Օվկեանոսուհի (աստվածուհի) Պեիթո
- Եվնոմիա (աստվածուհի)
- Աստաբե (Պենեուսի դուստր )
- Աստակուս
- Հավերժահարս Կարմենթիս
- Էվանդեր
- Հավերժահարս Քիոնե / Ստիլբե[15]
- Ավտոլիկոս
- Քրիսես Ապոլլոնի քուրմ
- Քթոնոփիլե
- Պոլիբոս
- Կրոկոս
- Օվկեանոսուհի Դեիրե
- Էլևվսիս
- Դրիոպե, Արկադյան հավերժահարս
- Պան (հնարավոր է)
- Էրիթեա
- Նորակ[16]
- Էվպոլեմիա
- Էփալիդիս
- Հեկատե
- երեք անանուն դուստրեր[17]
- Հերսի
- Կեֆալոս
- Կերիք (հնարավոր է)
- Հիերե
- Գիգանտ[18]
- Իփթիմե
- Լիքոս (սատիր)
- Փերեսփոնդ (սատիր)
- Պրոնոմուս (սատիր)
- Լիբե (Պալամեդեսի դուստր)
- Լիբիս[19]
- Օքիրե
- Կայսուս
- Օդրիսուս[20]
- Հավերժահարս Օրսինե / Դրիոպե / Պենելոպե[21]
- Պան (հնարավոր է)
- Պալեստրե
- Պանդրոսուս
- Կերիք (հնարավոր է)
- Պեիթո
- Դրիադա Պենելոպե
- Նոմեոս
- Պան (հնարավոր է)
- Պերսեփոնե (ապարդյուն)
- Պերսևս[22]
- Փիլոդամեա
- Փարիս
- Պոլիդևքոս[23]
- Պոլիմելե (Փիլասի դուստր)
- Էվդորուս
- Հավերժահարս Ռենե
- Սաոն[24]
- Սիցիլյան հավերժահարս
- Դափնե
- Հավերժահարս Սոսե
- Ագրեուս
- Տանագրե (Ասոպուսի դուստր)
- Փեոբուլե/ Կլիթե / Կլիմենե / Կլեոբուլե/ ամազոնուհի Միթրե / Փաեթուսե
- Թերսես[25]
- Փրոնիա
- Արաբոս
- Մուսա Ուրանիա
- Լինուս (հնարավոր է)
- Իո
- Հավերժահարս Լալե
- Լարեր
- Սիլեն (վարկած է)
- Պրիապոս (վարկած է)
- Մայրերը անհայտ են
- Աբդերուս
- Անգելիա
- Դոլոպս
- Պալեստրե
Նա հանդիսանում է Ոդիսևսի նախապապ։
Հերմեսի զոհեր խմբագրել
- Արգոս Պանոպտես
- Հսկա Ասկ
- Հովիվ Բատոս, վերածված է քարի։
- Գիգանտ Հիպոլիտոս
Հերմեսի կոչումները խմբագրել
Հերմեսի կոչումների պաշտամունք խմբագրել
- Հերմեսի սկզբնական "կոչումները" վերաբերում էին նրա տարբեր աստվածային գործառույթների՝ նախիրներին և հոտերին, շուկային և առևտրին, խորամանկութանը, ճանապարհներին և ճանապարհորդությանը, ատլետիկային և խաղերին.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Επιμηλιος | Epimelius | Հոտերի պահապան |
Κριοφορος | Criophorus | Խոյ կրողը |
Αγοραιος | Agoraeus | Շուկայից, շուկայատեղի |
Δολιος | Dolius | Արհեստի, խորամանկություների |
Τρικεφαλος | Tricephalus | Երեք գլխանի (Ճանապարհ-խաչմերուկների) |
Εναγωνιος | Enagonius | Խաղերից |
Προμαχος | Promachus | Չեմպիոն |
Ἑρμηνευτης | Hermeneutes | Թարգմանիչ |
- Այս "կոչումներ" ստացել էր նրա սրբավայրերի, պաշտամունքի հիմնադիրների, նկարագրողների վայրերից, տոպոգրաֆիկ.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Κυλληνιος | Cyllenus | Կիլեն լեռից(Արկադիա) |
Ακακησιος | Acacesius | Ակակեսիոսից(Արկադիա) |
Αιπυτος | Aepytus | Աեպիտոս (Արկադիա հերոս) |
Προπυλαιος | Propylaeus | Դարպասի |
Προναος | Pronaus | Տաճարից առաջ, նախատաճար |
- Որոշ "կոչումները" ավելի անորոշ են.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Πολυγιος | Polygius | --- |
Παραμμων | Paramnôn | --- |
Բանաստեղծական կոչումներ և մականուններ խմբագրել
- Հերմեսի Հոմերյան կոչումները.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Αργειφοντης | Argeiphontes | Արգոսի մարդասպան |
Κυλλενιος | Cyllenius | Կիլեն լեռից |
Μαιαδος Ὑιος | -- | Մայայի լեռան որդի |
- Հերմեսի Հոմերյան մականունները.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Διακτορος | Diactorus | Ուղեցույց, նախարար, սուրհանդակ |
Αθανατος
Δαικτορος |
Athanatus
Diactorus |
Անմահ ուղեցույց, գիդ |
Ανγελος Αθανατων | Angelus Athanaton | Աստվածների սուրհանդակ |
Ανγελος Μακαρων | Angelus Macaron | Օրհնվածների սուրհանդակ |
Χρυσορραπις | Chrysorrhapis | Ոսկե գավազան |
Φηλητης | Pheletes | Գողը, ավազակ, ձիու գող |
Αρχοσ Φηλητεων | Archus Pheleteon | Ավազակների և գողերի առաջնորդ |
Κλεπσιφρων | Clepsiphron | Խաբեբա, կեղծաբարո |
Μηχανιωτης | Mechaniotes | Խաբեբա, հորինող |
Ποικιλομητης | Poecilometes | Լի տարբեր խորամանկություներով |
Πολυτροπος | Polytropus | Նենգ, շրջադարձող |
Πονεομενος | Poneomenus | Զբաղված միայնակ |
Βουφονος | Buphonus | Մարդասպան կամ եզների լուծող |
Οιοπολος | Oeopolus | Ոչխարներ-արածեցնող, հովիվ |
Δαις Ἑταιρος | Daïs Hetaerus | Տոների ընկեր, տոնական ընկեր |
Χαρμοπηρων | Charmophron | Ուրախ-հոգով, ուրախ-սիրտ |
Εριουνης | Eriounes | Հաջողություն բերող, պատրաստ օգնությանը |
Ευσκοπος | Euscopus | Հեռատես, զգոն |
Δωτορ Εαων | Dotor Eaon | Լավ բաներ պարգևող |
Χαριδωτης | Charidotes | Ուրախություն պարգևող |
Ακακητα | Acaceta | Միամիտ, ողորմած |
Κυδιμος | Cydimus | Փառահեղ |
Ερικυδης | Ericydes | Հայտնի, փառահեղ, հիանալի |
Αγλαος | Aglaus | Շքեղ, պայծառ, փառավոր |
Κρατυς | Cratus | Ուժեղ, հզոր |
Κρατερος | Craterus | Ուժեղ, հզոր |
- Այլ բանաստեղծական կոչումներ (տիտղոսներ) և մականուններ օգտագործված ողբերկություններում և այլն.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Μαστηριος | Masterius | Փնտրող |
Πομπαιος | Pompaeus | Ուղեցույց |
Հերմեսի տերմինների (օբյեկտների) պաշտամունք խմբագրել
- Որոշ հիմնական տերմինները, որոնք առնչվում էին Հերմեսի պաշտամունքի հետ.
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | |Նշանակությունը |
Ἑρμαιον | Hermaeum | Հերմեսի տաճար |
Ἑρμαια | Hermaea | Հերմեսի խաղեր և Փառատոնը |
Ἑρμαι | Hermae | Հերմ, սյունակ-արձաններ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Ἑρμῆς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 615—616.
- ↑ Любкер Ф. Maia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 814—815.
- ↑ Eitrem S. Iphthime 2 (գերմ.) // Kategorie:RE:Band IX,2 — 1916.
- ↑ Бунос (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 934.
- ↑ Frisk H.|заглавие=Griechisches etymologisches Wörterbuch, Band I|место=Heidelberg|издание=Carl Winter’s Universitätsbuchhandlung|год=1960|страницы=564}}
- ↑ Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
- ↑ Гесиод. Перечень женщин, фр.170 М.-У.; Гимны Гомера III 3
- ↑ Гимны Гомера III 19
- ↑ Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
- ↑ Гесиод. Теогония 938—939
- ↑ Гесиод, подложный фр.395 М.-У.
- ↑ Павсаний. Описание Эллады IX 20, 3
- ↑ Лукиан. Разговоры богов 7, 1-3
- ↑ As presumed by Philostratus the Elder in his Imagines, 1.10
- ↑ Eustathius of Thessalonica|Eustathius on Homer, 804
- ↑ Pausanias (geographer)|Pausanias, Description of Greece 10. 17. 5
- ↑ Tzetzes on Lycophron, 680
- ↑ This Gigas was the father of Ischenus, who was said to have been sacrificed during an outbreak of famine in Olympia, Greece|Olympia; Tzetzes on Lycophron 42
- ↑ Hyginus, Fabulae, 160
- ↑ Clement of Rome, Homilia, 5. 16
- ↑ Scholia on Euripides, Rhesus (play)|Rhesus, 36
- ↑ Pseudo-Hyginus, Astronomica 2. 12
- ↑ Ptolemy Hephaestion, 6 in Photius, 190
- ↑ Saon could also have been the son of Zeus and a local nymph; both versions in Diodorus Siculus, Library of History 5. 48. 2
- ↑ Clement of Rome, Homilia, 5. 16; otherwise unknown
Աղբյուրներ խմբագրել
- Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 380)։ |