Արամ (նահապետ)

հայ ավանդական նահապետ, Հայքի Արարատյան թագավորության արքա
(Վերահղված է Հայկյան Արամից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ (այլ կիրառումներ)

Արամ Հայկազունի նաև Հայկյան Արամ (Արամ Քաջ, Արամ Ա Մեծ, մ.թ.ա. 1846/1845, Արմավիր - մ.թ.ա. 1769), Հայոց նահապետ, Հայքի թագավորության հիմնադիր արքան մ.թ.ա. 1827 - մ.թ.ա. 1769 թվականներին։ Հարմա Հայկազունու որդին և Արա Գեղեցիկ արքայի հայրը, Հայկազունիների թագավորական տոհմի նահապետը։ Հայկյան Արամի մասին դյուցազներգությունը գրի է առել Մար Աբաս Կատինա պատմիչը։ Ըստ Մովսես Խորենացու` Հայկյան Արամը Հայկազունիների արքայատոհմի վեցերորդ ներկայացուցիչն էր[1], ըստ Միքայել Չամչյանի կազմած Հայկազունիների ժամանակագրությանը՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերի հայկական միասնական պետականության հիմնադիրը։

Արամ Հայկազունի
Հայկյան Արամ
Հայոց Նահապետ և Հայքի արքա
Իշխանությունմ.թ.ա. 1827 - մ.թ.ա. 1769
Թագադրումմ.թ.ա. 1827
Ծնվել է՝մ.թ.ա. 1846/1845
ԾննդավայրԱրմավիր
Մահացել է՝մ.թ.ա. 1769
Ազգությունհայ
ՀարստությունՀայկազունիներ
ՆախորդՀարմա
ՏոհմՀայկազունիներ
ՀայրՀարմա
ԵրեխաներԱրա Գեղեցիկ

Հայկյան Արամը, հաղթելով մեդացի նվաճողներին, Հայաստանի հարավարևելյան սահմանը հասցրեց մինչև Զարասպ լեռը և այս կողմի կառավարումը հանձնեց Սիսակյաններին։ Այնուհետև ասորեստանցիներից ետ է գրավել Կորդուքը, Դաշտային Ասորեստանը և այս կողմի կառավարիչ կարգել Կադմոսին։ Կապադովկիայի կողմերում տապալել է Տիտանյան Քաղյանի բռնատիրությունը և այնտեղ կուսակալ նշանակել իր ազգական Մշակին, որն հիմնել է Մաժաք քաղաքը։ Այստեղի բնակիչներին, գրում է Մովսես Խորենացին, Արամը հրամայել է «սովորել և խոսել հայերեն. այս պատճառով հույները մինչև այսօր այդ երկրամասը կոչում են Պռոտին Արմենիա, որ թարգմանվում է Առաջին Հայք»։

Արամի դյուցազնական առասպելի ծագումը հասնում է Վանի թագավորության ժամանակները։ Արամը մարմնավորում է հայ ժողովրդի համախմբման ընթացքը Վանի թագավորության պատմական սահմաններում։ Նրա պայքարը պատկերում է նաև Հայաստանի զատորոշումը շրջապատող սեմական, փոքրասիրական և իրական աշխարհներից։ Հայ մատենագիրները «Հայաստան» անվան փոխարեն երբեմն գործածում են «Արամեան տուն», «Արամեան ազգ» արտահայտությունները։

Ըստ հայ պատմիչներ՝ Մովսես Խորենացու և Սեբեոսի՝ Հայկյան Արամը Հայկազունիների տոհմի վեցերորդ նահապետն էր։ Արատտա-Հայքի թագավորության առաջնորդների ցանկում՝ 32-րդ նահապետը[2], Հայկազունի Գեղամ նահապետի (մ.թ.ա. 1908-1858) թոռը, Հարմա նահապետի (մ.թ.ա. 1858-1827) որդին և թագաժառանգը։ Ըստ Միքայել Չամչյանի կազմած Հայկազունիների կառավարման տարիների ժամանակագրության Հայկյան Արամը գահակալել էր մ.թ.ա. 1827 թվականին, մահացել մ.թ.ա. 1769 թվականին։ Ամենայն հավանականությամբ Արամը ծնվել էր մ.թ.ա. 1846/1845 թվականին, մայրաքաղաք Արմավիրում։ Արամը գահակալել է որպես նահապետ, ապա թագադրվել է որպես Հայքի Արարատյան թագավորության արքա։ Մահացել է մոտ 80 տարեկան հասակում։ Ըստ Մովսես Խորենացու.

Այս Արամը տարիներ ապրելով սերեց Արային, որից հետո էլի շատ տարիներ ապրելով, մեռավ։

Հայկազունիների նահապետից՝ Հայքի թագավոր խմբագրել

Կապադովկիա կատարած հաջող արշավանքից հետո, հայոց Աշխարհների տերերը, նախարարները և զորավարները, թագավորիկները Հայկյան Արամին թագադրեցին Հայքի թագավոր, աշխարհակալ արքա։ Արամի թագադրմամբ Հայքում ավարտվեց Թորգոմ[3]։ նահապետի ժառանգների կողմից Այրարատ - Արատտայի[4] վրա հաստատած տոհմապետական կառավարման կարգը։ Արամը հայտարարում է իր մտադրությունը՝ վերականգնել երկրի Հայք անվանումը։
Հայկյան Արամի թագադրումով՝ երկրի կառավարիչ - նահապետների տիտոսից հանվել է «տոհմապետ - քուրմ» տիտղոսը[Ն 1] և Հայկազունիների տոհմի առաջին թագավոր է հռչակվել Հայկյան Արամը։

Հայկյան Արամն ըստ Խորենացու խմբագրել

  ...ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել – Հայկ, Արամ, Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջերն են[5]։  

Հայկյան Արամ թագավորը Հայկ նահապետի հիմնադրած հայկական պետության բարձրագույն իշխանության՝ Հայկազունի նահապետների և արքայական տոհմի ռազմա - քաղաքական ներկայացուցիչն էր՝ աշխարհակալ արքա (Առաջավոր Ասիայի առաջնային գահի տիրակալ արքա, թագավորԱրամը Հայկական լեռնաշխարհի[6]։ վրա վերահաստատել էր օտար նվաճման արդյունքում կորսված Հայկազունիների տոհմի գերիշխանությունը։ Ըստ Խորենացու՝ Հայկյան Արամը փայլուն կերպով իրականացրեց երկիրը թշնամուց ազատագրելու, նաև միասնական հայկական պետություն ստեղծելու խնդիրը՝ հայկյան ցեղերի և ոչ հայկյան ցեղախմբերի տարածքները մեկտեղելով միասնական պետության՝ Արմենիայի։ սահմաններում։

Համաժամակակյան առաջնորդներ և արքաներ խմբագրել

Հայկյան Արամի և նրա ժամանակակից արքաների կառավարման ժամակակաշրջանով է Խորենացին սահմանել իրեն ժամանակագրությունը, գրելով. որ «Ոչ է պատմություն ստույգ, առանց ժամանակագրության»[Ն 2]։ Խորենացու սահմանած ժամանակագրությամբ Հայկյան Արամի ժամանակակիցներ էին եբրայեցի Աբահամը (Աբրահամ նահապետ[7]:), ամորեացի Նինոսը[8] (որը Ասորեստանի թագավորության հիմնադիր Շամշի Ադադ Ա էր[9]:)
Միքայել Չամչյանի ճշգրտմամբ՝ Աբրահամի, Նինոսի (Շամշի-Ադադ Ա) և Հայկյան Արամի կառավարման ժամանակագրությամբ համընկնում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 20-18-րդ դարերին[10]։ Իրեն կազմած տարեգրությունների պակասություններով հանդերձ, Խորենացին, ստեղծել է Հայկյան Արամի և նրա ախոյանների՝ Նինվեի[11]։ (Ասորեստանի Շամշի-Ադադ Ա), մարա-մեդիական ցեղախմբերի, նաև խեթերի հավակնոտ արքա Անիտայի՝ Պայապսիս Քաղյան դեմ Հայկյան Արամի 58-ամյա պայքարի՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19 - 18-րդ դարերի ամբողջական տարեգրությունը։ Ներկայիս հնագիտական ուսումնասիրություններով և պատմագրությամբ ճշգրտված է, որ հինգերորդ դարում հայ պատմիչ Խորենացին ստույգ կերպով էր վավերագրել հայկական, ասուրական և խեթական թագավորությանների և նրանց արքաների համաժամանակյա կառավարիչների կառավարման ժամանակաշրջանը, միայն մի տարբերությամբ, Խորենացին հարևանների արքաներին տվել է Հայաստանում ընդունված անունները՝ Աբրահամ, Նինոս ու Արամ[12]։

Տոհմաբանական շարը (համաժամանակյան գործիչներ) ըստ Խորենացու խմբագրել

  • Հայկյան Արամ (ըստ Միքայել Չամչյանի կազմած ժամանակագրությանը՝ կառավարել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1827-1769 թթ) http:(Ըստ Հայ ժողովրդի առանձորդների ցանկի՝ 23. Արամ I որդի (թագավոր. մ.թ.ա. 1826-1770))[2],
  • Բարշամ, Նինվեի (Ասորեստանի) տիրակալ(ըստ Ասորեստանի պատմության՝ Էրիշում 2-րդը՝ կառավարել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1818-1813 թթ։ Խորենացու մոտ Արշամ - Բ/Վ/արշամն է)։Ասորեստանի արքայացանկով՝ Ի/Է/րիշում Բ է,
  • Նինոս = (Շամշի-Ադադ Ա (ըստ Ասորեստանի պատմության՝ կառավարել է՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1813-1781 թթ)[13]
  • Խեթերի թագավոր Անիտան (Պայապիս Քաղյան, ըստ խեթական թագավորության պատմության կառավարել է՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1810-1790 թթ)[14],,
  • Եբրեայեցի Աբրահամ (առաջին հրեա)[Ն 3],
  • Արա Գեղեցիկ (ըստ Միքայել Չամչյանի կազմած ժամանակագրությանը՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1769-1743 թթ)։
  • (Իշմե - Դագան Իշմե - Դագան) (ըստ Ասորեստանի արքայացանկի մ.թ.ա. 2-րդ հազ-ի 1781-1757 թթ)[15]։ Խորենացին նույնացրել է հայ և որդի նինոսներին, երբ Ասորեստանի արքայացանկով դրանք տարբեր արքաներ են՝ Նիոնս կամ Նինոս Ա = Շամշի Ադադ Ա ((մ.թ.ա. 1813-1781)։) և Նինոս Բ = Նինոս Ա որդին և նրա հաջորդը՝ Շամիրամի ամուսին Իշմե Դագան (մ.թ.ա. 1781-1757)[16],
  • Սամմիրամաթ = Սիմմիրամաթ = Շամիրամ(մ.թ.ա.1757- ից միայն Նինվե քաղաքում)[Ն 4]։,
  • Համմուրաբի = Համմուրապի, (ըստ Բաբելոնի արքայացանկի մ.թ.ա. 2-րդ հազ-ի 1792-1750 թթ)[Ն 5]։

Արամը պատմական անձ, թե ավանդական նահապետ խմբագրել

  «Մովսես Խորենացու և մյուս հայ պատմիչների երկերում պահպանված տեղեկությունները միանշանակ վկայում են հայոց նահապետների շարքում Հարմայի որդի Արամի ունեցած բացառիկ կարևոր դերի մասին։ Արամին նախորդած և հաջորդած նահապետներից ոչ մեկի օրոք «նախնական Հայքը», հարևանների հետ փոխհարաբերություններում այնքան մեծ հաջողություններ չի ունեցել, որքան Արամը։ Այս առումով Հին Աշխարհի պատմագրության համար Արամը ֆենոմեն էր»։  

Իր ախոյանների հանդեպ տարած փայլուն հաղթանակներով և Հայկական լեռնաշխարհը մեկ ընդհանուր պետության կազմում մեկտեղել-միավորելու առումով, իսկապես որ Արամ Աշխարհակալը հանդիսացել է պատմական ֆենոմեն[17]։

Հայկյան Արամի պատմական անձ լինելու, կամ պատմական անձ չլինելու առթիվ, գոյություն ունի հայկական և օտարերկյա հսկայական պատմական գրականություն։ Դասակարգելիս դժվար չէ տարբերակել «կողմ», «դեմ» և «չեղոք» տեսակետները.

  • «Դեմ» տեսակետի կողմնակիցները[18] կարծում են, որ մ. թ. ա. 19-18-րդ դարերում չէր կարող գոյություն ունենալ նման հեռահար արշավանքների ընդունակ բանակներ և հզոր հայկական աշխարհակալ պետություն։ Նինոս-Շամշի-Ադադ Ա արձանագրությունների բովանդակությանը վստահող պատմաբանները, վստահելով վիմագիր արձանագրությանը, հավատ չեն ներշնչել, և այժմ էլ հավատ չունեն Խորենացու պատմագրության այն հավաստացումներին, որ հայերի ցեղային նահապետ Հայկյան Արամը կարող էր այդ նույն ժամանակ, այն էլ կարճ ժամանակամիջոցում, միավորել Այրարատի կազմի մեջ մտնող, անկայունությամբ աչքի ընկնող մեկ տասնյակից ավելի ցաք ու ցրիվ, ծվեն-ծվեն հայկական տարածքները մեկ միասնական պետության սահմաններում։
  • Չեզոք» տեսակետներ ունեցող պատմաբանները[19], չմերժելով Խորենացու Հայկյան Արամի պատմականությունը, Հայկյան Արամներ են փնտրել մ.թ.ա. 20-րդ, 15-րդ, 13-րդ դարերում, Հայկյան Արամ են համարել Վանի թագավորության հիմնադիր Արամեին[20], անգամ մ.թ.ա. 6-րդ դարի արքայացանկերի որոշ արքաների։ Այսինքն, ստեղծել են Խորենացու սահմանած տոհմաբանական շարքից դուրս Հայկյան Արամի մասին պատմություններ՝ հարազատ մնալով Խորենացու Արամի մասին եղած պատմագրությանը։
  • «Կողմ» տեսակետների կողմնակիցների թիվը, առանձնապես 1990 թ Հայաստանի անկախության ձեռք բելելուն համընթաց՝ եռապատկվել է[21]։

Թագավո՞ր։ Նահապե՞տ։ Թե՞ տոհմապետ խմբագրել

Ըստ Սեբեոսի Հայկը և Հայկազունիները, այդ թվում Արամը, տոհմապետներ էին՝ «Պայազատք Հայկայ, բայց, Հարքի՝ ազգերի նահապետներ»[22][23]։ Ըստ Մխիթար Այրիվանցու[24] Հայկազունիները «իշխաններ էին»։ Ըստ Ղևոնդ Ալիշանի[25] և Միքայել Չամչյանի կազմած Հայկազունիների տարեգրությանը, Հայկազունի «գահակալը» համարվել է Գլխավոր քուրմ, նահապետների Նահապետ', զորավար, գլխավոր դատավոր, «'Հայքի թագավորներ:Օտար աղբյուրները հայոց առաջնորդներին համարել են թագավորներ, անգամ փոքր տարածքների իշխաններին համարվել են թագավորիկ/ներ/։'

Արամը իր ժամանակաշրջանի Հին Արևելքի հզոր տիրակալ էր[26], որից կախման մեջ Հին Արևելքի[27] թագավորներն ու ցեղերը։ Օտարները Արամի անունով են կոչել նաև Հայքի թագավորությունը, երկրին տալով Արմենիա անվանումը։ Մովսես Խորենացին գրում է.

  «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ»[28]։  

Հայկյան Արամից սկսած, Հայկազունիները Հայքի թագավորներն էին։ Արամը՝ Պարսքի և Արմենիայի թագավորությունների ջանքերով, Աքեմենից (նրան ազգակից Բ(Ա)րշամից) ու Արամի դուստրի ամուսնական կապով ամրապնդված` պարսկա - իրանական Աքեմենյան պետության հիմնադիր էր[29]։

Հայկյան Արամի անձը խմբագրել

Պետական-քաղաքական գործչի համար առավել մեծ գնահատականը, որին Մովսես Խորենացու կողմից արժանացել է Հայկյան Արամը, դժվար է պատկերացնելը. {{քաղվածքԱրամը աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով…լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա[30]։|}}Արամը դաժան էր թշնամիների հանդեպ՝ պատժում էր Հայք ու նրա ժողովրդին ստրկացնել ցանկացող օտար նվաճողներին։ Ի տարբերություն իրենց ծանր լուծը օտարների վրա տարածող սեմիտական գահակալների, Արամը պատերազմի գերիներին ու անգամ հաղթված երկրների գահակալների նկատմամբ, հանդուրժող էր. Խորենացին որևէ խոսք չի հիշատակել, թե պատերազմի դաշտում հաղթելով հակառակորդին, Արամի գլխավորած հայկական բանակը նվաճել էր, ավերել էր, թալանել և ստրկացրել էր հաղթված երկրների ժողովրդին։ Պատմահայրը Հայկյան Արամի մարդկային կերպարին տվել է մեղմ ու քնքուշ բնորոշումը, գրելով թե Արամը «Տիտանյան Պայապիս Քաղյանին վանում և փախցնում է», երբ հակառակորդները մարդկային գլուխներից բլուրներ էին կառուցում։ Արամը հաղթված և նվաճված երկրների ու ժողովրդների նկատմամբ կիրառել է պետությունների միջև փոխհարաբերությունների նոր մշակույթ։ «Նինվեն նվաճելու և Ասորեստանի դաշտի վրա գերիշխանություն հաստատելու հետո, Արամը պատերազմում պարտություն կրած Ասորեստանին դարձեց հարկատու։ Արամը եզակի այն արքաներից մեկն էր, որ հարգել է հարևան ժողովուրդներին սեփական պետություն և թագավոր ունենալու իրավունքները, ինչով Հին Արևելքում հիմք էր դրվել պարտված երկրների արքաների կյանքի և արքունիքների իրավունքների երաշխիքներին, որը ամենուր սկսվեց խախտվել Արևելքի վրա Ալեքսանդր Մակեդոնացու՝ հունա - հռոմեական գերիշխանության դարաշրջանում։
Արամը «հաղթելով նրանց պայմանագիր կնքեց, որ այսուհետ արգելում էր գազանային սովորությամբ մարդկանց, մանավանդ երեխաներ զոհաբերել իրեն աստվածներին»։ Այդ հատկանիշներ են այն դրդապատճառները, որով Արամը Հին Արևելքում վաստակել էր Արամ Բարի տիտղոսը։ Արամը անհանդուրժողականություն դրսևորեց միայն հայերեն չսովորողների նկատմամբ՝ հայկական նահանգների բնակչությանը, թե գավառների ցեղախմբերին, և թե´ դիվանագետներին ու Հայք - Արատտայում առևտուր անող առևտրականներին, հարկադրել էր խոսել հայերեն։ Արամ թագավորի դրսևորած պետական-քաղաքական գործչին բնորոշ դրական հատկություններ էին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը, տնտեսական զարգացումը և սոցիալական իրավիճակի բարելավումը։ Արամ նախ և առաջ լիովին վերակառուցել էր հայկական բանակը՝ ըստ Խորենացու՝ զորքը։ Երկրի բոլոր գավառներից Արմավիր հրավիրեց՝ հավաքագրելով բանիմաց, վճռական ու նախաձեռնող զինվորական զորահրամանատարներ։ Ամրացվեցին սահմանները, կառուցվեցին բազմաթիվ բերդեր ու ամրացված բնակավայրեր։ Արամի մասին որպես անձ և որպես ընտանիքի հայր, ոչինչ հայտնի չէ, բացառությամբ Խորենացու այն վկայությունից, որ նա Արա Գեղեցիկի հայրն էր։ Միաժամանակ Խորենացին վկայում է, որ Հայկյան Արամը Ասորեստանի Նինոսի (որը Շամշի-Ադադ Ա էր), և եբրայեցիների Աբրահամի ժամանակիցն էր, հիշեցնելով, որ Արամի մասին պատմություն «…թեպետև սրանք բուն մատյաններում չկան, սակայն, ինչպես Մար Աբաս Կատինան պատմում է, փոքր և աննշան մարդկանց ձեռքով գուսանական երգերից ժողովված են արքունի դիվանում»։

Արամի համառությունն ու հետևողականությունը պսակվեցին հաջողության՝ ամենուր իրականացված էին այն ամենը, ինչ նախանշված և նախագծած էր արքունիքի և հայոց տերերի կողմից, և ինչն Արամի վերջնական նպատակն էր՝ Հայոց աշխարհը տեսնել միասնական և հզոր երկիր։
Հայկյան Արամ թագավորը Հին Արևելքում հայտնի էր որպես եռանդուն, վճռական, հետևողական, իր շրջապատում և իր ժողովրդի կողմից սիրված արքա։

Հայկյան Արամի ընտանիքը խմբագրել

Խորենացու մոտ Արամի ընտանիքի մասին կա ընդամենը մեկ հղում.

  Այս Արամը տարիներ ապրելով սերեց Արային, որից հետո էլի շատ տարիներ ապրելով մեռավ։  

[31], ինչպես բոլոր Հայկյանների մասին, այնպես էլ Արամի առթիվ գրում է

  Եվ ծնավ Արամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արա Գեղեցիկն էր։  

Արա Գեղեցիկի Արամ հայրը ևս բարձրահասակ, գեղեցիկ, թիկնեղ ու հրապուրիչ տղամարդ էր։ Պահպանվել է «Արամ Արին առյուծի վրա», «Արամը նստած՝ խորհրդանիշ Սոսու տերև առաջ պարզած»[32]որմնանկարները, որտեղից հստակ գծագրված է Արամ թագավորի առնական - լեռնեցի հայի մարմնավորումը` կորընթած քիթ, բարձր ճակատ, ցորնամաշկ դեմք, խոշոր աչքեր՝ Նահապետական խորհրդանիշ գդակը գլխին։ Պատահականություն չէ< որ հույն պատմիչները Արևելքում լսելով Հայկյան Արամի և նրա ժողովրդի պատմությունները, հայ-արմենների Արամ թագավորի մասին զրույցներն ու երգերը, հույնացել են Արամին՝ Հայկյան Արամին կապելով Արմենիոսի (Ստրաբոն) հետ։ Աստվածաշնչյան տարեգրության[33] և օտար պատմագրության մեջ առկա են փաստագրում, ըստ որի Արամը ունեցել է մի քանի արու ժառանգներ, որոնք «տիրել» են Արևելքի երկրները[34], իսկ հայոց տերությանը տիրել էր Արամի Արա որդին, ըստ Պլատոնի՝ Էրոսը, ըստ Վիլկնի վերծանած ձեռագրի՝ Էրոս - Արան։ Հայկազունիների արքունիքում եղել է բազմակնություն կամ հարճերից զավակներ ունենալու հնավանդ սովորությունը, սակայն ընդունված կարգով, գահը ժառանգում էր ավագ որդին, այսինքն, Արա Գեղեցիկը Արամի ավագ որդին էր, ծնված Արամի երիտասարդ կնոջից[35]։ Դեռ պատանի հասակիցԱրան մասնակցել է հայկական բանակների արշավանքներին, ձեռք բերելով բանակներ կառավարելու փորձ։Արամը ունեցել է բազմաթիվ դուստրեր և ուստրեր։ Նրանցից մի քանիսը ամուսնացած էին Հայք - Արատտային ենթակա երկրների թագավորների կամ թագաժառանգների հետ։ Արամի դուստրերից մեկը դարձավ Պարսքի թագուհին։ Այս ամուսնությամբ հիմք դրվեց նոր տոհմի՝ Աքեմենից[36]՝, նրան ազգակից Արշամից և Արամից ծագած՝ պարսկա-իրանական Աքեմենյան արքայատոհմին և պետությանը։

Արամը ըստ Սուրբ Գրքի կամ Հին Կտակարանի խմբագրել

Սուրբ Գրքի կամ Հին Կտակարանի Ծննդոց գլուխները, որը ամբողջապես կրկնում է մ.թ.ա. 1-ին - Ք.հ. 1-ին դարերում Հովսեփիոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն» երկը[37], որտեղ Հայաստանը առաջին անգամ հանդես է եկել հետևյալ ձևով. «Ուլը (Ուրոս)ը հաստատեց Հայաստան»։ Եբրայական աղբյուրները հիշատակել են Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկին՝ «Ուլը (Ուրոս)ը, ընդ որում հրեական ավանդության էջերում, պարզորոշ վավերագրված է, որ Ուրոսը (Ուլը) համարվել է Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։
Արդյոք ս. գիրքը հանդիսացել է հայերի կամ Հայկազունիների տարեգրության աղբյուր, - հարցի պատասխանը, տվել է Խորենացին։ Պատմահայրը բողոքում է, որ ս. գրքի «ճյուղագրությունը» մեջ «մեր Հաբեթի սերունդները բոլորովին չկան»։, և Հաբեթի սերունդների բացակայող «հերթականությունը» Խորենացին ճշգրտել է իրեն՝ «շատ բաներում մեզ վստահելի» Աբյուդենոսի գրած Ասորեստանի և Քաղդեայի պատմությունից, այսինքն, Խորենացին չի վստահել ս. գրքի Արամ նահապետի և նրա որդի(ների) հեքիաթին։ Որքան էլ Խորենացու քննադատները ճգնեն ապացուցել, թե Խորենացին չի իմացել Փլավիոսի «Հրեական հնախոսություն» երկի մասին, բայց դա այդպես չէ, չէ որ Հովսեփիոս Փլավիոսից քաղած նույն պարբերությունը նույնությամբ ընդգրկված էր Ծննդոց գրքի 20- 22-23-ում, որը թարգմանել է Խորենացին։ «Ժամանակակից պատմագիտությունը գտնում է, որ Հին Կտակարանի ավանդությունները միտմնավոր մշակման են ենթարկել համապատասխան այն գաղափարական միջավայրին, որը գոյություն է ունեցել Հին Կտակարանի գրառառման ժամանակ[38] (Ք.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կես) և նկարագրվող դեպքերից շատ ավելի ուշ»։</ref>։Դա բավական չէ, Արամը, որի որդին «տիրեց Արմենիան», Հին Կտակարանի Արամը... դարձել է սեմիտ նահապետներից մեկը։ Այն հարցադրմանը, թե ինչ նպատակով են Արամի հետ այսպես դաժան վարվել, դժվար չէ կռահելը՝ անհրաժեշտ էր «աշխարհարարման» անձնագիր - Հին Կտակարանով Արամին իջեցնել հայերի կողմից Արամին աստվածացնելու պատվանդանից, հայերից խլել Արամի հայկական ծագումը և նրան չհամարել պատմական անձ։ Բայց ինչպես հրեա, այնպես էլ հույն պատմիչները, չէին կարող համաշխարհային պատմագրության հենասյուներից մեկին, ինչպիսին Արմենիայի տիրակալ Հայկյան Արամն էր, թողնել պատմագրության լուսանցքում. Հին Կտակարանի, Ծննդոց 22։ 23-ում գրված է, որ իբրև-թե Աբրահամի պատմածով, իր եղբայր Նոքովրից և Մեղքա մորից ծնվեցին «Հուսը և անոր եղբայրը Բոզը ու Արամի հայրը Կ(Ք)ամուէլը»[39]։ Թեկուզ այս ձևով, բայց (այլ կերպ էլ չէր կարող լինել), պետք էր Արամի անունը ինչ-որ ձևով հիշատակվել, քանզի Հայկյան Արամը Հին Արևելքում մեծ ճանաչում և հռչակ ունեցող պատմական անձ էր, և Աստվածաշնչով ամրագրվել է նրա աստվածաշնչյան կերպարը, սակայն մեկ հարվածով Արամը «սեմականացվել է»։ Այսինքն, Հին Կտակարանով Արամը կտրվել է հայկական միջավայրից և պատմականությունից։ Սա դեռ բավական չէր, ըստ Հին Կտակարանի «սեմիտ Արամի» որդի Էրոսը, այսինքն Արա Գեղեցիկը՝ «տիրեց Արմենիան»։ Ահա թե ինչու Արամ և Արա Հայկազունիների հարցում, Խորենացին չի վստահել նշված աղբյուրներին՝ Հին Կտակարանի «սեմականացված Արամի» հորինվածքներին։ Անգամ հարկ չի համարել ս. գրքի հետ վիճարկել Արամի պատմականության հարցը՝ Խորենացին Արամին համարել է Հաբեթ - Թորգոմից սերված Հայկազունի հայոց նահապետ, վերջ դրելով Հին Կտակարանի, Ծննդոց 22։ 23 չփաստարկված հորինվածքներին։

Հույն պատմիչների «Արմենիոսը» խմբագրել

Գոյություն ունի Արամ - Արմենոսի մասին ավելի «հին հղում», որի հեղինակը Ստրաբոնն է[40]։ Հայտնի չէ, թե ինչու Խորենացին չի հիշատակում Արմենիայի մասին Ստրաբոնի ընդարձակ տեղեկությունները։ Նիկողայոս Ադոնցը[41] հերքել է Ստրաբոնի այդ «վկայությունը», Արմենոսից «սկիզբ առնող» Արմենիա անվանումը համարելով զուրկ որևէ պատմական հիմքից։ Անդրադառնալով Ստրաբոնի, ինչպես նաև Կտեսիաս Կնիդացի-Դիոդորոս Սիկիլիացի հուն պատմիչների պատմություններին, Ադոնցը դրանք բնորոշել է հեղինակների երևակայության արդյունք, որոնք

  «հիմնված էր պարսկական պալատում հեղինակի (Կնիդացու) լսածների վրա՝ դրանք բնորոշելով որպես «հնարա՜ծ դեմքերի» մասին «հորինվածք»։  

Հայկյան Արամի պատմականության մասին Խորենացու աղբյուրները խմբագրել

Խորենացին բացատրել է, թե ինչու է ասուրական արձանագրություններից բացակայում Արամի անունը. Նինոսի հրամանով այրվել և դադարեցրին են Արամի անունը, և Նինոսի հրամայել էր «գրել միայն այն, ինչ որ իրեն է վերաբերվում։ Մար Աբաս Կատինայի[42], Խորենացու, Ագաթանգեղոսի[43] և Սեբեոսի Հայկազունիների հայոց նահապետների և արքաների արքայացանկի գոյության մասին փաստագրումները հավաստում են, որ անտիկ շրջանում հայերը ունեցել թե իրենց արքաների ցանկը և Հայկազունիների ժամանակագրությունը՝ կազմված Հին հայկական Տոմարի համաձայն[44]։ Թեպևտ Խորենացին բողոքում էր մեր թագավորների և մյուս նախիների դեպի գիտությունն ունեցած անմտությունը.

  Նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու (երբ) մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ կային,  

սակայն հայ պատմիչները փաստագրել են, որ յուրաքանչյուր դարաշրջանում հայոց արքաները կազմվել են հայոց նախնիների արքայացանկ, և այն սեպագրվել էր վիմաքարի վրա, իսկ Տրդատ Մեծ թագավորը ունեցել է արքայական արխիվներ[45] : Գահակալների նոր ցանկը կազմելիս կամ հուշաքարը նորացնելիս, «հայոց ժամանակի սկիզբը» համարվել է մեկ անխախտ իրադարձություն՝ Հայկի հաղթանակը Բել-Նեվբոթի դեմ. Հայկը հայոց անվանադիր նախնին էր, իսկ հայկական պետության ստեղծող ու հիմնադիր է համարվել Հայկյան Արամ թագավորը, Արա Գեղեցիկը՝ հերոսաբար զոհված հայոց արքան էր։ Հին Արևելքի և Միջագետքի հնագետների այն պնդումները, թե պատմագիտության հիմքը հնագիտություն է՝ փլզվել է Նինոսի և Անիտայի, նաև հետագա ասուրական տիրակալների պատմաշինության կեղծիքով։

Մի շարք չեզոք պատմաբաններ և հնագետներ շարադրելով Հին Արևելքի պատմությունը, և այլևս «անվիճելի չեն» համարում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ասուրական, բաբելական, խեթական, եգիպտական սեպագիր արձանագրությունները, հունական պատմիչների երկերը և ս. գիրքի «տոհմաբանությունները», հնագիտական արձանագրությունների տեղեկությունները ճշտելով հայկական մատենագրության, և առաջին հերթին Խորենացու պատմագրությամբ։ Քննական պատմագրության շահերից ելնելով, անհրաժշետ է ստուգել և հստակեցնել երեք երկրների պատմական աղբյուրները և վավերագրերը.

  • հայոց վաղնջական ժամանակների պատմության, մանավանդ Հայկյան Արամի հարցում, առկա է հարուստ աղբյուրներով հաստատագրված Մովսես Խորենացու պատմագրությունը,
  • բայց չկա հնագիտական տվյալներ,
  • Ասորեստանի և Խեթերի թագավորության պատմագրությունը հիմնված է վիմագիր արձանագրություններ վրա,
  • բայց չկա վերջիններիս պատմագրություն։

Խորենացու Հայկյան Արամի և միջագետքա-խեթական տարեգրությունների համամատականը խմբագրել

Ասորեստանի արքա Նինոս Ա, որը Շամշի-Ադադ Ա է, արձանագրել է միայն ի՛ր ժամանակաշրջանի «հերոսական գործերը», խեթերի արքա Անիտան - Պայապսիս Քաղյան՝ վավերագրել է միայն իր գործերը, և միայն Խորենացին է, որ վերականգնել է Հայքի, Նինվեի և խեթերի արքաների և նրանց կառավարման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական տարեգրությունը։ Խորենացին միակ պատմագիրն է, որ փաստագրել է հայոց անիկ շրջանի պատմության նենգափոխումը՝ այն է՝ սեպագրերից Հայկյան Արամի անունի և կատարած գործերի ջնջումը, ինչը նախաձեռնել է Արամի ախոյան և հակառակորդ Նինոս - Շամշի-Ադադ Ա։ Ճիշտ է ոչ Հայկազունի քրեմերի մասին Խորենացին և մեր պատմիչներչը չունեն հիշեցումներ, սակայն Հայկյան արքայատոհմի պատմագրության ոչնչացման գործում մեծ դերակատարում են ունեցել Հայկազունիների ոխերին թշնամի Արատտայի քրմերը[46], ոչինչով հետ չմնալով նինոսներից՝ մասնակից էին Հայկազունիների պատմական վավերագրերի ոչնչացման գործընթացին։

Արշավանքների և ճակատամարտերի թվականները խմբագրել

Հայկյան Արամի մղած պատերազմները, նաև տված ճակատամարտերը, իսկ առանձին պատմաբանների մոտ նաև «կռիվների տարեթվերը», առկա են թե΄ օտար և թե΄ հայ ուսումնասիրողների՝ Հայկազունիների և Արամ Մեծի մասին առթիվ հոդվածներում և գրականության էջերում, որոնք միահամուռ համարծիք են, որ այդ կռիվները Հայկյան Արամը մղել է մ.թ.ա. 19-18-րդ դարերում՝ Հայաստանի ստրկացած ավազակաբարոց ցեղախմբերի, Ասորաց և խեթերի արքաների բանակների դեմ[47]։

Պատերազմ արևելցիների դեմ խմբագրել

Պատերազմի և երկիրի ազատագրման դրդապատճառը Խորենացին ներկայացրել է հետևյալ կերպ. ավազակաբարո ցեղախմբերը ավելի քան երկու տարի, ամենայն հավանականությամբ ասուրական զորավարների հովանավորությամբ, իրենց ցեղային առաջնորդ մեդիացի Նյուքար Մադեսի գլխավորությամբ, ավերում էին երկիրը[48]։ Մեծ թվով ուսումնասիրողներ գտնում են, թե Նյուքարի բանակը, հարևան երկրները ալան-թալանի ենթարկելու նպատակով Բարշամ ասորու կողմից ստեղծված վարձկան ավազակային առաջապահ զորաբանակն էր։

  • Ըստ Խորենացու պատերազմը տեղի է ունեցել «Նինոսի ասորեստանցիներին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ», ինչը, ըստ Ասորեստանի Նիոս-Շամշի-Ադադ Ա՝ կառավարման տարիների, կազմում է մ.թ.ա, 1813 թվականը[49]։
  • Ըստ Սերգեյ Գլինկայի, Արամը մարա-մեդիական զորքերին պարտության է մատնել մ.թ.ա. 1820 թվականին[50]։

Ըստ ԽորենացուՆյուքար Մադեսի դեմ պատերազմում հաղթում է Արամը.

  «ձեռբակալ անելով բերեց Արմավիր և այնտեղ պարսպի աշտարակի ծայրին հրամայեց պատին վարսել, երկաթե ցից մխելով ճակատի մեջ՝ ի ցույց դնելով անցորդներին և բոլոր եկվորներին, իսկ նրա երկիրը մինչև Զարասպ կոչված լեռը իրեն հպատակեցնելով հարկատու դարձրեց մինչև Նինոսի թագավորելն Ասորեստանի և Նինվեի վրա»[51]։  

Խորենացին վավերագրել է, թե երբ է տեղի ունեցել Արամի կողմից արևելցիների դեմ մղված պատերազմը՝ Արամի գահակալման առաջին տարում, սակայն դժվար թե Արամին այդքան արագ հաջողվեր հավաքագրել 50-հազարոց բանակ, և ճիշտ են այն պատմաբանները, որոնք գնում են, թե Մադեսին Արամը պարտության է մատնել իրեն գահակալման երկրորդ տարում։
Մադեսի ավազակաբարո զորամասերից Հայաստանը ազատագրելուց հետո Հայկյան Արամի առջև ծառացավ նոր ռազմա-քաղաքական խնդիր։ Ասորեստանի Բարշամ զորավարը (սա ըստ Ասորեստանի արքայացանի՝ Էրիշում 2-րդն էր[52], վախենալով Արամի բանակներից, Արամին հղեց ուղերձ, առաջարկելով Հին Արևելքը և Միջագետքը բաժանել Նինվեի և Արմավիրի (Հայքի և Ասսուրի) միջև, բայց Բարշամի դրած պայմանով՝ առաջնային գահի իրավունք պետք է պատկաներ Ասսուրի արքային, իսկ Արամը ճանաչվում էր Բարշամից հետո երկրորդը[53]։ Արամը հասկացավ, որ ինչպես Հայկ նահապետը, ինքը ևս հարկադրված էր դիմելու զենքի և պատերազմի միջոցով պետք էր Բարշամից ազատագրեր Հայկի ժառանգներին պատկանող Հայկական Միջագետքը[54]։ Ըստ էության Ասսուրի արքա Բարշամը, ոչ ավել, ոչ պակաս, Արամին ուղղված ուղերձով հայտարարարում էր, թե Նինվեի տիրակալը ընդունում և ճանաչում էր Արամի՝ Հայքի վրա թագավորելու իրավասությունը։

Հայ-ասուրական պատերազմը։ Արամի Միջագետք կատարած արշավանքը խմբագրել

Արամի գլխավորած բանակը արշավեց Հայքի հարավային շրջանների վրա մշտական սպառնալիք ստեղծող՝ ըստ Խորենացու, հսկաների ցեղից Բարշամի վրա.{{քաղվածք«Այստեղ Բարշամ անունով մեկը՝ ծագումով հսկաների ցեղից, իր չորսը բյուր սպառազեն հետևակներով և հինգ հազար հեծյալներով, նա պարբերական ասպատակություններով և ծանր հարկերով ամայացրել էր շրջակա երկրները»։|}} Սերգեյ Գլինկայի հաշվարկով, Արամի երկրորդ արշավանքի իրականացվել է մ.թ.ա. 1820 թ., փաստագրելով, որ միայն մեծ ջանքերի գնով Արամին հաջողվեց հաղթանակ տանել ասուրա-բաբելական դաշինքի զորքերի նկատմամբ։ Ջախջախելով ախոյանին, Արամը, ըստ Խորենացու, գրավել և հպատակության մեջ էր պահել, Ասորեստանյան դաշտերի մեծ մասը։ Արամի մղած պատերազմի տարեթվերը ուսումնասիրող հեղինակները կարծում են, որ Արամը երկրորդ արշավանքը իրականացրել է մ.թ.ա. 1813 թվականին։ Հայկական զորքերը արշավեցին Հայքի հարավային շրջանների վրա մշտական սպառնալիք ստեղծող Ասորեստանի արքա Էրիշում 2-րդի (Բարշամի) դեմ։
Միջագետք կատարած Արամի արշավանքն սրընթաց և կործանարար էր, ըստ Խորենացու

  Արամը պատերազմով ընդհարվելով Բարշամի հետ։ Այստեղ Բարշամ անունով մեկը՝ ծագումով հսկաների ցեղից, իր չորսը բյուր սպառազեն հետևակներով և հինգ հազար հեծյալներով, պարբերական ասպատակություններով և ծանր հարկերով ամայացրել էր շրջակա երկրները։  

Արամի արշավանքն սրընթաց ու կործանարար էր, ըստ Խորենացու «Արամը պատերազմով նրան ընդհարվելով` հալածում էր նրան Կորդուքի միջով և շպրտում է Ասորեստանի դաշտը, շատերին կոտորելով, իսկ Բարշամիը նրա (Արամի)զինակիցներին հանդիպելով սպանվում է»[55]։ Հայկական բանակը վերանվաճեց Կորդուքը։ Հայքի գերիշխանության տակ անցավ Դաշտային Ասորեստանը։ Ըստ Խորենացու՝«Արամը գրավեց և հպատակության մեջ պահեց երկար ժամանակ:Խորենացին ըստ Մար Աբաս Կատինայի փաստագրել է, որ Արամը արևելյան և հարավային (ազգերը) «նվաճել և հանձնել էր՚ Սիսակյաններին[56], իսկ Կորդուքի և Դաշտային Ասորեստանի վրա կառավարիչ էր կարգել «Կադմոսի տան հաջորդներին»։ Թեպետ պատումի սկզբում Խորենացին գրել է «Այս Արամը Նինոսին ասորեստանցիներին և Նինվեն տիրելուց քիչ տարիներ առաջ» բառակապակցությունը, սակայն հետագա պատումով Խորենացին չի հաստատել Արամի կողմից Նինվեի գրավումը

  …իսկ նրա երկիրը մինչև Զարասպ կոչված լեռը իրեն ծառայեցնելով հարկատու դարձրեց մինչև Նինոսի թագավորելն Ասորեստանի և Նինվեի վրա»։  


Իրադարձությունների հետագա զարգացումը հանգել էր նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանը. Արամի բանակը թակում էր Նինվեի դարպասները, մյուս կողմից, Խորենացու պատմից ակնհայտ է դառնում, որ Արամը չէր ստրկացրել պարտված Ասորեստանին։ Հայկական գերիշխանությունը տակ ընկած երկրները պարտավոր էին Հայքին հարկեր վճարել։ Հարկահանության գործընթացը վերահսկելու նպատակով, նվաճված և հպատակ երկրներում տեղակայվեցին հայկական կայազորներ։ Աշուրում[57] և Նինվեիում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ Արամը Ասորեստանի նկատմամբ վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն. Բարշամով վերջ տրվեց Ասսուրից սերված ասորեստանյան արքայական տոհին, գահ են բարձրանում ամորեական արմատներ ունեցող Նինվեի հերթական կառավարիչը՝ Նինոսը։ Թեպետ Խորենացին չի գրել, բայց ասսուրա-խուրիական պատմագրությունը վկայում էր, որ Արամի օժանդակությամբ գահ բարձրացած Նինոսը, նախ չէր հաշտվում հայկական բանակի կողմից «Ասորեստանյան դաշտը» գրավելու իրողության հետ, մանավանդ որ Արամը որոշեց Աշուրի նոր տիրակալին զսպել՝ մեծ քաղաքներում տեղակայելով հայկական կայազորներ, առավել ևս՝ պարտադրելով՝ «գահի դիմաց»՝ հարկատու լինել Հայքին։
Բարշամի ջախջախումով, Արամը Ասորեստանի հասցրել էր լուրջ և անվերականգնելի հարված՝ Աշուրը զրկված էր «հյուսիսային երկիր» Հայքից առատ հարկեր գանձելու առանձնաշնորհից։ Արամը վերջ դրեց Հայքի՝ Ասորեստանի կթու կովը լինելու կարգավիճակին։ Ասորեստանը կտրվեց հայկական տարածքներից բռնագանձվող հացահատիկից, գարուց, առատ մթերքներից և ապրանքներից, երկաթից և պղնձից, հայկական ձիերի և ջորիների երամակներից, հազարավոր գերիներից։ Արամը վերահսկողություն տակ առավ Փոքր Ասիա և Եգիպտոս տանող ճանապարհները, կայազորներ թողնելով Արմավիրից մինչև Եգիպտոս ընկած քաղաքներում՝ Նինվեին զրկվելով իր հիմնական հաղթաթղթից[58]։

Արամ - Նինոս հարաբերությունները խմբագրել

Արամի գահակալման 13-րդ տարում՝ մ.թ.ա. 1813 թ. Աշուր (քաղաք)-ում գահ բարձրացավ Ասորեստանի նոր գահակալ, որին Խորենացին և հայ մատենագիրները տվել է Նինոս անունը (ըստ Ասորեստանի գահացանկի՝ Շամշի - Ադադ Ա էր՝ Հայկյան Արամի ժամանակակից արքան)։

  • Որոշ ուսումնասիրողներ հույն պատմիչ Դիոդորի ազդեցության տակ[59] գրում են, թե Արամը դրսևորեց բարի կամքի, որոշելով Նինոսին նվեր անել, հետ վերադարձնելով Բարշամի օրոք գրաված «Ասորեստանյան դաշտը»։ Արամին Նինոսի կողմից «վարսակալ նվիրելու տարեթիվը» Ս. Գլինկան թվագրել է մ.թ.ա, 1809 թ, ինչը նշանակում է, թե Արամը թագավոր է հռչակվել մ.թ.ա, 1809 թվականին։ Ս. Գլինկան ունի այն համազումը, որ մինչ Նինվեն զբաղված էր գահակալական կռիվներով, Արամի բանակները վերսկսեցին մարա - մեդիական ուղղությամբ կիսատ թաղած արշավանքը։
  • Բայց հայ-ասուրական խաղաղությունը երկար չտևեց՝ Ըստ Ս. Գլինկայի Նինոսը որոշեց հարձակվել Հայքի վրա։ Արամը կրկին ջախջախեց ասուրական բանակը՝ հետ նվաճելով Նինոսին նվիրած դաշտերը։ Խորենացու մոտ բացակայում է նման հիշատակումը։
  • Հերթական պատերազմը Ս. Գլինկան թվագրել է մ.թ.ա. 1770 կամ 1769 թթ, ինչը համընկնում է Արամի կյանքի վերջին տարիներին։ Արամի բանակները արշավել են նախ մարա-մեդիական ուղղությամբ, սակայն, ըստ Ս. Գլինկայի՝ պատերազմը չավարտված, օգտվելով Արամի բացակայությունից, մեծ զինական ուժ հավաքած Նինոսը ՝ (երևի՝ 'Իշմե-Դագան Ա')[60], հարձակվել է Արմենիայի վրա։ Արամը հարկադրված էր դադարեցնել մեդիական թագավորի դեմ ձեռնարկած արշավանքը և բանակները ուղղել Նինոսի դեմ։

Արամի այս արշավանքի խիստ կասկածելի է, քանի որ՝ Հայքը կանգնած էր ասսուրա-բաբելական դաշինքի կողմից պարտադրած հերթական պատերազմի առաջ։ Արամը մահ ի մերձ վիճակում էր։ Ս. Գլինկան Դիոդորոս Սիկիլիացիի Պատմության ազդեցության տակ է այս արշավանքը վերագրվել Արամին։ Այսինքն միախառնված են մ.թ.ա. 18-րդ դարի իրադարձությունները՜ մ.թ.ա. 9-րդ դարի ուրարտական ժամանակների հայկական բանակների արշավանքի հետ;[61]։
[62]

Հայոց պետական համակարգի ամրապնդումը։Արամը` օրենսդիր խմբագրել

Բարշամի դեմ հաջող արշավանքից հետո Արամը հրավիրեց հայոց Աշխարհների, նախարարների, իշխանների և զորավարների հավաք՝ Աշխարհաժողով։ Աշխարհաժողովը սահմանեց հայոց պետականության համակարգի կառուցվածքը, ըստ որի Հայքը բաղկացած էր Հայքի թագավորին պատկանող Ոստանից՝ Այրարատ աշխարհից, Աշխարհների տերերի՝ Հայկազունի և ոչ Հայկազունի նահապետների Աշխարհներից և նրանց կազմի մեջ մտնող նախարարների և իշխանների տարածքներից, Հայքի կազմի մեջ մտնող թագավորիկների տարածքներից, Քրմապետին և քրմական դասին պատկանող տարածքներից, մեհյաններից և տաճարներից։ Հիմնվեց 4-5 զորքավարություն, որոնք հսկել էին Հայքի թագավորության սահմանները։
Երկրի՝ Հայքի թագավորության գլուխը կանգնած է Հայկազունի միապետ - թագավորը, թագավորության միջուկն և միավորիչ ուժը Արարատյան Աշխարհն էր՝ Հայկյան թագավորի գլխավորությամբ։
Սահմանվեցին արքայի՝ արքունիքի, ինչպես նաև Հայոց տերերի սպասարկումների և ծառայությունների պաշտոնները։ Հետագայում, թագավորի կամոք, դրանց կառուցվածքում կատարվեցին փոփոխությունները, ստեղծվեցին նորերը։ Թագավորը Հայքի բանակի գերագույն հրամանատարն էր, օրենքների, կարգ ու կանոնի երաշխավորը, Գերագույն դատավորը։

  • Աշխարհաժողով կարող էր հրավիրել Հայքի թագավորը, ոչ պակաս, քան երկու տարին մեկ, ղեկավարելով հավաքի աշխատանքները։
  • Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, ներումներ շնորհելու, իսկ Աշխարհաժողովին՝ գահի ժառանգորդի թեկնածու ներկայացնելու իրավունքը։

Աշխարհաժողովը՝

  • որոշում էր հայոց բանակին՝ նախարարների, իշխանների և Աշխարհների տերերի (փոխարքաների) կողմից հատկացվող զորքի թիվը և զորմասերի քանակը։
  • Հայքի սահմանների պաշտպանության նպատակով ստեղծում էր մի քանի մարմիններ, որոնց հրամանատարները հետագայում ստացան Սպարապետ (ներ) ի իրավասություններ։
  • սահմանում է Աշխարհաժողովի անդամ նախարարների ու իշխանների՝ պետական գանձարանին տարեկան հատկացվելիք հարկերի և տուրքերի չափը։

Աշարհաժողովը քննարկում, ընդունում կամ մերժում էր, արքայի առջադրած բարեփոխումների օրենքները, որոնք ընդգրկեցին պետության բոլոր ոլորտները։ Դրանք մեր ժողովրդի պատմության մեջ հազարամյակներով մնայուն են որպես «Նոյի թվից՝ եկած օրենքներ»։ Ձևավորեց պետական իրավունքի ինստիտուտը կամ հայոց արժեքային համակարգը։ Այն ժողովրդի մեջ կենսունակ մնաց Արամ թագավորի օրերից մինչ օրերը։
Արքունի գործերը կառավարելու համար ստեղծվում է Արքայական Դիվանը, Հայք-Արատտան կառավարելու համար՝ գործադիր մարմին - Ավագների խորհուրդ։
Մայրաքաղաքի և երկիր սահմանների պաշտպանության, ինչպես նաև Բանակի կառավարման համար ստեղծվեց Սպարապետութան Դիվանը։

Նինոսը պատերազմ է հայտարարել Արամի պատմագրությանը խմբագրել

Արամը ըստ Խորենացու կտրուկ մերժեց ճանաչել Ասորեստանի Նինոս արքայի՝ Արևելքի և Միջագետքի աշխարհակալ արքա՝ առաջնային գահի կրելու առաջարկը և Նինոսի իրեն ուղարկած նվերները։ Արտաքին քաղաքականության և ռազմական բնագավառում կատարյալ անհաջողության մատնված Նինոսը, որը Ասորեստանի Շամի-Ադադ Ա արքան էր, և միայն նրա հիվանդոտ և քենախնդիր գլխում կարող էր նման վրեժխնդրություն ծագել՝ Արամի դեմ ուղղակի պատերազմ հայտարարելու, ասուրական բանակները Արամի դեմ ուղղելու և Հայք արշավելու փոխարեն, Նինոսը գերադասեց պատերազմ հայտարարել Արամ թագավորի արձանագրությունների և մատյանների դեմ, նպատակ ունենալով առ ոչինչ դարձնել Արամի հռչակը, անունը և նվաճումները։ Ահա թե ինչպես է միջպետական և միջանձնային փոխհարաբերությունները ներկայացրել Խորենացին.

  «Նինոսը մտքում պահած ուներ իր նախնի՝ Բելի վրեժի հիշատակը՝ զրույցներից լսած լինելով՝ երկար տարիներ մտածում էր վրեժխնդիր լիներ, դիտելով ու սպասելով նպաստավոր ժամանակի, որպեսզի քաջ Հայկի սերունդներից սերմանված ամեն մի արու ժառանգ ոչնչացնի[63]։ Բայց կասկածելով, թե այսպիսի ձեռնարկումը կարող է նրա թագավորության կորստյան պատճառ դառնալ, իր չար խորհուրդը թաքցնում է. (Արամին) հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և իր երկրորդը կոչվել։ Հպարտ և անձնասեր մարդ լինելով և կամենալավ միայն իրեն ցույց տալ իբրև սկիզբ աշխարհակալության, ամեն տեսակի քաջության և կատարելության, հրամայում է նախնիների բազմաթիվ մատյաններ, որոնք վերաբերվում էին զանազան տեղերի և առանձին մարդկանց քաջագործություններին, այրե՛լ, իսկ ժամանակակիցների վերաբերյալ մատյանները՝ դադարեցնել, և գրել միայն այն, ինչ որ իրեն է վերաբերվում»։  

Հուսահատ քայլ էր, բայց Նինոս արքան չէր կարող մարտի դաշտում կռվի բռնվել Արամի հետ, և ինչպես Խորենացին է փաստագրել՝ Նինոսը զգուշացավ վտանգի ենթարկել՝ «կորստյան պատճառ դառնալ» իրեն թագավորությանը։

Նինոսի որդեգրած պատմական վավերագրերի ոչնչացմանը՝ արշավանքներին և նվաճումներին համահավասար, Հին Արևելքում, առանձնապես Արամի և Նինոսի միջև միջպետական հարաբերություններում, գործի դրվեց նոր երևույթ՝ պատմագրությունների սրբագրման պատերազմ կամ պատմագրությունների վերաձևման և կեղծման գործընթացը։
Խորենացին չի վավերագրել, թե առնելով Նինոսի կողմից իրեն անունը ջնջելու, և Արամին իր երկրորդը համարելու «կործանարար» լուրը, Արամը ինչպիսի հակաքայլեր էր ձեռնարկել։ Սակայն Խորենացու վավերագրում համամատելով Ասորեստանի պատմագրության մի քանի աղբյուրների հետ, որտեղ իր թողած արձանագրություններով Նինոսը իրեն հռչակել էր «աշխարհակալ արքա», դժվար չէ ենթադրելը, որ Նինոսը «պատմաշինության պատերազմ էր հայտարարել» Արամին։

Արամը հրաժարվում է սեպագրերից, վերականգնելով հայկական գրային համարգը խմբագրել

Արամիը չէր կարող աչք փակել Աշուր-Նինվեի քենախնդիր արքայի արարքի առաջ, և անպատիժ թողնել՝ իրեն հրապարակավ նվաստացնելու փորձը։ Լրտեսները Արամին հասցրեցին նոր տեղեկություններ՝ Նինոսի հավատարիմ ջարդարարների՝ սեպագրերի ջարդել-փշրելու պատերազմը, դուրս էր եկել Ասորեստանի սահմաններից, ընդգրկելով Միջագետքի քաղաքները և մեհյանները. այրում էին հազարավոր մատյաններ, մասնատվում կամ ջնջվում էին բոլոր այն արձանագրությունները, որտեղ հիշատակված էր Հայկյան Արամի անունը, նաև Արատտայի, Հայկի և իր Հայկազունիների նախնիների նվաճումների մասին հիշեցումները։
Նինոսի հրահրված «արձանագրությունների ոչնչացման պատերազմը», ինքնին ահազանգ էր, որպեսզի Արամի գումարեր ստեղծված իրավիճակից դուրս գալու հավաքներ, այցելել մայրաքաղաքի և Աշխարհների դպրանոցներ, որպեսզի, վերջնական ինչ-որ որոշում ընդունելու առաջ, հասկանար, թե ինչպիսին էր սեպագիր-վիմագիր արձանագրությունների, մատյանների պատմաստեղծ գործի իրավիճակը և պահանջները։ Արքունի խորհրդականները արքային տեղեկացնում են, որ նախկինում Արատտան և Հայքը ունեցել էին սեփական գրանիշերը և դրանցով կազմած տեքստեր։ Արմավիրի Տիրի մեհենապետը զեկուցում է, որ հայկական գրանիշերը ստեղծվել էին Արմավիրի հիմնադիր Հայկյան Արամայիսի օրոք՝ և դրանք Արամայիսի գրերը էին՝ Արամայիս նահապետը օրոք հայկական ժայռապատկերների հիմքի՝ գաղափագրերի վրա ստեղծված գրանիշերը։ Խորհրդակցելով երկրի գիտունների և իմաստունների, նաև հայկյան նահապետների հետ, Արամը հրապարակեց Հայքի թագավորության հրավարտակը.
«Նինվեի Նինոս արքայի հայտարարած արձանագրությունների ոչնչացմանը և մատյանների այրման պատերազմին՝ պատասխանել՝ «Հայքը և դաշնակից երկրները հրաժարվում են օգտագործել ասսուրական սեպագիրը, և այսուհետ Հայքում և Հայքին բարեկան երկրներում օգտագործվում են Հայկյան Արամայիս նահապետի օրոք ստեղծված հայկական գրանիշերը»»։
Այսպիսով, Հայկյան Արամի պատմության դեմ Ասորեստանի Նինոս արքայի հայտարարած պատմաշինության պատերազմից արդյունքում, Հայքի թագավորությունը հրաժարվեց օգտագործել շումերա-աքքադական վիմագի-գաղափագրերը, օգտագործելով սեփական՝ Արամայիսի գրերը՝ Արամայիս նահապետը օրոք հայկական ժայռապատկերների՝ գաղափագրերի հիմքի վրա ստեղծված գրանիշերը։

Արամի «խեթական արշավանքը» խմբագրել

Հետևելով Արամի՝ խ(հ)եթական արշավանքի պատմության ընթացքին, ամենայն հավանականությամբ, Արամը խեթերի դեմ դեպի Կապադովկիա իրականացրած իր արշավանքին տվել տվել էր «ազատագրական պատերազմի բնույթ»։ Ռազմական գործողություններին նախորդեց ակտիվ դիվանագիտական աշխատանքները, և, քարոզչություն՝ բացատրական աշխատանքներ տանելով թե խ(հ)եթերի և թե խ(հ)եթերին սահամանակից հայկական գավառներում, որ խեթ-հեթիթների արևելյան տարածքները համարվում են Հայկ նահապետի նախնիներ Հաբեթի և Թորգոմ նահապետների հայրենիքը, ինչպես մեր պատմիչներն են հիշատակել՝ «Թորգոմա-Թագարամա տան» արևմտյան մասը[64]։ Դեսպանների միջոցով Արամը խեթերի առաջնորդ Պայապիս Քաղյա Տիտանյանից պահանջեց՝

  • Հայքին վերադարձնել «բուն հայկական Աշխարհների քաղաքները» և սուրբ մասունքները,
  • ռազմատուգանք մուծել սրբավայրերը ավերելու համար։
  • Իրեն հանձնել Հայասայից խեթերի կողմը անցած նախարարներին։
  • հայերի և խեթերի միջ հաստատված խաղաղ գոյակցությունը խախտելու և հայկական արևմտյան երկրները թագավորության բռնակցելու համար, առհավետ Հայքին էր կցվում Թորգոմա տունը։

Պայապիս - Անիտան Քաղյան լսելով Արամի պահանջները, իր զորավարներին պարզաբանեց, որ Արամի ուղերձը, ոչ այլ ինչ էր, քան պատերազմի սպառնալիք, և պատրվակ, պահանջները չկատարելու դեպքում, սկսել արշավանքը։
Թեպետ իրավիճակը օրհասական էր, այնուհանդերձ, Պայապիս - Անիտան հրաժարվեց նախահարձակ լինելու մտադրությունից, հրամայելով ամրացնել գետանցումները։ Անհաղթ զորավար արքային գործողությունները, ինչպիսին Անիտան էր[14], առաջացրեց խ(հ) եթական բանակի զորավարների դժգոհությունը։ Նրանք Անիտայից ակնկալում էին ակտիվ գործողություններ. Անիտան պետք է ի ցույց կդներ իր բանակի ուժն ու հզորությունը, և նախահարձակ լինել մինչ Արամը կհասցներ անցնել Եփրատը։
Պայապիս Քաղյա Տիտանյանը այդ ընթացքը օգտագործեց մի անգամ ևս դիմելով հարևանների օգնությանը, նրա դեսպանները թակում էին ասուրաց արքայի դռները՝ խնդրելով զինուժի օժանդակություն։ Ոչ ոք չարձագանքեց խեթերի արքայի խնդրանքին՝ ոչ ոք չհամարձակվեց իր հարաբերությունները փչացնել Արամի հետ։
Երբ Արամին հասավ Նինոսից Պայապիս Քաղյա Տիտանյանի օգնության խնդրելու լուրը, Արամը հրամայեց անցնել Արածանին (Եփրատի վտակը) և գրոհել խեթական սահմանապահ զորամասերի վրա։
Խորենացու փաստագրմամբ, Արամի արևմտյան արշավանքին հայկական կողմից մասնակցեցին

  «չորս հազար հետևակ և երկու հազար հեծյալ զորքեր, - անմիջապես հավելելով, թե Արամը, - երկար ժամանակ մնալով արևմուտքում»։  

Պատմահոր տեքստից ստացվում է հետևյալ տպավորությունը. Արամի բանակը երկարատև պատերազմներ վարելով հասել էր Կապադովկիա[65], և, դեմ առ դեմ, դուրս եկել Պայապիս Քաղյա Տիտանյանի բանակին, որը Խորենացու հաղորդմամբ, բռնացել և գրավել էր երկու մեծամեծ ծովերի (Սև և Միջերկրական ծովեր, հեղ.) տարածքների վրա։ Հայ-խեթական պատերազմի և հետագա իրադարձությունների Խորենացու հաղորդումը համադրելով ասուրական և խեթական արձանագրությունների «լռության» հետ, դժվար չէ ենթադրել, որ պատերազմել են երկու երկրների բանակները։

  • Անիտան-Պայապիս Քաղյա Տիտանյանը օգնություն չստացավ ոչ Նինոսից, ոչ Եգիպտոսից, ոչ էլ կովկասյան վայրի ցեղախմբերից։
  • Ասսուրը, մանավանդ Եգիպտոսի փարավոնը, անհանգստացած էր իրենց սահմանների մոտ խեթերի թագավորի օրեցօր չափազանց հզորացումից, այդ իսկ նկատառումով, նրանց և ոչ մեկը խեթերին օգնության ձեռք չմեկնեց։
  • Հարևան երկրները գերադասեցին պահպանել ակտիվ չեզոքություն։

Թորգոմի հայրենիքի վերամիավորումը Հայքին խմբագրել

Խորենացու Արամի Կապադովկիա կատարած արշավանքի մասին հաղորդումը համադրելով Հովսեփոս Փլավիոսի՝ Թորգոմի հայրենիքի մասին հաղորդման հետ, պետք է անել այն հետևությունը, որ Արամի բանակները վերանվաճեցին, Հայքին վերամիավորելով Հայկ նահապետի նախնիներ Հաբեթ-Թորգոմի հայրենիքը ՝ Կապադովկիան[66]։ Այսինքն, իրականացավ Արամի «ազատագրական պատերազմ» մղելու նպատակը։ Խ(հ)եթական բանակը ոչինչ անել չկարողացավ, և հարկադրված էր Հայկյան Արամին զիջել բնակավայրը՝ բնակավայրի, երկիրը՝ երկրի հետևից, քանի որ տեղի բնակչությունը խանդավառությամբ էին ընդունում Անիտայի դաժան լծից իրենց ազատարար Արամ Մեծին։ Անիտային մնում է փութաջանորեն խույս տալ գլխավոր ճակատամարտից, մղելով մանր-մունր կռիվներ, և նահանջել ծովափնյա շրջանները, որպեսզի Արամը չգրավեր մայրաքաղաք Հաթթի-Հաթուսան.[67]։

Խորենացու վավերագրումը թողնում է այն տպավորությունը, որ հայ-խ(հ)եթական պատերազմում ճակատամարտեր տեղի չեն եղել, չի եղել նաև արյունահեղություն, քանզի Արամը հակառակորդի բանակներին հաղթել ու հակառակորդի տարածքները նվաճել էր մինչև գլխավոր ճակատամարտի տալը, և, ահա, թե ինչու։

Պատերազմի սկսվելուց մեկ ամիս հետո, Գամիրքը-Կապադովկիան անցել է Արամի տիրապետության տակ.

  «այնտեղ երկրի վրա հսկելու համար նա թողնում է Մշակ անունով մեկին իր ցեղից, - գրում է Խորենացին  

։ Իսկ երբ հայկական զորքերը մոտեցան Հաթթի մատույցներին, Անիտան գնաց հուսահատական քայլի՝ որոշեց Արամի տալ գլխավոր ճակատամարտ։ Եվ, ահա դեմ առ դեմ դուրս եկան Հին Արևելքի երկու հսկաներն ու նրանց անհաղթ բանակները։ Երկու ազգակից ժողովուրդների միջև, ինչպիսին հայերն ու հայերին ազգակից հեթիթ-խեթերն էին՝ արյունահեղությունը անխոսափելի էր։ Սակայն լեռներից իջնող հայկական հեծելազորին տեսնելով, հակառակորդի բանակի մի մասը, ի նշան հանձնվելու՝ սպիտակ դրոշ պարզեց, իսկ մյուս մասը՝ Անիտայի գլխավորած զորամասերը՝ դիմեցին փախուստի. Հաթթին նվաճելը նպատակահարմար չհամարելով, (Արամը) նրան ընդհարվելով վանում և փախցնում է ասիական ծովի մի կղզի…՚, այսինքն, հայկական զորքը հետապնդել էր խ(հ)եթերի գլխապատառ փախչող արքային։

Արամը պարտության մատնելով Անիտային, ի նշան իր հաղթանակի, խ(հ)եթերի երկրում պատկերել է տվել հայ-խեթական պատերազմի արձագանքի «արձանագրությունը» (որի մասին Խորենացին տեղեկություն չուներ)։ Այն հայտնի է որպես ժայռի վրա արված վիմագրությունը, որտեղ Արամը պատկերված է առյուծի վրա, խեթերի նոր առաջնորդը, որը անցել էր Արամի կողմը, պատկերված է տապալված Անիտայի ուսերին, Արամի կողմը անցած Հայասայի հայկյան աշխարհների տերերը՝ կանգնած են Հայասայի խորհրդանիշի վրա։

Խորենացին գրում է, թե այս ամենից հետո՝ Արամը «վերադառնում է Հայաստան»։

Հայկական լեռնաշխարհի միավորումը միասնական պետության մեջ խմբագրել

Վերանվաճելով Թորգոմ նահապետի հայրենի Գամիրք-Կապադովկիան, Արամը տեղացիներին «'հրաման է տալիս սովորել հայերեն'. այս պատճառով հույները մինչև օրս այդ երկրամասը կոչում են Պռոտին Արմենիա, որը թարգմանվում է Առաջին Հայք։ Մշակ կուսակալը հիմնում է Մաժաք քաղաքը (Կեսարիա)»։ Ըստ Խորենացու

  «անբնակ տեղեր բնակիչներով լցվեց, որոնք կոչվեցին Երկրորդ և Երրորդ Հայք, նաև Չորրորդ (Հայք)»  

։ Այս իրողությունները հնարավորություն է ընձեռնում փաստագրել, որ երկրորդ հազարամյակից սկսած մեր նախնիներն բնակեցված են պատմական հայրենիքի ամբողջ տարածքում, հաղորդակցվել են հայերեն լեզվով, դիմագրավել են օտարացեղ ասպատակիչներին։ Հայքին միավորորելով Թորգոմա տունը, Արամը ավարտեց Հայկական լեռնաշխարհի՝ «հայկական երեք ցեղատարածքային միավորները՝ Կորդուք - Կադմեացը (Հայկ-Խալդյան), Այրարատ-Արամանյակյան և Թորգոմա տունը մեկ միասնական պետության՝ Հայքի թագավորության մեջ միավորումը։

«Բոլոր ազգերը մեր երկիրը (Հայաստանը)Արամի անունով կոչում են Արմենիա» խմբագրել

Մ. Խորենացին գրում է.

  «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործությունը է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ»։  

Ամփոփում. Հայկյան Արամը իր ժառանգներին թողեց միասնական և հզոր հայրենիք խմբագրել

Թշնամինների դեմ տարած հաղթանակները և Հայքի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրում իրականացրած քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներն այն հիմնական չափորոշիչներն էին, որոնցով Արամ Հայկազունի թագավորը առանձնանում էր թե՜ զորավարական ընդունակություններով, թե՜ արիությամբ, թե՜ բնավորությամբ, թե՜ կենցաղով, և թե՜ իմաստնությամբ, տարբերվելով Հին Արևելքի գոռոզ, մեծամիտ, պարծենկոտ, հավակնոտ ու ագրեսիվ գահակալներից։ Առաջավոր Ասիայի իր բոլոր ախոյանների դեմ տարած ջախջախիչ հաղթանակներով, Հայկյան Արամը հռչակվել էր աշխարհակալ թագավոր, արքա` կայսր։ Հայկազունի զորավարը իրեն տված ճակատամարտերում հաղթել է Հին Արևելքի բոլոր հզոր տերությունների և ցեղային միությունների բանակերին, նրանց զորավարներին, իրավամբ վաստակելով Արամ Արի անունը։ Արամը Հայքի Արարատյան թագավորության կազմի մեջ է միավորել միասնական պետությունից հեռացած կամ հարևան երկրների կազմի մեջ անցած հայկական տարածքները, վաստակելով Արամ Միավորիչ արքայի պատվավոր տիտղոսը[68][69][70][71]։

Արամի օրոք և Արամի նախաձեռնությամբ հիմք է դրել հաղթված ցեղերի, ազգերի ու պետությունների միջև դիվանագիտական սերտ կապեր հաստատելու նոր մշակույթին, որով հայոց արքան հրաժարվել է գրավված ու նվաճված երկրներն ու նրանց ժողովուրդներին ստրկացնելու, թալանելու և ավերելու գործելակերպից, որով Արամը վաստակել էր Բարերար թագավորի պատվավոր տիտղոսը։ Բարիդրացիական հարաբերություններ է հաստել բոլոր հարևանների հետ, «ո΄չ» է ասել «չարի» և ուրիշ ազգերի հողերի նվաճման քաղաքականությանը, ինչով Արամը վաստակել էր Արամ Բարի անունը։

Հայկյան Արամի գահակալմամբ, Հայքում քրմա - տոհմապետական իշխանությանից անցում կատարվեց բացարձակ միապետական կարգերին, որով հիմք դրեց Հայկազունիների Արարատյան թագավորությանը։ Արամի օրոք են կատարվել ռազմական տեխնիկայի նորամուծությունները, որոնք հայոց ռազմարվեստի բնագավառի ամենանշանակալի գյուտերն էին։ Արամ օրոք և Արամի ձեռամբ է ստեղծվել հայկական կանոնավոր գործող բանակը։ Ձևավորվել էր հայկական Այրուձին։ Արամի մտահղացմամբ է ստեղծվել և Արամի կողմից է Հայկական լեռնաշխարհը բաժանվել վարչա-քաղաքական միավորումների։

Կառավարման վերջին տարիներին Արամը վերաիմաստավորել էր իր կողմից հիմնված Հայքի կառավարման և պաշտպանության կազմակերպման բարդություններն ու ռիսկները։ Այդ խնդիրն արդյունավետ լուծելու նպատակով, Արամը Հայկական լեռնաշխարհը բաժանել էր չորսը հավասար Աշխարհների, դրանց կառավարումը վստահել է պատերազմներում աչքը ընկած Հայկազունի զորավարներին։ Վերջիններս իրենց հերթին, հիմք էին դրել Աշխարհների տարածքները փոքր ու միջին նախարարների կառավարման համակարգին։

Արամի օրոք և Արամի նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայքի Աշխարհաժողով, Արամը այն վերածվել էր հայոց պետականաշինության շրջադարձային հանգրվանի, հիմնադրելով հայկական պետականության կառավարման անհրաժեշտ քաղաքական, ռազմական, տնտեսական և արքունի ծառայությունների մարմիններ։ Ստեղծվել էին Հայկական բանակի հրամանատարի՝ Մարտավարի Ատյան (հետագայում՝ Սպարապետ), Ներքին կարգ ու կանոնի Ատյան, Արտաքին քաղաքականություն իրականացնելու Ատյան և այլն։

Այսպիսով։ Մ. թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերի համաշխարհային բախտորոշ մրցավազքում, Հայկ նահապետի վեցերորդ սերունդի ներկայացուցիչ Հայկյան Արամի տարած հաղթանակների արդյունքներով, կանխել են ռազմատենչ երկրների ու ցեղախմբերի կողմից հայկական տարածքների բռնազավթումները, քաղաքների և բնակավայրերի ավերն ու բնակչության գերեվարումները։ Հայկական միասնական պետության առաջնորդ Արամ թագավորին հաջողվել էր կասեցնել սեմիտական, հյուսիսային և իրանական ցեղախմբերի ներթափանցումը Հայկական լեռնաշխարհ, և Հայկյան Արամի կառավարման ավելի քան 58 տարիներում, Հին Արևելքում պահպանվել է կայուն խաղաղություն, իսկ Հայքի թագավորության համար՝ բարգավաճում։

Հայկյան Արամի գործունեության արդյունքներով, ավարտվում է Հայկական լեռնաշխարհի բաժան-բաժան ցեղերը և պետական կազմավորումները մեկ միասնական պետության՝ Հայք Այրարատյան թագավորության կազմի մեջ միավորումը։ Որպես հայոց ամենանշանավորի արքայի, Արամի գործունեության առանձնահատկությունն այն էր, որ Արամը երկիրը փրկեց կործանման տանելու և այլ ժողովուրդների ցեղային ու ռազմական միությունների մեջ ընդգրկելու մտայնությունից, դրանով իսկ հայ ժողովրդին փրկելով միաձուլվել ու հարևան ցեղերի մեջ ուծվելու սպառնալիքից։ Արամի ջանքերով էին, որ Հայկական Լեռնաշխարհում հիմնադրվեցին թե՜ հայկական միասնական, թե առանձին առանձին թագավորությունները կամ իշխանություններ։ Ահավասիկ, Ասորեստանի, Բաբելոնի և մեդիա-իրանական, խեթերի և փյունիկյան պետությանների ագրեսիայի, ապա մ.թ.ա. 13-րդ դարի Արիական ցեղերի ավերիչ արշավանքների դեմ հանդիման, Հայաստանին հարևան մի շարք նշանավոր պետություններ վերացան պատմության ասպարեզից՝ ժողովուրդները միաձուլվեցին կամ բնավ ոչնչացվեցին, իսկ Արամ Հայկյան թագավորի հիմնադրած Արմենիան գոյատևլով, հասել է 21֊րդ դար, հայտնի Աշխարհի պատմագրության քարտեզներում ու ատլասներում հպարտորեն մնալով որպես հայկական պետության ու պետականության հիմնադիր Արամի՝ Հայկից ու Հայկազունիների տոհմից սկիզբ առած, Հայքից հետո հայության երկրորդ պատվանունը՝ Արմենիա։

Որքան էլ Միջագետքի ագրեսիվ տիրակալները և Հայկազունիների ոխերիմ թշնամի քրմերը ջանացին արմատախիլ անել իրենց ոխերիմ թշնամի «Արամ թագավորի «պատմական դարաշրջանի» դեպքերի ու իրադարձությունների» մասին հիշողությունները, Արամ թագավոր ծնած հայկյան ժողովուրդը իր անմահ ու անհաղթ թագավորի մասին հյուսել է երգեր, ասքեր, առասպելներ՝ հավերժ անմահ պահելով հայկյան պատմագրության մեջ երբևէ գոյություն ունեցող հզոր Արամ թագավորի անունն ու գործերը՝ Խորենացու անմահ երկով այն հասցնելով մինչև մեր օրերը։ Այն հարցադրմանը, թե Հայաստանի և հայ ազգին ի՞նչ է տվել Արամ Հայկազունի թագավորը իրեն գործունեությամբ, պատասխանը հստակ է.

  • Միավորված Հայք,
  • ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ,
  • հայկական պետականության հաստատման պատմություն և
  • իր ապուպապ Հայկի անունով՝ ՀայքՀայաստանն,
  • և իրեն անունը հավերժացնող հայոց Արմենիա հայրենիքը։

Նշումներ խմբագրել

  1. Հայ մատենագիրները թագավորի փոխարեն օգտագործել են «նախապետ և նահապետներ» բառակապակցությունը։ Ասուրական աղբյուրները Հայկական լեռնաշխարհի տերերին տվել են թագավորի պաշտոն։
  2. Ստ.Մալքասյանց. «Խորենացին պատմական գրականության մեջ մտցրեց ժամանակագրություն, և ամեն մի թագավոր կամ հայրապետի գահակալությունը, ամեն մի նշանավոր անցք աշխատում է որոշել ժամանակագրությամբ, երբեմն նաև սինխրոզմով.տես՝ Խորենացու երկի Առաջաբանը»
  3. Հովհաննես Ահմարանյան։ Աբրահամ նահապետ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ ծնվել է մ.թ.ա. 1812 թ.։ Եվսեբիոս Կեսարացի, «Եկեղեցական պատմության»՝ Աբրահամը Շամիրամի ժամանակակիցն էր, այսինքն, Աբրահամը ծնվել է մ.թ.ա. 19-րդ դարի վերջերին կամ 18-րդ դարի սկզբում։ Ж.Блера Хронологические таблицы. 1808: Доктор Эдвин Тиль Древний восток и античность.Бикерман Э. Хронология древнего мира.
  4. (Շամիրամի փոխարեն Նինվեի արքայացանկում նշված է (Մուտ-Աշկուր Մուտ-Աշկուր) անունը։ Աստվածաշնչյան մի քանի տարեգրություններով Ասորեստանի արքա է նշված Արին
  5. Хаммурапи: биография.:Б.А Тураев. Выступление семитов. Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերը լիովին համընկնում են Մ. Խորենացու հիշատակած «ազգաբանությունների շարին»՝ Աբրահամ, Նինոս և Արամ։ Խորենացու հիշատակած ցանկում բացակայում է Հայկյան Արամի ժամանակակից Բաբելոնի տիրակալ Համմուրապի - Համմուրաբիի (մ.թ.ա.1792 - 1749 թթ)անունը։ Պետք է ենթադրել, որ Խորենացին հարկ չի համար հիշատակել Համուրաբիի անունը այնքանով, որքանով Արամի օրոք բացակայել են հայ - բաբելոնական միջպետական ակտիվ հարաբերություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն հայոց», Մովսես Խորենացի, Մալխասյանցի թարգմանություն, 1968
  2. 2,0 2,1 Հայ ժողովրդի առաջնորդները։ Ինտերնետ կայք։
  3. «ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ։ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԸ՝ ԱԶԳԵՐԻ ԱԶԱՏԱՐԱՐ». ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. http://lraber.asj-oa.am/3585/1/1990-7(69).pdf
  5. Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն էջ 119։
  6. «Բադալյան Գ. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. https://vahagnakanch.files.wordpress.com/2011/04/hayk-nahabed.pdf
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «Wikiwand». Wikiwand. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. Մովսես Խորենացի, «Հայոց մեծերի ծննդաբանությունը», Գիրք Ա Է-ԺԵ)
  11. «Ниневия Нинве - это... Что такое Ниневия Нинве?». Словари и энциклопедии на Академике. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. Մովսես Խորենացի։ Հայոց Պատմություն։ Էջ՝ 75
  13. Шамши-Адад I биография:
  14. 14,0 14,1 Хеттское государство. Возникновение Хеттского государства.
  15. Ишме-Даган I биография.
  16. Садаев Д.Ч. История древней Ассирии.
  17. Ա.Քոսյան։ Արամ նահապետը Կապադովկիայում։
  18. Ս.Ասմարյան։ Հայկյան Արամ։ Պատմական անձ, թե...Մաս Ա «Չեզոք տեսակետներ»։
  19. Ս.Ասմարյան։ Հայկյան Արամ։ Պատմական անձ, թե...Մաս Բ
  20. Արամե (ծ. և մ. թթ. անհայտ), Վանի թագավորության արքա մ.թ.ա. 860-840-ին։
  21. Ս.Ասմարյան:Հայկյան Արամ։ Պատմական անձ, թե...Մաս Գ
  22. Նահապետ - բացատրություն բացատրական բառարան;
  23. Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
  24. «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն)։
  25. http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=902:
  26. Հ. Մարտիրոսյան, Հայոց հնագույն պատմության էջեր
  27. Վ. Ավդիև։ Կովկասն ու Հին Արևելքը։
  28. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց։ Էջ՝ 97-98:
  29. Աքեմենյան պետություն
  30. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց։ Էջ՝ 93:
  31. Սեբեոսը(Պատմությունը)
  32. Հայկ Խաչատրյան, Սոսյաց Անտառ
  33. Աստվածաշունչ, Հին Կտակարան, Ծննդոց 10, 11, Բեյութ, 1990։
  34. Հովսեպոս Փլավիոս։ «Հրեական հնախոսություն»։
  35. Կ.Մոսայելյամ։ Երբ Արան էր աստված։ Պատմավեօ։ 2015 թ.:
  36. տես՝ Աքեմենյան պետություն
  37. Արամի չորս որդիներից Ուլը հիմնադրեց Հայաստանը:...» (Հովսեփիոս Փլավիոս Հուդայական հնություններ, գիրք Աջառին։
  38. Կ. Մոսայելյան.Գիրք դարերի խորքից, բրոշյուր)
  39. Հին Կտակարան, Ծննդոց 22։ 23
  40. Ստրաբոն (հունարեն՝ Στράβων) (շուրջ 64/63 մ.թ.ա. — շուրջ 23/24 մ.թ.), հույն պատմիչ և աշխարհագրագետ։ Հեղինակել է «Պատմություն» (չի պահպանվել) և «Աշխարհագրություն» երկասիրությունները։
  41. Ն. Ադոնց։ Հայաստանի պատմություն։
  42. Մար Աբաս Կատինա կամ Մար Աբաս Մծուրնացի, նախամաշտոցյան Հայաստանի պատմիչ, ազգությամբ ասորի, շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները։ Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում։
  43. Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»։
  44. Լուանցք։ Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը։
  45. Սեբեոս։ Պատմութիուն։
  46. Ս.Ասմարյան, Հայկազունիներ։ Ոչ Հայկազունիներ։
  47. Сергей Глинка. «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области Армянской в Российской империи».Москва, 1832.
  48. Սարգիս Հարությունյան։ ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ։
  49. Ասորեստանի պատմության արքայացանկ, Շամշի-Ադադի Հարստություն, Շամշի-Ադադ I մ.թ.ա. 1813-1781)
  50. Сергей Глинка. «Обозрение»:
  51. Հայկազյան Արամ և Նյուքար Մադես (Հայկ.Հանրագիտարան)։
  52. Эришум II — правитель г. Ашшура в XIX веке до н. э.Сын Нарам-Сина. Правил 6 лет. Свергнут Шамши-Ададом I.
  53. Կ. Մուսայելյան, «Երբ Արան էր աստված, պատմավեպ»։
  54. Միջագետք Հայոց;
  55. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց։ Էջ՝ 95:
  56. Սյունիներ կամ Սիսակյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդական պատմության, սերել են Սիսակից;
  57. Աշուրա, նույնանուն քաղաքի վրա գտնվող պետություն է Հյուսիսային Միջագետքում։ Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։
  58. Ս. Մարտիոսյան, «Հայոց հնահույն պատմության էջեր»
  59. ԴԻՈԴՈՐՈՍ ՍԻԿԻԼԻԱՑԻ - /Թարգմանեց Կրկյաշարյան/:
  60. Ս.Ասմարյան. Խորենացին նույնացել է հայ (Շամշի-Ադադ Ա) և որդի (Իշմե-Դագան Ա) նինոսներին;
  61. Сергей Глинка. «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области Армянской в Российской империи».Москва, 1832)
  62. Сычев Н.В. Ассирия. В конце XIX в. до н. э. в Ассирию пришли новые семитские племена - амореи. Вождь амореев Шамши Адад I (1813-1781) основал новую династию. Արխիվացված 2017-02-20 Wayback Machine;
  63. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց։ էՋ՜ 96:
  64. Թորգոմա տուն, Տուն Թորգոմա, Հայոց երկրի անվանումը՝ ըստ Աստվածաշնչի և ըստ աստվածաշնչյան հնագույն մեկնությունների։ Թորգոմ անունն առաջին անգամ հիշատակվել է Ծննդոց գրքում՝ Նոյի որդու՝ Հաբեթի ազգաբանության մեջ. «Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։ Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման»։ Թորգոմա տուն արտահայտությունը երկու անգամ հանդիպում է Եզեկիելի մարգարեության մեջ, առաջին դեպքում՝ իբրև Տյուրոսին ձի ու ջորի վաճառող երկրի անուն։
  65. Ա. Վ. Քոսյան, Արամ Նահապետը Կապադովկիայում
  66. Գ. Ա. Ջանոյան։ Միջնադարյան աղբյուրները Թորգոմի, թորգոմանց, Թորգոմանց տան մասին. http://lraber.asj-oa.am/3651/1/1990-11(34).pdf)(չաշխատող հղում)
  67. Հ. Մարտիրոսյան, Հայոց հնագույն պատմության էջեր.«…Արամը իր առաջին հարվածը ուղղում է (խեթերի, հեղ.) այն տարածքների վրա, որոնց բնակիչները առևտրային կապերի մեջ էին Շամշի-Ադադի Ա-ի հետ և հավանաբար նրա դաշնակիցներ էին ընդդեմ Արամի։ Խորենացու տվյալներից հետևում է, որ Արամի կողմից «կապադովկացոց կողմերը» գրավելը և Տիտանյան Պայիս Քաղյանի դեմ պատերազմելը տարբեր պատմական դեպքեր են»
  68. Սասուն Վարդանյան։ Արամ Աշխարհակալ։ Պատմավեպ։
  69. Մուրադ Оհանյան։ Հայ ժողովրդի պատմության ցեղային շրջանի մասին։
  70. Գ. Խ. Սարգսյան։ Խորենացու «Հայոց պատմությունը» և սեպագրական աղբյուրները։
  71. Մ. Հակոբյան։ Մոռացված մի արքայատոհմ։ Արամ Մեծ։

Գրականություն խմբագրել

Հայկյան Արամ հոդվածը վերցված է <Գյուլնազ տատի հեքիաթները> 2015 թ. գրքից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 685