Սերգեյ Նիկոլայի Գլինկա (ռուս.՝ Сергей Николаевич Глинка, հուլիսի 5 (16), 1775[1][2][3], 1776[1][2][4] կամ 1774[5], Սուտոկի, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 5 (17), 1847[1][2][4] կամ 1847[6], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), XIX դարի ռուս պատմաբան, գրող։

Սերգեյ Գլինկա
Ծնվել էհուլիսի 5 (16), 1775[1][2][3], 1776[1][2][4] կամ 1774[5]
Սուտոկի, Դուխովիշչինսկի ուեզդ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 5 (17), 1847[1][2][4] կամ 1847[6]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, պատմաբան, գրող և լրագրող
Ալմա մատերՊետերբուրգի առաջին կադետական կորպուս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7]
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան
Երեխա(ներ)Q120904980?, Q120906366? և Q121133859?
ՀայրQ120905502?

Ցար Նիկոլայ I պատվերով (1832) գրել է «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области армянской в Российской империи» աշխատությունը։

Սերգեյ Գլինկան ռուս գրող էր, հրապարակախոս, «Русский вестник» ամսագրի հրատարակիչը։ Հանդիսացել է հայ և հույն ժողովրդների պատմության և մշակույթին նվիրված ռուսալեզու մի շարք աշխատությունների հեղինակ։

Ձեռնամուխ լինելով ստեղծել հայ ժողովրդի պատմության լայնածավալ Տեսությունը, Ս. Գլինկան սերտ համագործակցություն է ունեցել Մոսկվայի և Ս. Պետերբուրգի հայազգի Լազարյանների, Քրիստոֆեր և Իվան Եկիմովիչների հետ։

Ռուսական բանակը պատվերով, որը նպատակ ուները նվաճելու ողջ Հայկական լեռնաշխարհը, պատմագրության հետ համընթաց, Ս. Գլինկան կազմել է Հայաստան - Արմենիայի տարածարջանի բնակավայրերի Բառարան - ուղեցույց։

Ս. Գլինկայի Տեսությունը գրվել է, և հարուստ է, Հայաստան-Արմենիայի առթիվ եղած պատմագիտական արխիվային փաստաթղթերով, և Հայաստանի պատմության մասին օտարալեզու եզակի պատմագրություն է, որտեղ հարգանքով և մեծարանքով է գրվել «փառապանծ» հայ ժողովրդի, նրա քաղաքական առաջնորդների՝ (Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Պարույր, Արտաշես Ա, Տիգրան Բ, հայ պամիչներ, մանավանդ Պատմահայ Մովսես Խորենացի), հայ ժողովրդի դարավոր պայքարի՝ ասուրա-սեմական, ապա պարսկական, արաբական, թաթար-մոնղոլական ագրեսիայից պաշտպանվելու մասին, հենվելով հայ պատմիչների պատմագրության և հայկական արխիվների վրա։

Ս. Գլինկան Տեսությունի իր ժամանակին մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես ռուսական հասարարական - քաղաքական շրջանակներում, այնպես էլ Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Հայ պատմաբանների գնահատմամբ Ս. Գլինկայի Տեսությունը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, հանդիսանում է ռուսաց լեզվով գրած հայ ժողովրդի պատմության առաջին և հաջողված օտարալեզու պատմագրությունը։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը երբեք չի կորցրել իր արդիականությունը. պատմաբան հեղինակը հյութեղ և պամագրության պարզ լեզվով ներկայացրել է Կասպից ծովից՝ Միջերկրական ծով, Միջերկրական ծովից՝ Սև ծով ընկած տարածաշրջանների հայկական հզոր քաղաքական միավորման՝ Մեծ Հայքի հայկական (Հայկազունիների) քաղաքական միավորումների հզորացման-աշխարհակալության, Երվանդունիների, Արտաշեսյան, Արշակունիների և հայոց «դարձի»՝ քրիստոնեության ընդունման, անաչառ և համակողմանի, իր տեսակի մեջ եզակի պատմագրությունը, ներկայացնելով Հայաստանի պետական անկախության կորստի դրդապատճառները, և հայ ժողովրդի ծանր իրավիճակը Պարսկական և օսմանյան կայսրությունների լծի տակ։

Ս. Գլիկայի հայ ժողովրդի պատմության Տեսությունը մշտապես գտնվել է Կովկասի թաթարների և նրանց գաղափարախոսական տեսաբանների քննադատության կրակի տակ, քանզի 19-րդ դարի ռուս պատմաբան Ս. Գլինկան Ադրբեջան բառակապակցությունը օգտագործել է, որպես ինքնակոչ պետություն.««Азербайджан» используется как самоназвание государства»:

Աշխատություններ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 95