Աբյուդենոս
Աբյուդենոս (նաև՝ Աբիդենոս[1], հին հունարեն՝ Αβυδηνός, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), հույն մատենագիր, պատմիչ։ Աբյուդենոսը գրել է «Ասորեստանի և Քաղդեայի պատմությունը», որ մեզ չի հասել, սակայն նրանից օգտվել է պատմահայր Մովսես Խորենացին։
Աբյուդենոս | |
---|---|
Ծնվել է | 3-րդ դար |
Վախճանվել է | 2-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան և մատենագիր |
Լեզու | հին հունարեն |
Աբյուդենոս Վիքիդարանում |
Բել - Հայկ և Նինոս - Արամ ժամանակային զուգադրումները Խորենացին վստահորեն համարում է անկասկածելի, քանի որ այդ մասին պատմում է.` «ի յոլով իրս հաւատարիմն Աբիւդենոս»[2]։
Մովսես Խորենացին բերում է Նինոսից Բել` քաղդեական, ու Արամից Հայկ` հայկական յոթնանուն (Արային չհաշված) ցանկերը՝ Հայկի դիմաց բացատրելով, «որ եղև հակառակ Բելայ» և այդ ամենը վերագրելով վստահելի Աբյուդենոսին.
«Եւ զայս մեզ Աբիւդենոս յիւրում առաջնում առանձնականի իմն մանր ազգաբանութեան ասէ, զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին»[2]։
Աբյուդենոսը այդ մասին գրել է առանձին մանր ազգաբանական պատմության մեջ, որը ոմանք վերացրել են, և մեզ չի հասել։ Եվ որպեսզի հիշատակված աղբյուրի հանկարծակի չքանալը կասկածելի չթվա ընթերցողին, վկայակոչում է մի այլ հույն պատմիչ Կեփալիոնին։ Վերջինիս համաձայն` նման բան հնարավոր է, որովհետև ինքն էլ իր աշխատության սկզբում սկսել էր բոլոր մանր ազգաբանությունները գրի առնել արքունի դիվաններից, բայց թագավորական հրաման է ստացել, որ թողնի աննշան և վատ մարդկանց հիշատակը և նշի միայն քաջ, իմաստուն և աշխարհակալ նախնիներին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 371, 377.
- «Մարաբ Մծուրնացին Աբյուդենոսի և Խորենացու միջնո՞րդ», Սահակյան, Ա. Ա. (2014).(չաշխատող հղում)