Ալեքսան Մինասյան

հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսան Գրիգորի Մինասյան (մարտի 20, 1956(1956-03-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, նախկին ռազմական գործիչ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, Վերելք կուսակցության հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու։

Ալեքսան Գրիգորի Մինասյան
 
Կուսակցություն՝ Վերելք կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն Հայ
Ծննդյան օր մարտի 20, 1956(1956-03-20) (68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Զավակներ 4

Կենսագրություն խմբագրել

Ալեքսան Գրիգորի Մինասյանը ծնվել է 1956 թվականին՝ Երևանում։ Ավարտել է Սիմակ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1975-1977 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1983-1987 թվականներին որպես հերթափոխի պետ աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում։ 1987-1989 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որից հետո նշանակվել է նույն հաստատության փոխտնօրեն։

1994 թվականին Ալեքսան Մինասյանը հիմնադրել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը և նշանակվել պետ[1]։

1996 թվականին կատարել է հայակական բանակի պարաշյուտադեսանտային առաջին թռիչքը, նույն թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի պետ։

1997–2000 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համազորային Ակադեմիայում[2], ավարտել կարմիր դիպլոմով, ստացել է ոսկե մեդալ։

2001 թվականին Մոսկվա քաղաքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

2003 թվականին գնդապետի կոչումով զորացրվել է ՀՀ զինված ուժերից։

2003 թվականից զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հիմնադրել է «Հետախույզների միավորում» սոցիալական հասարակական և «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունները։

2017 թվականից աշխատում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում որպես ռազմական գծով փոխտնօրեն։

2021 թվականին հիմնադրել է «Վերելք» քաղաքական կուսակցությունը։

Մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Воспитанники училища имени Монте Мелконяна заняли 3-е место на международных состязаниях | 24news». 24news.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. studio, 5165m. «Anunner.com - ԱԼԵՔՍԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. ««Խնդիրը ուսադիրը չէ, այլ էական են մարդկային փոխհարաբերությունները». Ալեքսան Մինասյան». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «թեկնածուներ | Հայաստան 2021». armenia2021.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել