Տիգրան Խզմալյան
Տիգրան Խզմալյան (ապրիլի 8, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։ Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, «100ամյակը առանց ռեժիմի» և «Միացում» շարժումների նախկին անդամ, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ։
Տիգրան Խզմալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 8, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Սովորել ու դասավանդել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետում։ 1991 թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը։ 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Լեռնային Ղարաբաղում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող։ 1994-1996 թթ. աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում՝ որպես քաղաքական վերլուծաբան։ 1996-1997 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրենը։ 1997-2005 թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչև դրա լուծարումը[1]։
Ֆիլմեր խմբագրել
Հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ՝
- «Դաս», 1992
- «Սև և սպիտակ», 1996
- «Ֆուտբոլ 1973», 1998
- «Թագավորի մահը», 1998
- «Պյերլեկինո կամ օդից թեթև», 2000
- «Թավշյա հեղափոխություն # 88», 2001
- «Մի անգամ Հայաստանում», 2001
- «33 րոպե Փելեշյանի մասին», 2003
- «Lovember», 2004
- «Արմին Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչ», 2005,
- «Օպերա», 2008
- «Սարդարապատ deja vu», 2008
- «Երևանի գլխավոր գաղտիքը», 2009
- «Քրիստոսի կենդանագիր պատկերը», 2009
- «Տիգրանակերտ», 2010
- «Դեպի Արարատ», 2010
- «Հայոց թագուհիներ», 2014
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Տիգրան Խզմալյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-18
Արտաքին հղումներ խմբագրել
- The amazing vanishing movie by BBC News
- 30th Montpellier Mediterranean Film Festival Archived 2016-03-03 at the Wayback Machine.