Արման Բաբաջանյան
Արման Շամիրի Բաբաջանյան (հունվարի 15, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ապա՝ անկախ պատգամավոր[1][2]։
Արման Բաբաջանյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունվարի 15, 1976 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1993-1995 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։
1994 թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։
1998 թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։
2001 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտում[3]։
2002-2006 թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
2004-2005 թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։
2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Փաստաթղթեր կեղծելու մասով դատարանը մեղադրանքը չհիմնավորված է համարել։ Սույն գործով դատավարության ընթացքում Ա․Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել[4][5][6][7]։
2020 թվականի մայիսի 30-ին հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը[8]։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։
2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։
2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։
2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով[1][2]։
Կուսակցության հիմնումԽմբագրել
2020 թ. մայիսին Արման Բաբաջանյանը հիմնեց «Հանուն Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնությունը[9], որի հենքի վրա սեպտեմբերին ստեղծեց համանուն կուսակցություն[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները․ «Իմ քայլը» կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-07-19
- ↑ 2,0 2,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ «Բաբաջանյան Արման Շամիրի»։ Bright Armenia Party։ Վերցված է 2020-07-19
- ↑ «Արման Բաբաջանյանն դատապարտվեց 4 տարի ազատազրկման»։
- ↑ «Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2020-07-15
- ↑ «Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2020-07-15
- ↑ «Չորս տարի` երկու տարուց խուսափելու համար. խմբագիրը դատապարտվեց ազատազրկման զինվորական փաստաթղթերը կեղծելու համար - News»։ www.armenianow.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-19-ին։ Վերցված է 2020-07-19
- ↑ «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2020-07-19
- ↑ «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-09-21
- ↑ Պարտավոր ենք հզորացնել ու ամրապնդել մեր հայրենիքը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր անդամ Արման Բաբաջանյանhttps://iravaban.net/290384.html