Բացել գլխավոր ցանկը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Քաղաքական կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈՍԴԿ), գործող քաղաքական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Քաղաքացու որոշում.png
ՔՈ ՍԴԿ պաշտոնական պատկերանիշ
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրվածնոյեմբերի 3, 2018
Գաղափարախոսությունսոցիալ դեմոկրատիա, environmentalism? և Ուղիղ ժողովրդավարություն
ՇտաբՄաշտոցի փ. 45ա, Երևան, ՀՀ
ՀՀ Ազգային ժողով
0 / 130
Կայքsdp.am
ԽորհուրդԳերագույն մարմին

ԿանոնադրությունԽմբագրել

Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր Մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր Մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է[1]։

ՀամաժողովներԽմբագրել

Կուսակցության հիմնադիր համաժողովը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։

Մասնակցությունը ընտրություններինԽմբագրել

Կուսակցությունը մասնակցել է Հայաստանի 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3]։ Համապետական ցուցակի առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։ Կուսակցության կարգախոսն է «Ապագան ՔՈնն է»[4]։ Կուսակցությունը ստացել է ձայների 8,514 ձայն, կամ ձայների 0,68%-ը: Ռեյտինգային ընտրակարգով առաջատարը Արթուր Ավագյանն էր, ով ստացել էր 500 ձայն:

Գերագույն մարմնի ներկայիս անդամներԽմբագրել

2018 թվականի նոյեմբերի 3-ին կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է Գործադիր Մարմին հետևյալ կազմով[5]

Անուն Ազգայուն Անուն Ազգայուն Անուն Ազգայուն
Սուրեն Սահակյան Աստղիկ Մելքոնյան Գոռ Հակոբյան
Միքայել Նահապետյան Խաչիկ Բադեյան Գևորգ Բաբայան
Լուսինե Հովսեփյան Արփի Թադևոսյան Կարեն Հարությունյան
Գրիգոր Պետրոսյան Հայկ Սահակյան Սամվել Գրիգորյան
Արեգ Թադևոսյան Գարեգին Միսկարյան Արտակ Կիրակոսյան

Կուսակցության խորհրդանիշներԽմբագրել

Կուսակցության խորհրդանիշն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը:

ԾանոթագրություններԽմբագրել