Պատիվ ունեմ դաշինք
Պատիվ ունեմ դաշինք, հայկական քաղաքական դաշինք, կազմված Հայաստանի հանրապետական կուսակցությունից և Հայրենիք կուսակցությունից։ Ստեղծվել է 2021 թվականի մայիսի 15-ին, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ[1]։
Պատիվ ունեմ Պատիվ ունեմ | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաքական դաշինք |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Արթուր Վանեցյան (ՀԿ) Սերժ Սարգսյան (ՀՀԿ) |
Կարգախոս | Ուղղի՜ր մեջքդ։ Կպնե՜նք գործին։ Որ ապրե՜նք։ |
Հիմնադիր | Սերժ Սարգսյան |
Հիմնադրված | Մայիսի 15, 2021թ. |
Լուծարված | Հունիսի 21, 2022թ. |
Գաղափարախոսություն | ազգային պահպանողականություն և հայկական ազգայնականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
ՀՀ Ազգային ժողով | 7 / 107 |
Երևանի ավագանի | 0 / 65 |
Կայք | pativunem.am |
Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[2][3]։
Դաշինքի կարգախոսն է` «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[4]։
Պատկերանշան[5]Խմբագրել
«Պատիվ ունեմ» դաշինքը որպես իր տարբերանշան ընտրել է հնգաթև աստղ, որն, ըստ դաշինքի ներկայացուցիչների, խորհրդանշում է՝
- Ծառայությունը Հայրենիքին,
- Պատմական հիշողությունը,
- Նախնիների սխրանքները,
- Մարդկային երազանքը,
- Քրիստոնեական հույսը,
- Հաջողություններ և հաղթանակներ,
- Գիտական միտքը,
- Բարձր որակը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՀՀԿ-ն ու «Հայրենիք»-ը ստորագրել են «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2021-05-17
- ↑ «Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-05-17
- ↑ «Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը»։ Shant News։ Վերցված է 2021-05-17
- ↑ «Պատիվ ունեմ դաշինք»։ Facebook։ Վերցված է 2021-05-17
- ↑ «Ի՞նչու հնգաթև աստղ»։ pativunem.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին։ Վերցված է 2021-05-29
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2021-05-16 at the Wayback Machine.
- Ֆեյսբուքյան էջ
- Դաշինքի թեկնածուներ Archived 2021-06-02 at the Wayback Machine.