Տիգրան Գրիշայի Արզաքանցյան (օգոստոսի 7, 1966(1966-08-07), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։ «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ սեփականատեր, «Տիգրան Արզաքանցյան» ԲՀ-ի հիմնադիր։

Տիգրան Արզաքանցյան
 
Կուսակցություն՝ «Ուժը Հայրենյաց»
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Տեխնիկ-անասնաբույժ
Ծննդյան օր օգոստոսի 7, 1966(1966-08-07) (57 տարեկան)
Ծննդավայր Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թ․ օգոստոսի 7-ին ՀՍՍՀ Կամո շրջանի Կամո քաղաքում (այժմ՝ Գավառ)[1]։

1979–1984 թթ․ սովորել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում։ 1984–1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1986–1998 թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով։ 1998–2003 թթ. եղել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն[1]։

2003 թ․ հիմնադրել է «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը, որը տնօրինում է նրա մայրը՝ Վարսենիկ Գրիգորյանը[2]։ 2008 թ․ գնել է Ֆրանսիայում գտնվող Hine Cognac House-ի գործարաններից մեկը[3]։ Տեր է նաև Paramount Gold Mining ՓԲԸ բաժնետոմսերի 51%-ի։

2007 թ. Սեպտեմբերի 26-ին երեք անգամ դանակահարվել է և հրազենից երկու վերք է ստացել Մոսկվայի «Մետրոպոլ» խաղատանը[4]։ Հետաքննության համաձայն՝ 2007 թ․ ավելի քան 30 անգամ այցելել է «Մետրոպոլ» խաղատունը[5]։ 2011 թ․ հայց է ներկայացրել «Երկիր» օրաթերթի դեմ՝ իրեն վիրավորելու համար[6]։

2016 թ․ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրել՝ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար[7]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2003 թ․ մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել[1]։

2007 թ. Մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Գեղարքունիքի մարզի 22 ընտրատարածքի Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ-ից։ 2007 թ. Հունիսի 19-ից մինչև 2008 թ. Հուլիսի 11 եղել է առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա մինչև 2009 թ. Մայիսի 4-ը՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել[1]։ Մի շարք աղբյուրներ Արզաքանցյանին նշել են որպես խորհրդարանի նիստերից ամենահաճախակի բացակայողներից մեկը[8]։

2017 թ․ խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզում[9], սակայն պարտվել է կուսակիցներին[10]։

Գլխավորելու էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակը 2021 թ․ հունիսի 21-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում[11]։ Սակայն հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա[1]։

Ամուսնացած է Նատալիա Ռոտենբերգի հետ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Տիգրան Գրիշայի Արզաքանցյան». www.parliament.am.
  2. ««Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը 10 տարեկան է». DeFacto.
  3. «Настоящее и будущее «Царя Тиграна»». Simple Wine News (ռուսերեն).
  4. Սարուխանյան, Վահե. «Պատգամավորը թանկ վճարեց հերթական արկածի համար». Hetq.am.
  5. «Тигран Арзаканцян посещал казино "Метрополь" 33 раза». ИА REGNUM (ռուսերեն).
  6. Հովհաննիսյան, Լիլիթ. «В Армении суд обязал газету "Еркир" выплатить 500 долларов по иску Арзаканцяна». www.kavkaz-uzel.eu. Кавказский Узел.
  7. Աղբալյան, Գագիկ. «Տիգրան Արզաքանցյանը վնաս է պատճառել պետությանը, հայտնվել դատարանում». Hetq.am.
  8. «Депутаты, прогуливающие заседания НС, будут подвергнуты денежному взысканию». www.panorama.am.
  9. «Республиканская партия Армении обнародовала предвыборный рейтинговый список». arka.am.
  10. «Տիգրան Արզաքանցյանը պարտվել է Գեղարքունիքում». news.am.
  11. «Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի ՀԴԿ ընտրական ցուցակը». Iravaban.net.
  12. «Наталья Ротенберг с возлюбленным на королевских скачках Royal Ascot». www.spletnik.ru.