Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, հիմնադրվել է 1991 թվականին Արամ Սարգսյանի կողմից։

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԱրամ Գ. Սարգսյան
ՀիմնադիրԱրամ Գ. Սարգսյան
Հիմնադրված1991
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ

Պատմություն խմբագրել

Խորհրդային Միության և ՀՍՍՀ կազմալուծումից հետո Հայաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը շնորհազրկվել էր։ Կուսակցութան գործող քարտուղար Արամ Գասպարի Սարգսյանը լուծարեց կուսակցությունը և ստեղծեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ նշանակվելով որպես նոր կուսակցության առաջին քարտուղար։

Միևնույն ժամանակ, Ռուբեն Թովմասյանը և որոշ այլ կուսակցության անդամներ, ակնհայտորեն համաձայն չլինելով Սարգսյանի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լուծարելու քայլին, դրանից անմիջապես հետո հիմնեցին նոր Կոմունիստական կուսակցություն[1]։

Կուսակցությունը մասնակցել է 1999 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հավաքել է ընդհանուր ձայների ընդամենը 0.98% -ը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երբեք չի եղել Հայաստանի կառավարության կազմում։ Այնուամենայնիվ, Սարգսյանը 2003-ից 2007 թվականներին պատգամավոր էր։ 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացուցչություն չստացավ, քանի որ չկարողացավ հաղթահարել սահմանված անցողիկ շեմը` հավաքելով ձայների ընդամենը 0,27%[2]։

Կուսակցությունը մասնակցեց նաև 2012 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, և հավաքեց ընդհանուր ձայների ընդամենը 0.37% -ը[3]։

Կուսակցությունը Տիգրան Արզաքանցյանի հետ մասնակեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[4] և հավաքեց ընդհանուր ձայների ընդամենը 0,39% -ը՝ չկարողանալով ստանալ ԱԺ-ում որևէ մանդատ[5]։

Գործունեություն խմբագրել

2019-ի հունիսին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Democratic Party of Armenia» (անգլերեն)։ 2021-06-27 
  2. «Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2007)» (հայերեն)։ 2021-06-21 
  3. «Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012)» (հայերեն)։ 2021-06-21 
  4. «Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի ՀԴԿ ընտրական ցուցակը» 
  5. «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ հունիսի 27 
  6. «Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2021 թ․ հունիսի 27