Խաչիկ Ասրյան

ՀՀ պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970(1970-02-13), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ազգային, Պետական, Ռազմական Գործիչ, ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախկին Փոխնախարար (2007-2018թթ․), «Հայոց Արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ[1], «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, պահեստազորի Գնդապետ։ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահ, «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության Նախագահ։

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

1982-86թթ-ին եղել է Գորիսի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի խաղացող՝ թիմի ավագ (1985 թվականին Գորիսի ֆուտբոլի մանկապատանեկան նույն թիմը դարձել է Սովետական Հայաստանի չեմպիոն), իսկ 1986-88թթ-ին (մինչև մայիս ամիսը՝ ծառայության մեկնելը) եղել է Սովետական Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Գորիսի «Զանգեզուր» ֆուտբոլի թիմի խաղացող։

1988-91թթ-ին (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում` Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ուժերում` որպես ծովային հետևակ։

1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ, ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը`«Նժդեհյան Գայլախումբ» անվամբ, որում ընդգրկված 15-18 տարեկան պատանիներն ու երիտասարդները Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկական և տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ։ «Նժդեհյան Գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1992-1994թթ.) Լաչինի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանությանը։

1991-95թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, նաև մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների` արևելյան մարտարվեստով։

1992-93թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմ` նվիրված արցախյան հերոսամարտին։

1994թ-ի աշնանը Կապանում՝ Սյունիքի մարզական օլիմպիադայում, 3 կմ վազքատարածքում դարձել է բացարձակ չեմպիոն։

1996-97թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում` որպես ուղեկցող խմբի հրամանատար։

1998թ-ին Սանտկ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական։

1991թ-ի սեպտեմբերից մինչև 1999թ-ի սեպտեմբերը Սյունիքի մարզում կազմակերպել է 180 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառում:

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերություն։

1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամությանն նվիրված «ՍՅՈՒՆԻՔ-99» միջազգային 1-ին կինոփառատոն։

1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 230 բազմաբովանդակ միջոցառում:

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն (www.hayocartsivner.am)։

2002թ-ի նոյեմբերի 10-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 23-ը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում կազմակերպել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության ինչպես հիմնադիր, այնպես էլ հինգ համագումար (www.hayocartsivner.am)։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի դեկտեմբերը Հայաստանի Հանրապետության հարավային մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մարզերի երիտասարդների խնդիրների լուծման, նրանց դերի և կյանքի ակտիվացմանը վերաբերող, երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման և մշակութային կյանքի ակտիվացմանը վերաբերող, երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող յոթ միջոցառումների ծրագիր (www.hayocartsivner.am)։

2009թ-ի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 7-րդ տարեդարձը (www.hayocartsivner.am)։

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում կազմակերպել է 821 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառում (www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն (www.hayocartsivner.am)։

2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղ-գրասենյակ (www.hayocartsivner.am)։

2010թ-ի մարտի 27-ին Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 1-ին Համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 5․000 անդամ (www.hayocartsivner.am)։

2011թ-ի փետրվարի 19-ին Երևան քաղաքի Մատենադարանի բացօթյա հրապարակում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 57 մասնաճյուղերից ժամանած 7․000 անդամ (www.hayocartsivner.am)։

2011թ-ին, Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառում (www.hayocartsivner.am)։

2012թ-ի մարտի 4-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 2-րդ տարեդարձը, որին մասնակցել են Կազմակերպության 216 մասնաճյուղերից ժամանած 12.000 անդամ (www.hayocartsivner.am)։

2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 20 խոշոր միջոցառում է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում (www.hayocartsivner.am)։

2013-14թթ-ին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1․800 կրթօջախների նվիրել է 1․800 օդաճնշիչ հրացան (www.hayocartsivner.am)։

2014թ-ի մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՊՆ Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորավարժարանում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության բացօթյա 3-րդ համագումարը, որին մասնակցել են Կազմակերպության 300 մասնաճյուղերից ժամանած 1.100 պատվիրակ (www.hayocartsivner.am)։

2014թ-ի հունիսի 15-ին Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը (www.hayocartsivner.am)։

2015թ-ի փետրվարի 27-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 5-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը (www.hayocartsivner.am)։

2016թ-ի ապրիլի 4-ից 28-ը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի 60 անդամները, ջոկատի հրամանատար, Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո մասնակցել են Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իրենց առջև դրված մարտական խնդիրները (www.hayocartsivner.am):

2016թ-ի հունիսի 18-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 13-րդ տարեդարձին և Կազմակերպության 9-րդ համագումարին նվիրված պաշտոնական միջոցառումը (www.hayocartsivner.am)։

2016թ-ին Հայոց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ազգային բանակի տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում կազմակերպել և անցկացրել է 25 հայրենասիրական միջոցառում (www.hayocartsivner.am)։

2017թ-ի մարտի 4-ին Երևան քաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել է «Արծիվների» գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը («Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2010 թվականի հունվարի 27-ից մինչև 2017 թվականի մարտի 4-ը կազմակերպել է 616 միջոցառում։ «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը 7 տարեկան է. 2002 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 20-ը կազմակերպել է 821 միջոցառում)(www.hayocartsivner.am)։

2017թ-ին Հայոց ազգային բանակի 25-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 25 խոշոր միջոցառում է կազմակերպել և անցկացրել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների տարբեր զորամասերում և տարբեր մարտական հենակետերում (www.hayocartsivner.am)։

2010թ-ի փետրվարից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 679 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառում (www.hayocartsivner.am):

Հիմնադրել է. 26.04.2003թ.` «Նժդեհյան մրցանակ» ամենամյա մրցանակաբաշխություն, 16.05.03թ.` Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնություն, 22.04.04թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալ, 09.06.05թ.` «Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոն», 09.06.05թ.` «Սյունիքի ուսանողների միություն», 27.01.10թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալ։

1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 1.910 հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառում:

2005-09թթ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ։

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար։

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 160-ից ավել պետական մարզական մասսայական միջոցառումներ:

2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը եղել է ՀՀԿ Խորհրդի անդամ։

2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան քաղաքում) հիմնադրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցություն:

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, ուղիղ մեկ ամիս մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը` բարձր կարգապահությամբ  և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով  Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից գյուղերը:

Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է։

Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի։

Պարգևատրվել է (42 մեդալներով-հուշամեդալներով-շքանշաններով-կրծքանշաններով-կոչումով ու 270-ից ավել պատվոգրերով-շնորհակալագրերով).

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհակալագրերով (15.12.2008թ., 21.08.2011թ.):

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով (29.12.2013թ.):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի «Պատվավոր աշխատողի» կոչումով (22.12.2014թ.):

Հայաստանի Հանրապետության Վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Վարչապետի հուշամեդալով (19.02.2015թ.):

Հասարակական պարգևների և կոչումների միջազգային կազմկոմիտեի (քաղաք Մոսկվա) կողմից «Եվրասիական միության պետությունների Պատվավոր քաղաքացի» բարձրագույն շքանշանով (25.02.2018թ.):

Արցախի Հանրապետության Նախագահի կողմից «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (09.08.2021թ.):

«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04թ./, Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05թ./, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05թ./, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07թ./, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07թ./, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07թ./, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08թ./, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով /20.09.08թ./, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08թ./, «Վազգեն Սարգսյան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09թ./, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009թ./, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010թ./, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով /20.04.2010թ./, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010թ./, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011թ./, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011թ./, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011թ./, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011թ./, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» /13.12.2013թ./, «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի մեդալով» /05.02.2014թ./, «Միասնություն» Միջազգային Հասարակական Իրավապաշտպան Շարժում» կազմակերպության կողմից «Միասնություն» շքանշանով /30.12.2014թ./, Հայաստանի Ազգային Պարարվեստի միության բարձրագույն պարգևով՝ «Վահրամ Արիստակեսյան» ոսկեզօծ հուշամեդալով /15.05.2015թ./, Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Մեծն Տիգրան» շքանշանով /21.09.2015թ./, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ III Արշակունի» մեդալով /28.12.2015թ./, Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով /18.06.2016թ./, ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյան» մեդալով /01.07.2016թ./, Ռուսաստանի Դաշնության ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Ա.Պ. Կոլմակովի կողմից «ԴՕՍԱԱՖ-ի 90 տարի» մեդալով /10.10.2017թ./, Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի պարգևատրման հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Վ. Ն. Վելիչկոի կողմից «Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար» մեդալով /12.06.2018թ./, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից Հայրենիքի պաշտպանության համար Ասպետաց «Վարդան Մամիկոնյան» փառքի շքանշանով /23.08.2019թ./, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարի կողմից «Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75 ամյակ» հոբելյանական մեդալով /22.12.2020թ./, ինչպես նաև 270-ից ավել պատվոգրերով։

Պահեստազորի Գնդապետ է։

Մի շարք հոդվածների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խաչիկ Ասրյանը՝ հրաժարականի և նոր կուսակցության մասին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.