Մհեր Տերտերյան
Մհեր Հայկի Տերտերյան (մարտի 23, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գործարար, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։
Մհեր Տերտերյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան (1999) |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել- 1994-1999 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործ մասնագիտությունը։
- 2001 թվականից մինչ այժմ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
- 2005 թվականից Ղազախստանի հայկական «Ուրարտու» համայնքի փոխնախագահն է։
- 2013 թվականից Ղազախստանի գործարարների տարածաշրջանային պալատի նախագահության անդամ է։
- 2013 թվականից Ղազախստանի Ազգային պալատի Ագրո-արդյունաբերական համալիրի կոմիտեի անդամ։
- 2014 թվականից Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդի անդամ է։
- 2017 թվականին տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել ՀՀ-ում։
- 2017-2018թթ եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական[1]։
- 2018 թվականից ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միության անդամ է։
Բիզնես գործունեություն
խմբագրելՄհեր Տերտերյանը Վայոց ձորի Ռինդ գյուղում սեփականության իրավունքով ունի ավելի քան 300 հա հողատարածք, որի վրա տնկվում են խաղողի այգիներ և կառուցվում է գինեգործարան։ Այդ հողատարածքում նա տեղադրել է Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշը[2]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա