Խնձորը մշակույթում (ռուս.՝ Яблоко в культуре), եվրոպական ավանդությունը (բայց ոչ Աստվածաշնչի բնօրինակ տեքստը) խնձորը համարում է բարու և չարի ճանաչողության ծառի պտուղը։ Խնձորը լայն կերպով պատկերել են միջնադարյան գեղանկարչության մեջ։ Ավելի ուշ՝ Վերածննդի դարաշրջանում, հայտնի են դառնում անտիկ մոտիվներով գեղանկարչական սյուժեները՝ Պարիսի և Կերբերոսի հետ կապված։ Դիցաբանական և բանահյուսական սյուժեները՝ խնձորի հետ կապված, բազմիցս պատկերվել են գեղանկարչության և քանդակագործության մեջ, ինչպես մաև գրական և երաժշտական ստեղծագործություններում։

Կրոն և դիցաբանություն խմբագրել

Ադամը և Եվան, չլսելով Աստծո կամքը, ճաշակեցին արգելված պտուղը։ Ըստ առավել տարածված կարծիքի՝ այդ պտուղը խնձորն էր, սակայն կան կարծիքներ այլ պտուղ լինելու հետ կապված։ Չնայած նրան, որ պտուղը, որով օձը դրախտում գայթակղեց Եվային, Աստվածաշնչում չի նշվում, և խնձորը դառնում է առաջին պտուղը, որի հիման վրա կատարվում են Սուրբ գրքի ամենաուշագրավ մեկնաբանությունները[1]։ ԱՄՆ-ում փետրվարի 3-ին և Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 21-ին անցկացվում են ոչ պաշտոնական տոներ՝ «Խնձորի օրեր»։ Ռունետի կայքերում կա «Խնձորի համաշխարհային օր» էջը։

Անտիկ դիցաբանություն խմբագրել

 
Բերտել Տորվալդսեն, Վեներան խնձորը ձեռքին

Սկանդինավյան դիցաբանություն խմբագրել

Թափառելու ժամանակ Օդինը և Լոկին մի պահ կանգ են առնում հանգստանալու։ Յուտունների Տյացցին հանդիպում է նրանց և պահանջել մսի լավագույն կտորները, սակայն Լոկին փայտով հարվածում է նրան՝ վռնդելու համար։ Տյացցին Լոկիին առևանգում է, և համաձայնում է նրան ազատ արձակել միայն այն ժամանակ, երբ վերջինս առևանգի Իդունին, ում մոտ էր գտնվում «երիտասարդության» խնձորները։ Լոկին կատարում է Տյացցիի կամքը, սակայն ասերները պահանջել են վերադարձնել առևանգած խնձորները[3]։

Սլավոնական դիցաբանություն խմբագրել

Սլավոնական դիցաբանության մեջ խնձորը պտղաբերության, առողջության, սիրո և գեղեցկության, ամուսնական միության և առողջ սերնդի խորհրդանիշն է։ Խնձորի պտուղները և խնձորի գույնը կարևոր դեր են խաղացել հարսանեկան արարողություններում։ Տղայի և աղջկա միջև խնձորի փոխանակումը խորհրդանշում է փոխադարձ համակրանք, որից հետո աղջիկը տվել է ամուսնության իր համաձայնությունը։ Հարավային սլավոնների մոտ խնձորները հարսանեկան հրավերի համար են կրառվել։ Խնձորենու ճյուղերը զարդարում էին հարսանեկան դրոշն ու հարսնացուի պսակը, ինչպես նաև օգտագործվում էին տոնական սեղանի զարդարման մեջ։ Այսպես, բելառուսները, ուկրաինացիներն ու լեհերը պատրաստում էին կարավայ և այն զարդարում խնձորենու ճյուղերով։ Հարավային սլավոնները պսակադրությունն անցկացնում էին խնձորով, իսկ հետո հարսը պետք է պտուղներ նետեր զոհասեղանի մեջ, որպեսզի առողջ երեխաներ ունենար։ Ամուսնական առաջին գիշերից առաջ կատարում էին հետևյալ ծեսը. մի խնձոր թաքցնում էին վերմակի տակ, իսկ մյուսը կիսում երկու մասի։ Նորապսակներից յուրաքանչյուրը կերել է խնձորի մի կեսը։ Խնձորը հարսնացուի մաքուր բարոյականության խորհրդանիշն էր։ Հարավային սլավոնները հարսանիքից առաջ ավանդաբար կատարել են փեսացուի սափրումը խնձորենու տակ։ Իսկ աղջկա գլխի քողը հանել են խնձորենու ճյուղով։ Սլավոնական սիմվոլիկայում խնձորը խիստ դրական նշանակություն ունի։ Արևմտյան սլավոնները հավատում էին, որ ամբողջ ընտանիքի առողջությունը ապահովելու համար անհրաժեշտ է Սուրբ Ծնունդին և Նոր Տարուն լվացվել ջրով, որի մեջ խնձոր էր դրված։ Ապագա երեխաների առողջության և գեղեցկության համար հղի կինը ամռանը պետք է նայեր խնձորենուն։ Նոր ծնվող երեխայի առողջության և ուժի համար ծննդկանին այցելել են խնձորով։ Սլովակիայում և Մորավիայում նորածնին լողացրել են քաղցր խնձորի հյութով։ Արևմտյան և հարավային սլավոններն այն կարծիքին էին, որ աղբյուրից ջուր վերցնելուց կամ խմելուց առաջ այնտեղ խնձոր պետք է նետել։ Սուրբ Ծնունդին և Նոր տարուն խնձորենու ճյուղերով հարվածում էին տան անդամներին ու անասուններին, իսկ հետո այն նետում էին խնձորենու տակ։ Խնձոր նվիրում էին հարսանիք հրավիրվածներին։ Սերբիայում, Մակեդոնիայում և Խորվաթիայում երիտասարդ կինը, մտնելով նոր տուն, օջախին խնձոր է «նվիրել», իսկ Սլովակիայում շրջում էին խնձորով լիքը զամբյուղը՝ տան առատության համար։ Սերբ վոևդոնինաները կարծում էին, որ խնձորը բերրիության խորհրդանիշն է։ Այդ նպատակով նրանք խնձոր էին դնում ցորենի պարկերի մեջ։ Իսկ բուլղարացիները խնձորով պաշտպանում էին ցանքատարածությունները։ Չեխերը պտղատու ծառերի տակ նետում էին խնձորներ։ Վերջին պտուղն էլ ծառից չէին պոկում. այն թողնում էին ճյուղի վրա, որպեսզի հաջորդ տարի ծառը էլ ավելի բերքատու լիներ[4]։ Ըստ սլավոնական հավատալիքների՝ խնձորը բուժում էր անպտղությունը։ Բուլղարացիները կարծում էին, որ երեխան կծնվի խնձորենու ծաղկելուց հետո։ Սերբերը կարծում էին, որ անպտղությանը կօգնի խնձորենու առաջին պտուղն ուտելը[5]։

Խնձորը որպես խորհրդանիշ խմբագրել

Խնձորը երիտասարդության, կեսնականության, առողջության, սիրո, ամուսնության և գարնան խորհրդանիշն է[6]։ Եվրոպական գեղանկարչության մեջ խնձորը մեղսավոր մարդու խորհրդանիշն էր։ Հեսպերիդի ոսկե խնձորները զգոնության խորհրդանիշն էին, հաճախ նաև՝ ժլատության։ Խնձորի խորհդանիշը հաճախ էր հանդիպում անտիկ սյուժեներում։ Խնձորի մշակութային իմաստաբանության մասին մանրամասն գրել է լեհ հետազոտող Էժի Ֆարինոնոն[7]։

Խնձորը գրականության և բանահյուսության մեջ խմբագրել

Խնձորը հավերժական երիտասարդության խորհրդանիշն էր բազմաթիվ հեքիաթներում։

Խնձորը երաժշտության մեջ խմբագրել

Խնձորը կինոյում խմբագրել

Խնձորը զինանշանում խմբագրել

Զինանշաններում խնձորը առաջին խորհրդանիշն է եղել։ Մի շարք զինանշաններում առկա է խնձորի պատկերը։

Խնձորը գիտության մեջ խմբագրել

Ըստ հայտնի լեգենդի՝ Նյուտոնի դասական ձգողության տեսության համար հիմք են հանդիսացել ընկնող խնձորները։ Ալքիմիկոսները, նկատելով, որ կտրված խնձորի միջուկը նման է հինգ աստղի, այն համարել են որպես գիտության խորհրդանիշ։

Կարլ Վիլհելմ Շեելեն 1785 թվականին դեռահաս խնձորներից ստացել է նոր կարբոնաթթու, որն էլ անվանել է խնձորաթթու։

Տղամարդկանց վահանաճառի դուրս ցցված մասը կոչվում է ադամախնձոր։

Խնձորը աշխարհագրական տեղանուններում խմբագրել

  • Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի ղազախական անվանումը թարգմանվում է որպես «Խնձորագույն»։ Քաղաքը գտնվում է Ղազախստանի հարավ-արևելքում՝ Զաիլիական Ալատաու լեռան ստորոտին։ Ռուսաստանում հայտնի է եղել Ալմաթի տարբերակը, որի բաղկացուցիչ մասերը կարելի է ղազախերենից թարգմանել որպես «խնձոր» (Ալմա) և «պապիկ» (Աթա)։
  • «Մեծ խնձորը» Նյու Յորքի ամենահայտնի մականունն է, որը շրջանառվել է 1920-ական թվականներից, սակայն 21-րդ դարում այն գրեթե չի օգտագործվում։
  • Սև խնձորը Ղրղզստանի գյուղերից է։ Գյուղը գտնվում է գեղատեսիլ վայրում, մոտ է պիոներական ճամբարին և համարվում է հանգստի գոտի։

Խնձորը քաղաքականության և բիզնեսի մեջ խմբագրել

  • Apple Records-ը ձայնագրող լեյբլ է, որը ստեղծվել է The Beatles խմբի կողմից 1968 թվականին։
  • Էփլը ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։
  • Ռուսաստանում ժամանակին գործում էր «Յաբլոկո» քաղաքական կուսակցությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виталий Скуратовский (2001 թ․ սեպտեմբերի 1). «Эх, яблочко». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  2. Кун, Н. А. Легенды и мифы Древней Греции.
  3. «Локи и Идунн». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  4. В.В.Усачева. «Славянская мифология-2». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  5. Преображение (Яблочный Спас) Արխիվացված 2013-12-04 Wayback Machine // Российский Этнографический Музей
  6. «Энциклопедия символов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  7. Jerzy Faryno (Е. Фарыно). Яблоки-апельсины-гранаты. Культура и текст № 4 (35), 2018. С. 7-84. http://www.ct.uni-altai.ru/wp-content/uploads/2018/12/a01.pdf