Խնձորաթթու
քիմիական միացություն
Խնձորաթթու (օքսիսաթաթթու), , երկհիմն օքսիթթու։ Առաջին անգամ անջատել է Կ. Շենլեն (1785) խակ խնձորից, որում այն պարունակվում է կիտրոնաթթվի հետ 0, 3 - 1, 2% քանակությամբ։ Ունի ածխածնի ասիմետրիկ ատոմ և հայտնի է օպտիկական երկու և մեկ ռացեմիկ խառնուրդի ձևով։ Օպտիկական իզոմերներն անգույն բյուրեղներ են, լավ են լուծվում ջրում և սպիրտում, հալվում են 100 °C-ում։ Ռացեմիկ խնձորաթթուն հալվում է 130 - 131 °C-ում։ Ստացվում է, օրինակ, խաղողաթթուն վերականգնելով։ Կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական դեղամիջոցների բաղադրիչ մաս և խռպոտության դեմ։
Խնձորաթթու | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | C₄H₆O₅ |
Մոլային զանգված | 2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 144 գ/100 մլ |
Դասակարգում | |
CAS համար | 6915-15-7 |
PubChem | 525 |
EINECS համար | 230-022-8 |
SMILES | C(C(C(=O)O)O)C(=O)O |
ЕС | 230-022-8 |
ChEBI | 510 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 malic acid
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 61)։ |