Երիտասարդության խնձորներ

«Երիտասարդության խնձորներ» (ռուս.՝ Молодильные яблоки), ռեժիսոր Իվան Ակսենչուկի 1974 թվականին համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմը[2]։

Երիտասարդության խնձորներ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Գեորգի Միլյար, Բորիս Անդրեև և Գարրի Բարդին
Բեմադրող նկարիչՍտանիսլավ Սոկոլով և Վալենտին Լալայանց
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե[1]
Թվական1974

Սյուժե խմբագրել

Ծեր գյուղացին իր երեք որդիներին ուղարկում է երիտասարդության խնձորը գտնելու` պայմանով, որ նա, ով կկատարի հանձնարարությունը, ժառանգելու է տունը և մայր հողը։ Երեք եղբայրները հասնում են երեք ճանապարհների ճամփաբաժան և գտնում են քարե արձանագրություն. «Ով գնա այս քարից ուղիղ, քաղցած ու մրսած կլինի։ Ով գնա աջ, ողջ ու առողջ կլինի, իսկ ձիուն կկորցնի, իսկ ով գնա ձախ, փառք ու պատվի կարժանանա, սակայն նրան կսպանեն»։ Ավագ եղբայրները, չափսոսալով իրենց ձիերը, գնում են դեպի աջ և մի պանդոկ են ընկնում, որտեղ խմում են և խաղում խնձորների փնտրտուքների համար նախատեսված ամբողջ ժամանակը։ Կրտսեր որդի Իվանը որոշում է, որ «հոր համար մեռնելն էլ սարսափելի չէ» և գնում է ձախ։ Նա հանդիպում է Գորշ գայլին, ով դառնում է նրա ընկերն ու օգնականը։ Իվանը գայլի վրա հասնում է մինչև երիտասարդության խնձորների այգու տիրոջ ամրոցը։ Վերջինս խնձորների փոխարեն պահանջում է Ոսկեբաշ ձիուն, որը պահվում էր Կոշչեյի մոտ։ Կոշչեյը համաձայնում է ձիուն տալ կապուտաչյա գեղեցկուհու դիմաց։ Գայլն օգնում է գտնել կապուտաչյա գեղեցկուհուն, խաբում է և Կոշչեյին և չար արքային։ Իվանը հայրենի տուն է վերադառնում հիանալի ձիու վրա, գեղեցկուհի հարսնացուի հետ, հոր համար տանելով երիտասարդացնող խնձորները, սակայն նրան հանդիպում են ամեն ինչ կորցրած եղբայրները, ծեծում են նրան, խլում խնձորները և ավելի շուտ դրանք հասցնում հորը։ Կապուտաչյա գեղեցկուհին իր անկեղծ համբույրով կյանքի է վերադարձնում իր սիրեցյալին։ Իվանը տուն է գնում և բացահայտում խաբեբաներին։ Նրան, որպես ամենաազնիվ որդու, բաժին է հասնում հայրական հողը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ - Ս. Սաժին
  • Ռեժիսոր - Իվան Աքսենչուկ
  • Բեմադրող նկարիչներ - Ս. Սոկոլով, Վալենտին Լալայանց
  • Կոմպոզիտոր - Յուրի Սաուլսկի
  • Օպերատոր - Բ. Կոտով
  • Հնչյունային օպերատոր - Գեորգի Մարտինյուկ
  • Նկարիչ - մուլտիպլիկատորներ - Վ. Շևկով, Լ. Ռյաբինին, Յ. Կուզյուրին, Վալենտին Լալայանց, Ա. Բուկին, Ն. Ֆյոդորով, Անատոլի Աբարենով, Լ. Կրիլովա, Լեոնիդ Կայուկով, Ա. Լադիդով
  • Ռեժիսորի օգնական - Զ. Պլեխանովա
  • Նկարչի օգնական - Ե. Պրորոկովա
  • Մոնտաժող - Մ. Միխեևա
  • Խմբագիր - Պյոտր Ֆրոլով
  • Մուլտֆիլմի տնօրեն - Ֆ. Իվանով

Դերերը հնչյունավորում խմբագրել

  • Հարրի Բարդին - Իվան
  • Բորիս Անդրեև - Հայր
  • Անատոլի Պապանով - Գայլ, Ավագ և միջնեկ եղբայրներ
  • Ալեկսեյ Գրիբով - նվաճող
  • Գեորգի Միլլյար - Կոշչեյ
  • Յուլիա Բուգաևա -Կապուտաչյա գեղեցկուհի
  • Էլվիրա Բրունովսկայա -Թռչուն

Տեսահոլովակի թողարկում խմբագրել

  • 1990-ականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկել է «Крупный план» կինոմիավորումը «Թռչող նավ» «Մի որևէ թագավորությունում» և «Եդեմական ծաղիկ» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ ։
  • 2002 թվականին վերաթողարկվել է VHS ձևաչափով, «Союз видео» ստուդիայի կողմից, «Ռուսական հեքիաթներ» մուլտֆիլմերի ժողովածուի մեջ։ Նույն թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով, նույն ստուդիայի կողմից, համանուն ժողովածուի մեջ։
  • Մուլտֆիլմի թարմացված տարբերակը թողարկվել է DVD ձևաչափով, «Крупный план» ստուդիայում, «Ռուսական հեքիաթներ» մուլտֆիլմերի ժողովածուի մեջ։ Նույն սկավառակի վրա թողարկվել են նաև «Սագեր-կարապներ», «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» հեքիաթները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. DVD «Русские народные сказки» Выпуск 1

Արտաքին հղումներ խմբագրել