Ատլաս (դիցաբանություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլաս (այլ կիրառումներ)

Ատլաս (հին հունարեն՝ Άτλας), տիտան, որն իր ուսերին պահում էր երկնակամարը. Հապետոսի և Կլիմենեի որդին, Պրոմեթևսի և Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների և Հեսպերուհիների հայրը։ Ըստ առասպելի, Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ, աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։

Ատլաս
MAN Atlante fronte 1040572.JPG
Տեսակտիտաններ
Դիցաբանությունհունական
Սեռարական
Հունական գրաձևΆτλας
Զբաղմունքիր ուսերին է պահում երկնակամարը
Ծնվել էLua error in Մոդուլ:Wikidata/date at line 430: attempt to concatenate local 'result' (a nil value).
ՀայրՀապետոս[1]
ՄայրԿլիմենե[1]
Քույր/ԵղբայրՊրոմեթևս[1][2], Մենետիոս[1], Էպիմեթևս[1] և Eumelus?
ԱմուսինՊլեյոնե և Aethra?
ԿողակիցՀեսպերիդա
ԶավակներMerope?, Hyas?, Taygete?, Մայա, Celaeno?, Կալիպսո, Alcyone?, Sterope?, Էլեկտրա, Հեսպեր, Ambrosia?, Cleeia?, Coronis?, Polyxo?, Aesile?, Dioné?, Dione?, Հեսպերիդներ, Diomedes? և Eudora?
Կապված հասկացողություններքարտեզների ժողովածուն
Commons-logo.svg Atlas (mythology) Վիքիպահեստում

Հերակլեսի սխրանքներից մեկը կապված է Ատլասի մասին զրույցի հետ։ Ըստ հետագա մի առասպելի, Ատլասը եղել է Աֆրիկյան մի արքա, որը հրաժարվել է հյուրնկալելու Պերսևսին, որի համար էլ վերջինիս կողմից Մեդուսայի գլխի օգնությամբ, փոխարկվել է Ատլաս լեռան։ Ատլասի անունից ծագել է Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Քարտեզների անդրանիկ ժողովածուների վրա Ատլասի պատկերումից ծագել է ատլաս անվանումը։ Ճարտարապետության մեջ ատլասներ կոչվում են տղամարդկանց այն արձանները, որոնք իրենց ուսերին պահում են ծածկը կամ սյունասրահը։ Ատլասի կերպարը հանդիպում է պոեզիայում։ Ատլաս ասում են քարտեզներին։

ԱռասպելաբանությունԽմբագրել

Կիրառվել է անտիկ շրջանում (Զևսի տաճարը Ակրագասում՝ Ակրագանտ, այժմ Ագրիջենտո, Իտալիա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ) և 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ճարտարապետության մեջ (Թուլոնի ռատուշայի Ատլանտները, Ֆրանսիա, 1656-1657 թվականներին, քանդակագործ Պ. Պյուժե։ Լենինգրադի Նոր Էրմիտաժի սյունասրահի Ատլանտները, 1844-1849 թվականներին, քանդակագործ Ա. Ի. Տերեբենյով)։

Գառնիի հեթանոսական տաճարի (առաջին դար) հյուսիսային ճակատի աստիճանների երկու կողմում կան ատլանտը պատկերող բարձրաքանդակներ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 30–31։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 654