HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիլհելմ Տելլ (այլ կիրառումներ)

Վիլհելմ Տելլ, շվեյցարական ժողողովրդական առասպելի հերոս։ Նրա մասին պատմող շվեյցարական այս առասպելն արտացոլում է շվեյցարացի ժողովրդի պայքարն ընդդեմ Հաբսբուրգների ավստրիական տիրապետության դեմ՝ 14-րդ դարում։ Վիլհելմ Տելլը Բյուրգլեն գյուղից էր և հայտնի էր իր դիպուկ նետաձգությամբ։ Մի անգամ Գեսլերը, որ ավստրիական պաշտոնյա էր, իմանալով նրա այս ձիրքի մասին, ստիպում է, որ Տելլը խնձոր դնի իր փոքրիկ որդու գլխին և նետը հեռվից արձակելով վայր գցի այն։ Վիլհելմ Տելլը հաջողությամբ կատարելով այս դաժան պահանջը, որոշում է վրեժխնդիր լինել։ Նա մի հարմար վայրում դարանակալում է ավստրիացի պաշտոնյային և նույնպիսի դիպուկ նետահարությամբ սպանում է նրան, ինչը ազդանշան է դառնում շվեյցարացի ժողովրդի համար ապստամբության՝ ընդդեմ ավստրիական բռնակալության։ 19-րդ դարում պատմաբանները սկսել են կասկածի տակ առնել Վիլհելմ Տելլի պատմական կերպար լինելը։ Սակայն ավելի նոր ուսումնասիրողները գտնում են, որ այս առասպելի հիմքում ընկած է պատմական իսկություն։

Վիլհելմ Տելլ
Wilhelm Tell Denkmal Altdorf um 1900.jpeg
Տեսակգեղարվեստական անձ
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԾննդավայրՈւրի
Wilhelm Tell Վիքիպահեստում

Վիլհելմ Տելլի կերպարը արվեստի գործերումԽմբագրել

Վիլհելմ Տելլի կերպարը ոգեշնչել է տարբեր արվեստագետների՝ ստեղծելու մշակութային արժեքներ։ Գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը գրել է «Վիլհելմ Տելլ» վերնագրով դրամա, իսկ իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինին գրել է համանուն օպերա՝ չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոն գրել են Էտիեն դը Ժուին և Իպոլիտ Բին՝ ըստ Շիլլերի պիեսի։ Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերան առաջին անգամ ներկայացվել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ 1829 թվականին։ Այն լուրջ հաջողություն չի ունեցել, ինչից հետո Ռոսինին կրճատել է՝ դարձնելով երեք գործողությամբ։ Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև 1932 թվականտը, իսկ 1868 թվականին, Ռոսինիի ներկայությամբ կայացել է «Վիլհելմ Տելլ»-ի 500-րդ ներկայացումը։ Այս օպերան համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն գրվեց ֆրանսիական կառավարության պատվերով և եղավ իտալացի կոմպոզիտորի վերջին օպերան։