Կարլ Վիլհելմ Շեելե

Կարլ Վիլհելմ Շելլե (շվեդերեն՝ Carl Wilhelm Scheele, դեկտեմբերի 9, 1742, Ստրալսունդ Շվեդիա - մայիսի 21, 1786, Չյոպնգ, Շվեդիա ), շվեդ քիմիկոս, դեղագործ։ Շվեդական թագավորական ԳԱ անդամ (1775

Կարլ Վիլհելմ Շեելե
Carl Wilhelm Scheele
Carl Wilhelm Scheele.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1742(1742-12-09)[1][2][3]
Շտրալզունդ, Գերմանիա[4][2][3]
Մահացել էմայիսի 21, 1786(1786-05-21)[2][5][6][…] (43 տարեկան)
Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա[2]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունքիմիկոս, դեղագործ և դեղաբան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7]
Ամուսին(ներ)Sara Margarethe Pohl?
Commons-logo.svg Carl Wilhelm Scheele Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կարլ Վիլհելմ Շելլե ծնվել է Շտրալզունդ քաղաքում, որը այդ ժամանակ մտնում էր Շվեդիայի կազմի մեջ՝ գարեջրագործի և վաճառականի ընտանիքում։

Սովորել է Շտրալզունդի մասնավոր դպրոցում, իսկ 1757 թվականին տեղափոխվել Գետեբորգ։ Նրա ծնողները չունեին միջոցներ, նրան բարձրագույն կրթություն տալու համար, նա դարձավ դեղագործի աշակերտ և սկսեց զբաղվել ւնքնաուսուսմամբ։ Աշխատելով դեղատանը, Շեելեն հասավ մեծ հաջողությունների քիմիայի ոլորտում։ Շեելենը Գետերբուրգում աշխատեց 8 տարի, ապա տեղափողվեց Մալմե, որտեղ դեղագործական լաբորատորիայում կարողացավ զբաղվել գիտական ուսումնասիրություններով։ Հետագայում Շեելենը աշխատել է Ստոկհոլմի (1768-1769), Ուպպսալի (1770-1774) դեղատներում։

Շելլենը հայտնաբերել է անօրգանական և օրգանական մի շարք միացություններ։ 1774 թվականին նա ցույց տվեց, որ պիրոլիզը իրենից ներկայացնում է անհայտ մետացների միացություն։ 1778 թվականին մոլիբդենի բնական հանքանյութերից նա ստացավ մոլիբդենի եռօքսիդը, իսկ 1781[8] թվականին վոլֆրամի եռօքսիդը։

Շելլեն ֆլոգիստոնի տեսության կողմնակից էր։ Ստացել և ուսումնասիրել է բազմաթիվ օրգանական և անօրգանական նյութեր՝ գինեթթուն, սիլիցիումի ֆտորիդը, ֆտորջրածնական և սիլիցիումֆտորջրածնական թթուները, քլորը, արսենական թթուն, թրթնջկաթթուն, կաթնաթթուն, մոլիբդենական և վոլֆրամական անհիդրիդները, կապտաթթուն, գլիցերինը, լիմոնաթթուն, խնձորաթթուն, գազաթթուն ևն։ Ավելի վաղ, քան Պրիստլին ստացել է թթվածինը (1772), բայց այդ մասին հաղորդել է միայն 1777 թվականին։ Նրա անվամբ է կոչվում շեելիտ միներալը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Carl Wilhelm Scheele (швед.) — 1917.
  3. 3,0 3,1 3,2 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. Шееле Карл Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Encyclopædia Britannica
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Карл Вильгельм Шееле (1742—1786) // Энциклопедический словарь юного химика. 2-е изд. / Сост. В. А. Крицман, В. В. Станцо. — Педагогика, 1990. — С. 114. — ISBN 5-7155-0292-6.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 475