Կարավայ[1] (коровай), սլավոնների հարսանյաց գլխավոր հացը, մեծ, շատ հաճախ կլոր, որը կիսում են հարսանիքի ժամանակ նրա բոլոր մասնակիցներին հյուրասիրելու համար։ Սովորաբար հմտորեն զարդարված է լինում։

Բելառուսական կարավայ
Իվանո-Ֆրանկովսկում Հացի տոնի կարավայ

Անվանում խմբագրել

ուկրաիներեն՝ корова́й, բուլղար․՝ крава́й, սերբախորվաթ․՝ краваjкравај, «խմորեղենի տեսակ, որը մատուցվում է փեսային եւ հարսին», սլովեն.՝ kravȃj, krávaj «կարավայ»։ Հավանաբար, անունն առաջացել է коро́ва բառից, որը ռուսների բարբառներում ունի նաև «հարսնացու» նշանակություն (Սմոլենսկի մարզ)։ Կարավայ նվիրելու խորհուրդը պետք է, որ կախարդական միջոց լիներ, որ պտղաբերություն առաջացներ, ճիշտ այնպես, ինչպես ցուլը խորհրդանշում էր փեսային։ Կորովայը բելոռուսերեն կոչվում է նաև яловіца (яловый - ամուլ բառից

Խմորեղեններին հաճախ տաիս են կենդանիներ։ Օրինակ, «ամանօրյա զարդարված բլիթը» կոչվում է կորովուշկա (Չերեպովեցկի շրջան), լեհ.՝ gąska, bусzek, ուկրաիներեն՝ гу́ска, бичо́к, козу́ля - պրյանիկ, որն ունի կովի կամ եղնիկի ձև, շոռակարկանդակ կամ ձվով տորթ, որը զարդարված է կոտոշներով[2]։

Կարավայ անվանումը հայտնի է միայն արևելյան և հարավային սլավոններին։ Այն, ծիսական հացի իմաստով, առաջին հերթին հարսանեկան է։ Կարավայը հիմնականում տարածված է Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում, ինչպես նաև արևելյան Լեհաստանում։ Ի թիվս այլ անվանումների, հանդիպում է նաև հարավային սլավոնների մոտ (հատկապես բուլղարացիների)։ Արևմտյան սլավոնների համար որպես հարսանյաց գլխավոր հացի անվանման տերմին հաճախ օգտագործվում է կոլաչ (koláč - լեհական ավանդույթում, դա գրեթե միակ տերմինն է), որը հայտնի է որպես տարբեր հարսանյաց հացերի անվանում նաեւ բոլոր մյուս սլավոնացիների մոտ (համեմատության համար` կալաչ)։ Կարավայը որպես գլխավոր հարսանյաց հաց առանձնացնելն առավել ընդունված է ռուսների, բելառուսների եւ ուկրաինացիների ավանդույթներում։ Այլ սլավոնական ավանդույթներում կարավայի գործառույթներն ավելի կամ պակաս չափով բաշխված են տարբեր հացաբուլկեղենների միջև։

Հարսանիքում խմբագրել

Ընդունված է համարել, որ նորապսակներին տոնական հաց նվիրելու սովորությունը արմատներով հասնում է հին հունական քաղաքակրթություն։ Հետագայում այդ գիտելիքներն անցել են Հին Հելլադային եւ Հռոմին, իսկ քրիստոնեության գալով տարածվել են ամբողջ աշխարհում։

Դեռևս հեթանոսական Ռուսիայում, երբ դեռևս տեղյակ չէին քրիստոնեության մասին, հարսանյաց խնջույքներին պատրաստել են հատուկ հաց` հարսանյաց կարավայի նախատիպը, պարտադիր կլոր, արեգակի նմանությամբ։ Հնագույն սլավոնների մոտ Արեւի Աստվածը համարվում էր գլխավոր հովանավոր, եւ նոր ընտանիքը պարտադիր պետք է արժանանար նրա բարեհաճությանը։ Կարավայ բառը սլավոնական ծագում ունի։ Այն մինչև օրս պահպանվել է արևելասլավոնական ժողովուրդների մոտ. ռուսների և բելառուսների համար դա կարավայն է, ուկրաինացիներն արտասանում են կորովայ, եւ այս ավանդույթին բոլորն էլ վերաբերվում են նույնն հարգանքով, նորապսակներին դիմավորում են հենց հարսանեկան կարավայով։

Պատրաստման արարողակարգ և խորհուրդ խմբագրել

 
Ավանդական հարսանեկան ուկրաինակարպատական կարավայ

Ռուսիայում կարավայը պատրաստում էին հարսանիքի համար, ընդ որում պահպանվում էր շատ ծիսական կանոններ։ Կարավայի եփելը ներկայացնում էր արարողությունների համակարգ, որը զբաղեցնում էր մի քանի օր, որին մասնակցություն էին ունենում հատուկ քահանաներ։ Պատրաստելու համար օգտագործվում էին հատուկ հնագույն գործիքներ, օրինակ, ալյուրն աղում էին ծիսական աղորիքներով։ Հարսանյաց կարավայի պատրաստումը հանձնարարվում էր հատուկ հրավիրված կանանց` կարավայնիցաներին։ Նրանք պետք է լինեին բացառապես ամուսնացած, երեխաներ և ամուր ընտանեկան կապեր ունեցող կանայք, ովքեր թխվող կարավայի միջոցով նորապսակների հետ կիսվում էին իրենց երջանիկ ընտանեկան կյանքի դրվածքով։ Հարսանյաց կարավայը վառարան պետք է դներ ամուսնացած տղամարդը, իսկ աշխատանքի ժամանակ երգեր էին երգում ու աղոթում էին։

Բելառուսական երգում ասվում է «Աստված ինքն է կորովայը հունցել», կարավայ թխող մարդիկ դիմում են աստծուն ՝ խնդրելով իջնել երկնքից, որ իրենց օգնի պատրաստել։ Հարսանեկան արարողությունների ժամանակ կարավայը, զարդարվում էր ֆալլոսի` առնանդամի նշաններով, որը խորհրդանշում էր փեսային, իսկ կարավայի երկու կեսը կամ երկու կարավայները խորհրդանշում էին հարսին եւ փեսային։ Կարավայի վրա արվում էին արևային եւ լուսնային դիցաբանական նշաններ։ Բելառուսական ծիսական հարսանեկան պոեզիայում կարավայը մարմնավորում էր արեւը եւ լուսնի մահիկը. երկնքից վերադարձած կարավայն այնտեղ տեսնում էր լուսինը եւ արշալույսը։ Կարավայի սիմվոլիկան կապված է Աշխարհի ծառի հետ։ Օրինակ, արեւը եւ մահիկը դրվում էր Աշխարհի ծառի գագաթին։ Աշխարհի ծառի մոտ ցլի կամ կովի կերպարին համապատասխանում է հենց կարավայի կամ դրա հետ կապված խմորից կենդանիների ֆիգուրներ պատրաստելը։ Դրանով է բացատրվում նաև կարավայ անվան (սերբախորվաթ․՝ крàвâjкрàвâj, սլովեն.՝ kravâj, բուլղար․՝ кравай) կով բառի հետ կապը։ Կորովայի հետ կապված ծեսերն իրենց արտացոլումն են գտնում հարավային եւ, անուղղակիորեն, արեւմտյան սլավոնների մոտ և կարող են հեշտությամբ վերագրվել համասլավոնականին[3]։

Հավանական է, կարավայն աստվածության միֆոլոգիական մարմնավորումն է, դա հիմնավորվում է նրա ուկրաինական անուններում. дивень, дивний коровай, Божий коровай[3]։

Հարսանեկան կարավայները զարդարվում են խմորից պատրաստված բարդ նախշերով, կենդանի հասկերով եւ բռնչի ճյուղերով։ Ցորենի հասկերը խորհրդանշում են առատություն, լիություն, տերեւները կամ բռնչի ողկույզները` սեր, ընտանիքի աճ։ Վարպետուհիները կարավայը զարդարում էին արեւով եւ լուսնի մահիկով, երկու օղակներով կամ զույգ կարապներով, որը խորհրդանշում էր հավատարմություն սիրո մեջ։

Կարավայը համարվում էր երջանկության, ապահովության և առատության խորհրդանիշ։ Կարավայը մատուցվում էր ասեղնագործ սրբիչի` ռուշնիկի վրա։ Որքան ավելի փքուն էր եփված կարավայը, այնքան ավելի երջանիկ ու հարուստ կդառնան այն համտեսած նորապսակները։ Կարավայը բազմաշերտ էր լինում եւ այն կիսում էր փեսայի կամ հարսի կնքահայրը։ Վերևի մասը տալիս էին երիտասարդներին, միջին մասը` հյուրերին, իսկ ներքևի մասը, որտեղ հաճախ եփում են մետաղադրամներ` երաժիշտներին։ Կարավայի կտորների հետ միասին երիտասարդները  հյուրերի հետ կիսվում էին իրենց երջանկությամբ։ Հյուրերն ի պատասխան շնորհակալություն էին հայտնում փեսացուին ու հարսնացուին` նվերներ տալով։

Հարսանիքի տոնական ծիսական հաց թխելու ավանդույթը` ռուսական հարսանիքներում կարավայը, հատուկ է բոլոր սլավոնական ժողովուրդներին։ Բելառուսների և ուկրաինացիների մոտ կան նաեւ կարավայային ավանդույթներ, թաթարները հարսանիքին պատրաստում են շերտավոր խմորից կարկանդակ` գուբադիա, իսկ նրա ծիսական նշանակությունն ամբողջությամբ նույնական է կարավային։

Հյուրերին դիմավորելիս խմբագրել

Ռուսաց սովորության համաձայն կարևոր հյուրերին դիմավորում են աղուհացով` տարեկանի կարավայով, որը մատուցում են ասեղնագործ սրբիչի վրա։ Այս սովորույթը գալիս է հեթանոսական ժամանակներից, երբ հացն աստվածացվում էր։

Հուղարկավորության ժամանակ խմբագրել

Կարավայը նաեւ օգտագործվել է Հին Ռուսիայի հուղարկավորությունների ժամանակ։ Հուղարկավորության օրվանից առաջ թխում էին հարսանյաց կարավայ, այն դնում էին դագաղի կափարիչի վրա, իսկ գերեզմանատանը բաժանում էին հարազատներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Балашов Д. М., Марченко Ю. И., Калмыкова Н. И. Русская свадьба — М.: Современник, 1985

Հղումներ խմբագրել