Ադամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ադամ (եբրայերեն՝ אָדָם, հուն․՝ Ἀδάμ, արաբ․՝ آدم), ըստ Հին Կտակարանի Աստծո կողմից ստեղծված առաջին մարդը։ «Ադամ» անունը ծագում է եբրայերեն «ադամա» («հող») բառից, ինչը երևում է Ծննդոց գրքի հետևյալ տողերից՝ «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդոց, 2։7)։ Որոշ գիտնականներ կապում են Ադամ բառը աքքադերեն «ադամու» («արարել», «ստեղծել») բայի հետ։
Որպես իրական անուն պատմականորեն ավելի վաղ գործածվել է ասորական թագավորաց ցուցակում արձանագրված «Ադամու» տարբերակով։ Եբրայերեն լեզվում որպես միասնական բառի գործածվել է «Ադամը», որը նշանակում է «մարդ»։ Զուգորդված որոշիչ հոդի կիրառմամբ այն դառնում է «սա մարդ է »։ Դրա արմատ ոչ թե սեմական «մարդն» է։ Ըստ երևույթին Ադամը կապ ունի իր եռատառ արմատի אָדָם (ԱԴՄ) հետ, որը նշանակում է «կարմիր», «վայելչակազմ», «առաքինի»։ Որպես գոյական անուն, «adam»-ը նշանակում է «մարդ »,իսկ որպես կանոն, հավաքական համատեքստում « մարդկություն» ։ Գոյականում «Ադամի» առնական ձևը «adamah», բառն է, որը նշանակում է «հող» կամ «երկիր»։ Այն կապված է։ «adom» (կարմիր),« admoni» (կարմիր), և «dam» (արյուն) բառերի հետ Ծննդոց գրքում, Ադամը, մատուցվում է «մարդկություն» ընդհանրական իմաստով՝ ինչպես քանանացիների լեզվում։ «Մարդկության» օգտագործումը Ծննդոց գրքում, Ադամի արտացոլումն է, որպես բոլոր տղամարդկանց նախնու։
Կաբբալիստական աշխատությունները ցույց են տալիս, որ Ադամը վերցված է հրեական «Adame» բառից,« ես պետք է լինի նման »,որ նշանակում է լինել Ասծու նման՝ կամքի ազատության ասպարեզում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ» հոդվածին։ |