Վասիլի Ստրուվե (աստղագետ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Ստրուվե (այլ կիրառումներ)

Վասիլի Յակովլևիչ Ստրուվե (ռուս.՝ Василий Яковлевич Струве, անգլ.՝ Friedrich Georg Wilhelm Struve, ապրիլի 15, 1793(1793-04-15)[1][2][3], Ալտոնա, Գերմանիա[2][3] - նոյեմբերի 23, 1864(1864-11-23)[1][2][3], Պուլկոցո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս աստղագետ և գեոդեզիստ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1832

Վասիլի Ստրուվե
ռուս.՝ Василий Струве
անգլ.՝ Wilhelm Struve
PGRS 2 081 Struve - crop.jpg
Ծնվել էապրիլի 15, 1793(1793-04-15)[1][2][3]
Ալտոնա, Գերմանիա[2][3]
Մահացել էնոյեմբերի 23, 1864(1864-11-23)[1][2][3] (71 տարեկան)
Պուլկոցո, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
ՔաղաքացիությունԳերմանիա և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան և Պուլկովոյի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Գաղտնի խորհուրդ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԴորպատի կայսերական համալսարան (1811) և Տարտուի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1], գերմաներեն[1] և լատիներեն[1]
Գիտական ղեկավարGeorg Friedrich Parrot?
Եղել է գիտական ղեկավարKaspar Gottfried Schweizer?, Alexei Savich?, Egor Egorovitsj Sabler? և Alexei Nicolaevich Savich?[4]
Հայտնի աշակերտներJohann Heinrich Wilhelm Döllen?, Pavel Alekseevich Korguev?[5], Ernst Wilhelm Preuss?[6] և Georg Albert von Fuß?[4]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Թագավորական մեդալ Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Ամուսին(ներ)Emilie Wall? և Johanna von Struve?
Երեխա(ներ)Bernhard Wilhelm von Struve?, Օտտո Ստրուվե[7], Karl von Struve?, Conrad Struve?, Heinrich Wilhelm von Struve?, Olga von Struve?, Nikolai Struve? և Ernst Struve?
ՀայրJacob Struve?[3]
Friedrich Georg Wilhelm Struve Վիքիպահեստում

Ավարտել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանը (18101818-1839 թվականներին եղել է Դորպատի համալսարանի աստղադիտարանի տնօրենը։ 1833 թվականից ղեկավարել է Պուլկովոյի աստղադիտարանի կազմակերպման և սարքավորման գործը, 1839-1862 թվականներին եղել է այդ աստղադիտարանի տնօրենը։ Հիմնարար աստղաչափության բնագավառում Ստրովեի ստացած կարևորագույն արդյունքների, երկնային լուսատուների կոորդինատների որոշման և Ստրովեի ղեկավարությամբ կազմված աստղացուցակների շնորհիվ Պուլկովոյի աստղադիտարանը համաշխարհային ճանաչում ստացավ։ Կրկնակի և բազմակի աստղերի վերաբերյալ Ստրուվեի խոր ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Միկրոմետրական չափումներ․․․» (1837) և «Աստղերի միջին դիրքերը» (1852) աշխատություններում։ Ստրուվեին են պատկանում 27 աստղերի պարալաքսների առաջին հուսալի գնահատականները (1822) և a Քնարի անհատական պարալաքսի ճշգրիտ որոշումը (1837)։ Ստրուվեն ստեղծել է աստղաչափության պուլկովյան դպրոցը։ Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է այսպես կոչված աստղագիտական հաստատունների համակարգ, որը ժամանակին լայն ճանաչում է ստացել։ Ստրուվենը մեծ ավանդ ունի նաև գեոդեզիայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ որոշվել է երկրի միջօրեականի մի հատվածի երկարությունը Ռուսաստանի արևմտյան մասում։ Եղել է միջազգային մի շարք ակադեմիաների և ընկերությունների պատվավոր անդամ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Струве, Василий Яковлевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1909. — Т. 19. — С. 549—558.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Stieda L. Struve, Wilhelm von (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1893. — Vol. 36. — S. 693–698.
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. Pavel Alekseevich Korguev
  6. Прейсс, Эрнст-Вильгельм (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1905. — Т. 14. — С. 751.
  7. В. С. Струве, Отто Васильевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIа. — С. 834.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 161