Վինոգրադով, Իվան Մատվեևիչ (սեպտեմբերի 2 (14), 1891[1][2], Q4293660?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1983(1983-03-20)[2][3][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1945, 1971

Իվան Վինոգրադով
ռուս.՝ Иван Матвеевич Виноградов
Виноградов Иван Матвеевич.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2 (14), 1891[1][2]
Q4293660?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 20, 1983(1983-03-20)[2][3][4][…] (91 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[6]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պերմի պետական համալսարան[7], Սանկտ Պետերբուրգի համալսարան[7], Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան[7], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Տոմսկի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտթվերի տեսություն
Պաշտոն(ներ)տնօրեն[7]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն, Indian Mathematical Society? և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1914) և Սանկտ Պետերբուրգի համալսարան[9]
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և մագիստրոս[3] (1915)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՅակով Ուսպենսկի
ՊարգևներՍտալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս[10] Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Լենինյան մրցանակ «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ[11] Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ[3]

ԳործունեությունըԽմբագրել

1952 թվականից՝ ՀԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (1914)։ Եղել է Պերմի համալսարանի դոցենտ և պրոֆեսոր (1918-1920), Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանի և համալսարանի պրոֆեսոր (1920-1934), 1932 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Վ․ Ա․ Ստեկլովի անվան մաթեմաթիկական համալսարանի տնօրեն։ Վինոգրադովը Լոնդոնի թագավորական ընկերության (1942) և այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ է։

Ներդրումները մաթեմատիկայումԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Վինոգրադովը ստեղծել է այդ տեսության ընդհանուր մեթոդներից մեկը՝ եռանկյունաչափական գումարների մեթոդը։ Վերջինս օգտագործելով գումարների շատ լայն դասերի համար, ստացել է հնարավոր սահմանային գնահատականներին շատ մոտ գնահատականներ մի շարք դասական խնդիրներում դիտարկվող գումարների համար (Վարինգի խնդիր, Հիլբերտի-Կամկեի խնդիր, Վեյլի գումարներ և այլն)։ Վինոգրադովը նույն մեթոդով լուծել է նաև մի շարք ադիտիվ խնդիրներ պարզ թվերի վերաբերյալ, մասնավորապես՝ Գոլդբախի խնդիրը։

ՄրցանակներԽմբագրել

ԽՍՀՄ պետական (1941) և լենինյան (1972) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով (1971

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 456