Քրիստոֆեր Ռեն
Քրիստոֆեր Ռեն (անգլ.՝ Christopher Wren, հոկտեմբերի 20, 1632[1][2][3][…] կամ ոչ ուշ քան նոյեմբերի 10 (20), 1631, Իաթ Նոյլ, Wiltshire, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 25 (մարտի 8), 1723[1][2], Hampton Court Castle, Hope under Dinmore, Հերեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի ճարտարապետ և գիտնական։
1649 թվականի և 1653 թվականի միջև մաթեմատիկա է ուսանել Օքսֆորդի համալսարանում։ 1657 թվականից՝ աստղագիտության պրոֆեսոր Լոնդոնում, 1661 թվականից՝ Օքսֆորդում։ 1681-1683 թվականներին Լոնդոնի թագավորական ընկերության (Գիտությունների ակադեմիա) պրեզիդենտ։ 1660-ական թվականներից զբաղվել է ճարտարապետությամբ, դարձել անգլիական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Լոնդոնի վերակառուցման Ռենի նախագիծը (կազմվել է 1666 թվականի հրդեհից հետո) չի իրականացվել, սակայն Սիթիում նա կառուցել է բազմաթիվ բնակելի տներ և 52 եկեղեցի, որոնք ուշագրավ են կառուցվածքային և ծավալատարածական լուծումների բազմազանությամբ։ Լավագույնը Սբ․ Պողոսի տաճարն է Լոնդոնում աշխարհում ամենամեծ բողոքական տաճարը։ Գործերից են նաև Լոնդոնում՝ Չելսիի (1682-1691) և Գրինվիչի (1696-1716, ավարտվել է 1728 թվականին, ճարտարապետ Ջ․ Վանբրու և ուրիշներ) հոսպիտալները, Քեմբրիջում՝ Տրինիտիկոլեջի գրադարանը (1676-1684), Օքսֆորդում՝ Շելդոնի թատրոնը (1664-1669) և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |