Կոնստանտին Սերգեևիչ Նովոսյոլով (օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս[18] և բրիտանացի[19] ֆիզիկոս։

Կոնստանտին Նովոսյոլով
ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1974(1974-08-23)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան[3][4][5] և  Միացյալ Թագավորություն[6][7]
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1997), Radboud University Nijmegen? և Q4186374? (1991)
Կոչումպրոֆեսոր[8]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (նոյեմբերի 3, 2004)
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄանչեսթերի համալսարան, Radboud University Nijmegen?, Սինգապուրի ազգային համալսարան և Institute of Microelectronics Technology and High Purity Materials?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Եվրոպական ակադեմիա[17] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Կայքcondmat.physics.manchester.ac.uk/people/academic/novoselov/
 Konstantin Novoselov Վիքիպահեստում

2010 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Անդրեյ Գեյմի հետ), Լոնդոնի թագավորական ընկերության գիտաշխատող (2011 թվական), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թվական)[20]։

2020 թվականի հուլիսի դրությամբ նա իր աշխատանքներից ունի ավելի քան 200,000 մեջբերում։ H-գործակիցն ավելի քան 110 է[21]։ Ըստ Thomson Reuters-ի՝ 2014 թվականի ամենաազդեցիկ գիտնականների վարկանիշի առաջատարն է[22]։

2011 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվել է, որ Եղիսաբեթ II-ի թագուհու հրամանագրով գիտությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում[23]։

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Նովոսյոլովը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին Նիժնի Տագիլում։ Նրա հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը, ինժեներ էր, աշխատել է Ուրալվագոն գործարանում։ Նրա պապը՝ Վիկտոր Նովոսյոլովը, թիվ 39 դպրոցի հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել (2005 թվականից՝ թիվ 39 ճեմարան)։ Մայրը՝ Տատյանա Գլեբովնան, աշխատել է նույն դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Նա ունեցել է քույր՝ Ելենան։

Սովորել է թիվ 39 դպրոցում[24][25]։ Առաջին ակադեմիական հաջողությունը գրանցել է արդեն վեցերորդ դասարանում, 1986 թվականին նա ֆիզիկայի ոլորտում տարածաշրջանային օլիմպիադայում նվաճել է առաջին տեղը[26], իսկ ԽՍՀՄ դպրոցականների համամիութենական օլիմպիադայում նա մտել է լավագույն տասնյակի մեջ։ 1988-1991 թվականներին նա լրացուցիչ սովորել է Ֆիզիկայի և տեխնոլոգիայի հեռակա դպրոցում[27]։ 1990 և 1991 թվականներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի համամիութենական օլիմպիադաներին։ 1991 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։

1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը՝ մասնագիտանալով «նանոէլեկտրոնիկայի» մեջ[28]։ Ավարտելուց հետո նա երկու տարի աշխատել է Չեռնոգոլովկայում` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտում (Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտ), եղել է Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտ (ղեկավար` Յուրի Դուբրովսկի)։

1999 թվականին նա տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ սկսել է աշխատել Անդրեյ Գեյմի հետ Նայմեգենի համալսարանում։ 2001 թվականին նրա հետ տեղափոխվել է Մանչեստրի համալսարան։ 2004 թվականի նոյեմբերի 3-ին[29] Նովոսյոլովը պաշտպանել է իր թեզը փիլիսոփայության դոկտորի կոչման համար (PhD)՝ պրոֆեսոր Յան Քես Մանի ղեկավարությամբ[30]։

2011 թվականին ընտրվել է թագավորական ընկերության անդամ[31]։ Ներկայումս Langworthy professor of physics-ի և Մանչեստրի համալսարանի պրոֆեսորն է[32]։

Ապրել է Մանչեստրում և ունեցել Ռուսաստանի ու Բրիտանիայի քաղաքացիություն[19]։

Գիտական նվաճումներ խմբագրել

Կոնստանտին Նովոսյոլովի հիմնական գիտական նվաճումները պատկանում են մեզոսկոպիկ ֆիզիկայի և նանոտեխնոլոգիայի ոլորտին։

2004 թվականին, իր առաջնորդ Անդրեյ Գեյմի հետ միասին, նա հայտնաբերել է ածխածնի նոր ալոտրոպային փոփոխություն` գրաֆեն, որը ածխածնի ատոմների մեկ շերտ է[33]։

Կոնստանտին Նովոսյոլովը գլխավորել է գիտնականների մի թիմ, որը մշակել է հայեցակարգ Մանչեստերի Գրաֆենի ազգային ինստիտուտում և հետագայում վերահսկել է դրա նախագծումը, կառուցումը և հայտնաբերումը[34]։ Նովոսյոլովն առաջարկել է մի քանի եզակի ճարտարապետական և տեխնիկական լուծումներ[35]։ Մասնավորապես, Գրաֆենի ազգային ինստիտուտի շապիկի վրա պատկերված են Նովոսյոլովի և Գեյմի վաղ շրջանի աշխատանքի բանաձևերը[36][37]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

2007-2008 թվականներին նա ստացել է մի շարք մրցանակներ երիտասարդ գիտնականների համար, մասնավորապես` 2007 թվականինին Եվրոպական Նիկոլաս Կուրտի Եվրոպական մրցանակը` ցածր ջերմաստիճանի և մագնիսական դաշտերի հետազոտության ոլորտում կատարած աշխատանքի համար[38]։

2008 թվականին նա տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունից ստացել է Երիտասարդ գիտնականի մրցանակ` «գրաֆենի հայտնաբերմանը նպաստելու և դրա բացառիկ հատկությունների ուսումնասիրմանը նվիրված ռահվիրա աշխատանքի համար»։

2008 թվականինին MIT Technology Review-ի «երկչափ տրանզիստորների համար» ստացել է «TR-35 երիտասարդ գիտնական»ի մրցանակ, որը սահմանված էր մինչև 35 տարեկան գիտնականների համար[39]։

2008 թվականին Մանչեստրի համալսարանի կողմից ստացել է «Տարվա գիտնական» կոչումը։

2008 թվականին Նովոսյոլովը և Գեյմը ստացել են Եվրոֆիզիկոսի մրցանակ «Գրաֆենի հայտնաբերման և դրա ուշագրավ էլեկտրոնային հատկությունների պարզման համար»[40][41]։

2010 թվականին իր ուսուցիչ Անդրեյ Գեյմի հետ նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում` «գրաֆենով առաջադեմ փորձերի համար»[42]։ Դափնեկիրները կարողացել են «ապացուցել, որ միաշերտ ածխածինն ունի բացառիկ հատկություններ, որոնք բխում են քվանտային ֆիզիկայի զարմանալի աշխարհից»,- նշել է Նոբելյան կոմիտեն։ Նովոսյոլովը դարձել է ֆիզիկայի ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը վերջին 37 տարվա ընթացքում (1973 թվականից) և 2010 թվականին միակ դափնեկիրը բոլոր ոլորտներում[43]։

Նիդեռլանդների գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 2010 թվականի նոյեմբերի 24-ին «Նիդեռլանդների առյուծ» շքանշան է ստացել[44]։

2010 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական ընկերության պատվավոր անդամ[45]։

2010 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։

2011 թվականին ընտրվել է Բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ[46]։

2011 թվականին նա արժանացել է դասախոսության և Բյուրեղագրողների միջազգային միության Բրեգգի մրցանակին «Երկչափ ատոմային բյուրեղների ուսումնասիրության համար»։

2011 թվականի մայիսի 19-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[47]։

Մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի «Graphene Flagship»[48],1 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին։ Կոնստանտին Նովոսյոլովը նկարահանվել է նախագծի պաշտոնական գովազդային հոլովակում[49]։

2011 թվականին պարգևատրվել է ասպետ-բակալավրի կոչման[50]։

2012 թվականին պարգևատրվել է սըր Ռալֆա Կոնի դասախոսության մրցանակով«նոր նյութերի ցարգացման համար, երկչափ ատոմային բյուրեղներ»[51]։

2012 թվականին ընտրվել է «Britain’s 50 New Radicals»-ում ընտրվող NESTA և The Observer-ում[52]։

2013 թվականին պարգևատրվել է «the Honorary Freedom of the City of Manchester» տիտղոսով[53]։

2013 թվականին ստացել է Լևերհուլմի մեդալ «Գրաֆենի, մյուս երկչափ բյուրեղների և դրանց հետերոկառուցվածքների հեղափոխական աշխատանքի համար, որը մեծ ներուժ է բոլոր տեսակի օգտագործման համար, էլեկտրոնիկայից մինչև էներգիա»[54]։

2013 թվականին պարգևատրվել է Langworthy professor of physics, University of Manchester կոչումով։

2013 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[55]։

2014 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենանշանակալի գիտնականների ցուցակում և տեղ զբաղեցրել աշխարհի 17 ամենաարդիական («hottest») գիտնականների թվում՝ «individuals who have published the greatest number of hot papers during 2012-2013»[56]:

2014 թվականին պարգևատրվել է Օնսագեր մեդալով (Onsager Medal)[57]:

2015 թվականին ընտրվել է Եվրոպական ակադեմիայի անդամ[58]։

2016 թվականին պարգևատրվել է ամերիկյան ածխածնի ընկերության մեդալով (Carbon Medal)[59]:

2016 թվականին պարգևատրվել է Դալթոնի մեդալով (Dalton Medal)[60]:

2019 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[61]։

2019 թվականին ընտրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան նյութերի ակադեմիայի անդամ(Asia Pacific Academy of Materials)[62]:

2019 թվականին պարգևատրվել է Օտտո Վարբուրգի քիմիական հիմնադրամի Օտտո Վարբուրգի մրցանակով[63]։

Հրատարակել է ավելի քան 320 գիտական աշխատություն, ներառյալ 26 հոդվածներ Nature և Science ամսագրերում[64]։

Գրաֆենի ազգային ինստիտուտ Մանչեստրում խմբագրել

Կոնստանտին Նովոսյոլովը ակտիվորեն մասնակցել է Մանչեստերում գրաֆենի ազգային ինստիտուտի նախագծման և կառուցման աշխատանքներին՝ պատասխանատու լինելով գիտական լաբորատորիաների, մաքուր տարածքների և սպասարկման սենյակների վերաբերյալ բնօրինակ որոշումների մեծ մասի համար։ Ինստիտուտի ճակատը ծածկված է վահանակներով, որոնք ցուցադրում են գրաֆենի վրա Նովոսյոլովի և Գեյմի վաղ աշխատանքներից վերցված բանաձևերը։ Նաև, Կոնստանտին Նովոսյոլովը հաստատում է թաքնված կատակների առկայությունը բանաձևերի շարքում, բայց միևնույն ժամանակ, դրանց կոնկրետ տեղը չի բացահայտվում։

Կոնստանտին Նովոսյոլովը Մանչեստրի Գրաֆենի ազգային ինստիտուտում ճարտարապետության վերաբերյալ գրքի համահեղինակ է[65]։

Այլ նախագծեր խմբագրել

2018 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը պրոֆեսոր Թիմ Օ'Բրայանի հետ համատեղ մասնակցել է Խորհրդային Զոնդ-6 առաքելության ռադիոծրագրերի հետազոտմանը և արտագրմանը, որոնք ձայնագրվել են ռադիոաստղադիտակի կողմից Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան[66],[67]:

Արվեստում խմբագրել

 
Կոնստանտին Նովոսյոլովը նկարում է Մանչեսթերում Չինաստանի դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ:

Կոնստանտին Նովոսյոլովը հայտնի է ժամանակակից արվեստի հանդեպ իր սիրով[68]:Մասնակցել է մի քանի նախագծերի։ 2015 թվականի փետրվարին Կոնստանտին Նովոսյոլովը, Կոռնելիա Պարկերի հետ միասին, ստեղծել է ներկայացում Ուիթվորթ արվեստի պատկերասրահի բացման համար։ Այս ցուցադրությունը հրավառություն էր, որը նախագծել էր Կոռնելիա Պարկերը, որը դրան ավելացրել է երկնաքարի կտորներ՝ այն դարձնելով երկնաքարի ցնցուղ։ Միևնույն ժամանակ, Կոնստանտին Նովոսյոլովը Ուիլյամ Բլեյքի (1789 թվական) գծանկարից արդյունահանել է գրաֆիտի միկրոմասնիկներ, և այս գրաֆիտն օգտագործվեց հրավառություն գործարկող սենսորի համար[68][69]։

Նա հետաքրքրված էր չինական գեղագրությամբ և չինական ոճի նկարներով[70]։ Նա այս արվեստները սովորել է հայտնի չինացի նկարիչ Ժենգ Շենգլոնգի մոտ։ Նովոսյոլովի ինը նկարներ ներկայացվել են Լիդսի համալսարանում «Բրիտանիան չինացի դիվանագետի աչքերով» ցուցահանդեսում[71]։ Նովոսյոլովի նկարներից մեկը գտնվում է Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հավաքածուում[72]։ 2017 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը մասնակցում է Vienna Contemporary Art Fair-ին[73], որտեղ նրա 5 աշխատանքները ներկայացվում են RDI Creative gallery գործակալության կողմից։ Աշխատանքների թեմաները տարբերվել են ավանդական չինական գեղագրությունից մինչև ժամանակակից ժանր։ Որոշ աշխատանքներում օգտագործվել են գրաֆենային թանաք[74]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Իրինան, ծնունդով Վոլոգդայից է, գիտությունների թեկնածու (Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է ատենախոսությունը), միկրոկենսաբան, ծանոթացել են Նիդերլանդներում։ 2009 թվականին ծնվել են երկվորյակ դուստրեր՝ Վիկան և Սոֆիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Konstantin Novoselov - Facts
  2. 2,0 2,1 Gregersen E. Encyclopædia Britannica
  3. http://www.britannica.com/EBchecked/topic/416856/Nobel-Prize/93434/The-prizes
  4. http://www.independent.co.uk/news/science/graphene-the-wonder-material-being-used-to-create-thinner-stronger-condoms-and-help-fight-spread-of-aids-8952177.html
  5. http://www.independent.co.uk/opinion/commentators/dominic-lawson/dominic-lawson-more-migrants-please-especially-the-clever-ones-2368622.html
  6. http://www.independent.co.uk/life-style/gadgets-and-tech/wonder-carbon-pioneers-win-nobel-physics-prize-2098408.html
  7. https://www.nndb.com/people/840/000254078/
  8. https://www.graphene.manchester.ac.uk/research/people/kostya-novoselov/
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2010/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. http://www.bbc.co.uk/news/science-environment-16362899
  12. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/leverhulme-medal/
  13. https://www.innovatorsunder35.com/the-list/kostya-novoselov/
  14. https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
  15. https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
  16. https://clarivate.com/citation-laureates
  17. https://www.ae-info.org/ae/User/Novoselov_Konstantin
  18. «Нобелевский лауреат Новосёлов считает честью быть российским учёным». NEWSru.com. 2010 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. 19,0 19,1 cite web|url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Ctitle=Graphene(չաշխատող հղում) pioneers bag Nobel prize|author=Hamish Johnston|date=2010-10-05|publisher=PhysicsWorld|lang=en|accessdate=2010-10-06|archiveurl=https://www.webcitation.org/66S42YCHO?url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Carchivedate=2012-03-26%7Cdeadlink=no}}
  20. National Academy of Sciences Elects Members and Foreign Associates; Historic Number of Women Elected to Its Membership, 30 апреля 2019 (անգլ.)
  21. «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. THE WORLD’s Most Influential Scientific Minds 2014. — Highly Cited Researchers, 2014. — P. 7. — 108 p.
  23. «Создатели графена стали рыцарями». Lenta.ru. 2011 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «г. Нижний Тагил, лицей № 39». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  25. А. Тимошенко (2010 թ․ նոյեմբերի 2). «Нобелевский лауреат предложил в Москве новый способ определения числа «пи»». Газета. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  26. Известия. Ру: Учил физику сам и давал списывать другим
  27. Н. Лукиных, Е. Катыхин (2010 թ․ հոկտեմբերի 6). «Нобелевского лауреата в школе называли Константой». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. Приложение к диплому К. Новосёлова — Веб-музей МФТИ. Արխիվացված 2014-06-23 Wayback Machine
  29. Konstantin S. Novoselov Development and Applications of Mesoscopic Hall Microprobe. — Неймеген: Университет Неймегена, 2004. — 142 p. — ISBN 90-9018366-3
  30. Gabby Zegers (2010 թ․ հոկտեմբերի 5). «Nobel Prize for Physics 2010 for graphene research of Geim and Novoselov». Press releases 2010 (անգլերեն). Foundation for Fundamental Research on Matter (FOM)[nl]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  31. «Professor Kostya Novoselov FRS» (անգլերեն).
  32. «The Royal Society, Dr. Konstantin Novoselov» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  33. K. S. Novoselov, A. K. Geim, S. V. Morozov, D. Jiang, Y. Zhang, S. V. Dubonos, I. V. Grigorieva, A. A. Firsov Electric Field Effect in Atomically Thin Carbon Films(անգլ.) // Science. — 2004. — Т. 306. — № 5696. — С. 666—669.
  34. «National Graphene Institute · Projects · Jestico + Whiles». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  35. National Graphene Institute – a video tour – Physics World
  36. http://www.lakesmere.com/Case-Study/161/National-Graphene-Institute/1.aspx#!prettyPhoto Արխիվացված 2016-10-11 Wayback Machine[gallery1]/4/
  37. cite web|title=Inside Graphene City, Birthplace of a Wonder Material|url=http://motherboard.vice.com/read/inside-graphene-city-birthplace-of-a-wonder-material%7Cwebsite=http://motherboard.vice.com/%7Cpublisher=Motherboard%7Caccessdate=2016-10-10(չաշխատող հղում)
  38. «Nicholas Kurti European Science Prize».
  39. «2008 Innovators under 35». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  40. EPS CMD Europhysics Prize Recipients
  41. cite news | title = Graphene pioneers bag Europhysics prize | date = 2008-09-02 | url = http://physicsworld.com/cws/article/news/2008/sep/02/graphene-pioneers-bag-europhysics-prize
  42. «The Nobel Prize in Physics 2010» (անգլերեն). Официальный сайт Нобелевского комитета. 2010 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  43. Известия науки
  44. ANP. «Lintje voor Nobelprijswinnaars» (հոլանդերեն). Brabants Dagblad. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  45. «Honorary Fellow of the Royal Society of Chemistry».
  46. «Honorary Fellow of the Institute of Physics».
  47. «New Fellows 2011» (անգլերեն). The Royal Society. 2011 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  48. «Graphene Flagship». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  49. «Introducing graphene».
  50. «New Year Honours List 2012 - Gov.UK» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին.
  51. «The Kohn Award lecture».
  52. «2012 Britain's 50 New Radicals». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  53. «Graphene pioneers awarded the Freedom of Manchester». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  54. Leverhulme Medal | Royal Society
  55. «The Assembly of Academicians at BAS elected three scientists as foreign members of the Academy».
  56. «a Thomson Reuters Highly Cited Researcher!» (PDF). Thomson Reuters.
  57. «The Lars Onsager Lecture and Professorship».
  58. «Европейская академия».
  59. «Carbon Medal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  60. «Dalton Medal». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  61. «2019 NAS Election».
  62. «Asia Pacific Academy of Materials».
  63. «Otto Warburg Lecture».
  64. «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  65. «The New Architecture of Science» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  66. «Audio archive of Soviet Zond 6 lunar mission released by Jodrell Bank». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  67. «Transcript of Jodrell Bank recordings of Russian probe Zond 6 from November 1968» (PDF). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  68. 68,0 68,1 «Art and science collide to reopen Whitworth gallery». bbc.com. BBC News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  69. «Artist Douglas Gordon and Professor Kostya Novoselov in conversation». www.interdependence.co.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  70. Joint painting exhibition of Chinese diplomat, British Nobel laureate kicks off. Xinhua, 29 September 2015
  71. «Art has no boundaries: the Grand Opening of 'Britain Through the Eyes of a Chinese Diplomat». The Business Confucius Institute at the University of Leeds. 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  72. «Immersive art, physics pumpkins, personalizing Thor's hammer and more». physicsworld.com. Physics World. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  73. https://en.wikipedia.org/wiki/Viennacontemporary/
  74. «Online Catalogue | viennacontemporary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Դասախոսություններ խմբագրել

Հարցազրույց խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Նովոսյոլով» հոդվածին։