Ալեքսանդր Նեսմեյանով
Ալեքսանդր Նիկոլաևիչ Նեսմեյանով (ռուս.՝ Александр Николаевич Несмеянов, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1899 կամ սեպտեմբերի 9, 1899[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 17, 1980[3][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս-օրգանիկ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՀԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1952)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1922) և աշխատել տեղում՝ պրոֆեսոր (1935 թվականից), ամբիոնի վարիչ (1944 թվականից), քիմիայի ֆակուլտետի դեկան (1944-1948), ռեկտոր (1948—1951)։ Միաժամանակ եղել է ԽՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի (1939—1954) և տարրօրգանական քիմիայի (1954 թվականից) ինստիտուտների տնօրեն, ԽՍՀՄ ԳԱ պրեզիդենտ (1951—1961), ԽՍՀՄ ԳԱ քիմիայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1946—1951 և 1961 թվականից), գիտության ու տեխնիկայի գծով լենինյան և պետական մրցանակների կոմիտեի նախագահ (1947—1961)։
Աշխատանքները նվիրված են հիմնականում մետաղօրգանական միացությունների քիմիային։ Առաջարկել է արոմատիկ շարքի մետաղօրգանական միացությունների սինթեզի դիազոեղանակ (1929, Նեսմեյանովի ռեակցիա)։ Հայտնաբերել է մետաղատրոպիայի երևույթը։ Պարզել է «քվազիկոմպլեքսային միացությունների» բնույթը, ածխածնի հագեցած ատոմի էլեկտրաֆիլ տեղակալման մեխանիզմը, տաուտոմերային համակարգերի մետաղական ածանցյալների երկակի ռեակցիոնունակության պատճառը։ Զարգացրել է պարզ զուգորդված կապերի, ռեակցիոնակտիվ կենտրոնների տեղաշարժով ընթացող ռեակցիաների մասին պատկերացումները, ֆեռոցենի և այլ Նեսմեյանով «սանդվիչային» միացությունների քիմիան։ Առաջինն է սինթեզել հալոգենոնային և եռարիլօքսոնային միացությունները։ Նեսմեյանովը արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ էր, ԽՍՀՄ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1943) և լենինյան (1966) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 6, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Несмеянов Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Ichikawa H. Against the Lysenkoites’ Hegemony: On the Establishment of the Institute of Cytology and Genetics at the Siberian Branch of the USSR Academy of Sciences, Против гегемонии лысенкоистов: Создание Института цитологии и генетики в Сибирском отделении Академии наук СССР // Историко-биологические исследования — 2017. — Vol. 9, Iss. 2. — P. 7—21. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 259.
- ↑ Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1980. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000018524
- ↑ https://1886.u-bordeaux-montaigne.fr/s/1886/item/297005
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Նեսմեյանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 238)։ |