Օտտո Ստրուվե (անգլ.՝ Otto Struve, օգոստոսի 12, 1897(1897-08-12)[1][2][3], Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 6, 1963(1963-04-06)[1][2][3], Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս-ամերիկյան աստղաֆիզիկոս, Վասիլի Ստրուվեի ծոռը։

Օտտո Ստրուվե
Otto Struve
Ծնվել էօգոստոսի 12, 1897(1897-08-12)[1][2][3]
Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 6, 1963(1963-04-06)[1][2][3] (65 տարեկան)
Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան[4] և Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Միջազգային աստղագիտական միություն[5], Ամերիկյան աստղագիտական միություն[5], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան[4] և Չիկագոյի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և ռուսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարPhilip Childs Keenan?, Su-Shu Huang?, J. Allen Hynek? և Beverly Turner Lynds?[6]
Պարգևներ
ՀայրLudwig Struve?
ՄայրElizaveta Khristoforovna Groman?
 Otto Struve Վիքիպահեստում

Ավարտել է Խարկովի համալսարանը (19191920 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 1932 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1932-1947 թվականներին՝ նույն համալսարանի Երքսի և Մակդոնալդի աստղադիտարանների տնօրեն, «Ասթրոֆիզիքլ ժըրնըլ» («Astrophysical Journal») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1950-1959 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ և աստղադիտարանի տնօրեն։ Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանի առաշջին տնօրենը (1959-1962)։ Միջազգային աստղագիտական միության փոխպրեզիդենտ (1948-1952), ապա՝ պրեզիդենտ (1952-1955

Ջերմային նկար՝ լուսանկարված ՆԱՍԱ-ի տիեզերական կայանի միջոցով

Աշխատանքները նվիրված են աստղային սպեկտրոսկոպիայի հարցերին։ Առաջին անգամ (Գ․ Շախի հետ) որոշել է ջերմ աստղերի պտտման արագությունները։ Ուսումնասիրել է պեկուլյար աստղերի, միջաստղային գազի և գալակտիկայում իոնացված ջրածնի (H2) սպեկտրները։ Կատարել է աստղագիտական գիտելիքների քարոզման մեծ աշխատանք։ Մասնավորապես, առանձին հոդվածով հանդես է եկել Բյուրականում հայտնագործված աստղասփյուռների տեսության վերաբերյալ, կարևորելով դրա նշանակությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Ստրուվե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 161