Պյոտր Լեոնիդովիչ Կապիցա (ռուս.՝ Пётр Леонидович Капица, հունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2], Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - ապրիլի 8, 1984(1984-04-08)[2][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7]), խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957 թվականից)։

Պյոտր Կապիցա
ռուս.՝ Пётр Капица
Պ. Լ. Կապիցա, 1964 թ.
Ծնվել էհունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2]
Կրոնշտադտ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4]
Մահացել էապրիլի 8, 1984(1984-04-08)[2][5][6][…] (89 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[7]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[8],  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ[1][9]
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Քեմբրիջի համալսարան, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, A.V. Shubnikov Institute of Crystallography? և Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Տիեզերագնացության միջազգային ակադեմիա, Գիտության պատմության միջազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա, Իռլանդիայի թագավորական ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ռուսերեն[2][11]
Գիտական ղեկավարԱբրամ Իոֆֆե և Էռնեստ Ռեզերֆորդ
Եղել է գիտական ղեկավարԴևիդ Շյոմբերգ և Մարկ Ազբել
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Շալնիկով և Նիկոլայ Ալեքսեևսկի
Պարգևներ
Ամուսին(ներ)Աննա Կռիլովա
Երեխա(ներ)Անդրեյ Կապիցա և Սերգեյ Կապիցա
ՀայրԼեոնիդ Կապիցա
ՄայրՕլգա Կապիցա
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Pyotr Kapitsa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1918

  • 1921 թվականին գիտական գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիա։
  • 1924-1932 թթ. եղել է Կավենդիշի լաբորատորիայի տնօրենի տեղակալը,
  • 1930-1934 թթ.՝ Քեմբրիջի Մոնդի անվան լաբորատորիայի տնօրեն։
  • 1935-1946 թթ. և 1955 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական խնդիրների իր հիմնադրած ինստիտուտի տնօրենը։

Հետազոտություններ խմբագրել

1920 թվականին Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ։ 1924 թվականին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք

1934 թվականին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք։ 1939 թվականին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք։

Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938 թ. հայտնագործել գերհոսունության երևույթը։ 1950-1955 թթ. մշակել է նոր տիպի գերբարձրհաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձրհաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105-106 K է։ Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում։

Կապիցան Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 265