Իլյա Մեչնիկով
Իլյա Իլյիչ Մեչնիկով (ռուս.՝ Илья Ильич Мечников, մայիսի 3 (15), 1845[1][2], Իվանովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] և Խարկով, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 2 (15), 1916[1] կամ հուլիսի 16, 1916[4][5][6][…], Փարիզ[2]), ռուս կենսաբան, ախտաբան, էվոլյուցիոն սաղմնաբանության, իմունոլոզիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1883 թվականից), պատվավոր անդամ (1902 թվականից)։
ԿենսագրությունԽմբագրել
1864 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը, մասնագիտացել Գերմանիայում, Իտալիայում ուսումնասիրել անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանությունը։ 1870-1882 թվականներին եղել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր։ 1887 թվականին տեղափոխվել է Փարիզ, աշխատել Լուի Պասայորի ինստիտուտում, 1905 թվականից ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Նամակագրական կապի մեջ է եղել Կ․ Տիմիրյազևի, Ի․ Սեչենովի, Ի․ Պավլովի, Դ․ Մենդելեևի և ուրիշ խոշոր գիտնականների հետ։ 1866-1886 թվականներին մշակել է համեմատական և էվոլյուցիոն սաղմնաբանության հարցերը (Ա․ Կովալևսկու հետ)։ 1883 թվականին հայտնաբերել է ֆագոցիտոզի երևույթը, հետագայում տվել իմունիտետի ֆագոցիտային տեսությունը (1901), որի համար 1908 թվականին արժանացել է նոբելյան մրցանակի (Պ․ Էրլիխի հետ)։ Ն․ Գամալեայի հետ Ռուսաստանում կազմակերպել են բակտերիալոգիական առաջին կայանը (1886)։ Տվել է բազմաբջիջ օրգանիզմների ծագման մասին տեսությունը։ Աշխատանքներ է կատարել խոլերայի, որովայնային տիֆի, տուբերկուլոզի և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության բնագավառում։ Զբաղվել է նաև ծերացման հարցերով, գտնում էր, որ մարդ ծերանում և մահանում է բնականից վաղ, որի պատճառը օրգանիզմի ինքնաթունավորումն է մանրէային և այլ թույներով։ Նշված երևույթների կանխման համար առաջարկել է մի շարք միջոցներ (սննդի վարակազերծում, մսի օգտագործման սահմանափակում, կաթնամթերքների առատ օգտագործում)։ Ռուսաստանում Մեչնիկովը ստեղծել է մանրէաբանների, իմունոլոգների և ախտաբանների առաջին դպրոցը, ակտիվորեն մասնակցել մի շարք ԳՀԻ-ների հիմնադրմանը։ Եղել է արտասահմանյան շատ ԳԱ-ների, գիտական ընկերությունների պատվավոր անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Мечников Илья Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 International Plant Names Index — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1908 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners#Full-list-of-winners
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 243.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 466)։ |