Իսլամական գրականություն

Իսլամական գրականությունը գրականության տեսակ է, գրված մուսուլմանների կողմից՝ իսլամական մշակութային հեռանկարը և Իսլամը պատկերող գրականության ազդեցությամբ։ Այն գրվում է ցանկացած լեզվով և բնորոշ է ցանկացած երկրի կամ տարածաշրջանի։ Իսլամական գրականությունը ներառում է բազմաթիվ գրական տեսակներ, ներառյալ ադաբները՝ իսլամական խորհրդատվական գրականության[1] ոչ գեղարվեստական ձևեր, և տարբեր գեղարվեստական գրական ժանրեր։

Սահմանում խմբագրել

Իսլամական գրականության սահմանումը բանավեճի առարկա է, ըստ որոշ սահմանումների այն ամենը, ինչ  գրվել է Իսլամը գերակշռող ազգերում, դասում են որպես «իսլամական», քանի դեռ ստեղծագործությունը կարող է յուրացվել իսլամական շրջանի կողմից, նույնիսկ եթե աշխատանքի հեղինակը մուսուլման չէ։ Ըստ այս սահմանման այն գրականությունները, ինչպիսիք են ինդոնեզական գրականությունը, սոմալիի գրականությունը, պակիստանյան գրականությունը և պարսից գրականությունը, որակվում են որպես իսլամական գրականություն։

Երկրորդ սահմանումը կենտրոնանում է մուսուլմանների հեղինակած բոլոր ստեղծագործությունների վրա՝ անկախ այդ ստեղծագործությունների կրոնական բովանդակությունից կամ դրանց բացակայությունից։ Երկրորդ սահմանման կողմնակիցները ենթադրում են, որ մուսուլման հեղինակների իսլամական ինքնությունը չի կարող անջատվել նրանց ստեղծագործությունների գնահատումից, նույնիսկ եթե նրանք մտադիր չեն եղել իրենց ստեղծագործություններին տալ կրոնական իմաստ[2]։ Մինչդեռ այլ սահմանումներ շեշտադրում են այն աշխատանքները, որոնք կենտրոնանում են իսլամական արժեքների վրա, կամ նրանք, որոնք կենտրոնանում են Ղուրանում և հադիսներում նշված իրադարձությունների, մարդկանց և վայրերի վրա։ Մեկ այլ այլընտրանքային սահմանում նշում է, որ իսլամական գրականությունը մուսուլմանների և նրանց բարեպաշտ գործերի մասին գրականությունն է[3]։

Որոշ ակադեմիկոսներ անցել են իսլամական և ոչ իսլամական գրականության միջև եղած տարբերությունների գնահատումներից այն կողմ այն ուսումնասիրություններին, ինչպիսիք են ժամանակակից իսլամական գրականությունների[4] վիպականացման և քաղաքական թեմաների հետ միաձուլման կետերի, օրինակ՝ ազգայնականությունը, համեմատությունները[5]։

Գրական Ժանրեր խմբագրել

Գեղարվեստական գրականություն խմբագրել

Իսլամական աշխարհի ամենահայտնի գեղարվեստական գործերից է «Հազար ու մի գիշեր» (Արաբական գիշերներ) գիրքը, որը շատ ավելի վաղ ժամանակների ժողովրդական հեքիաթների հավաքածու է, որոնք միավորված էին մի շրջանակային պատմության մեջ, որը հերթով պատմում էր պարսկական թագուհի Շահրազադը։ Ժողովածուն ձևավորվել է 10-րդ դարում և վերջնական տեսքի է հասել 14-րդ դարում․ հեքիաթների քանակը և տեսակը ձեռագրից ձեռագիր տարբերվել են[6]։ Արաբական շատ այլ ֆանտաստիկ ժանրի հեքիաթներ անգլերեն թարգմանվելիս հաճախ անվանվում էին «Արաբական գիշերներ»՝ անկախ նրանից՝ դրանք հայտնվել են «Հազար ու մի գիշեր» գրքում, թե ոչ, իսկ մի շարք հեքիաթներ Եվրոպայում հայտնի են որպես «Արաբական գիշերներ», չնայած գոյություն չունեն արաբական ոչ մի ձեռագրում[6]:

 
«Ալի Բաբա», հեղինակ՝ Մաքսֆիլդ Պերրիշ

Այս ժողովածուն ազդեցիկ է եղել արևմուտքում, քանի որ այն առաջին անգամ թարգմանվել է Անտուան Գալլանի կողմից 18-րդ դարում[7]։ Շատ նմանակումներ գրվել են հատկապես Ֆրանսիայում[8][9]։

12-րդ դարում Իբն Տուֆեյլը գրել է «Հայյ իբն Յակզան», որը թարգմանաբար նշանակում է «Ողջը ՝ Մշտարթունի որդին» կամ «Ինքնուս փիլիսոփա» վեպը՝ ի պատասխան ալ-Ղազալիի «Փիլիսոփաների ինքնահերքումը» վեպին։ Վեպը, որը ներկայացնում է գլխավոր հերոսին, ով իր կյանքը սկսում է անմարդաբնակ կղզում, ցույց է տալիս կրոնի և փիլիսոփայության ներդաշնակությունը և հոգու առաքինությունը[10]։ Նույն դարում Իբն ալ-Նաֆիսը գրել է Theologus Autodidactus (Ինքնուս աստվածաբան) վեպը՝ ի պատասխան Իբն Տուֆեյլի աշխատանքին։ Վեպը ներկայացնում է մարգարեական հայտնության ռացիոնալության պաշտպանությունը[11]։ Այս երկու պատմվածքների պրոտագոնիստները (գլխավոր հերոս) վայրենացած երեխաներ են (Հայյը՝ Հայյ իբն Յակզանում և Քամիլը Theologus Autodidactus-ում), ովքեր ավտոդիդակտիկ էին (ինքնուս) և ապրում էին ամայի կղզում մեկուսացված վիճակում։ Philosophus Autodidactus-ի լատիներեն թարգմանությունն առաջին անգամ հայտնվել է 1671 թվականին, որը պատրաստել է Էդվարդ Պոկոկ կրտսերը, որին հաջորդել է Սայմոն Օքլիի անգլերեն թարգմանությունը 1708 թվականին, հետագայում ինչպես նաև գերմաներեն և հոլանդերեն թարգմանությունները։ Ռոբերտ Բոյլի սեփական փիլիսոփայական վեպը, որը տեղի է ունենում կղզու վրա՝ The Aspiring Naturalist (Ձգտող բնագետը), հավանաբար ոգեշնչված է այդ ստեղծագործությունից[12]։

 
Կախարդական գորգ, որը կարող է օգտագործվել ուղևորներին արագ և ակնթարթորեն տեղափոխելու իրենց նպատակակետ:


19-րդ դարից սկսած գեղարվեստական վեպերն ու պատմվածքները հայտնի դարձան Օսմանյան կայսրության գրական շրջանակներում։ Վաղ ծամանակաշրջանի օրինակ է Taaşuk-u Tal'at ve Fitnat սիրավեպը (تعشق طلعت و فطنت; «Թալյաթի և Ֆիթնաթի սերը»), որը հրատարակվել է 1872 թվականին Շեմսեթթին Սամիի կողմից։ Ժամանակաշրջանի մյուս կարևոր վեպերի թվում էր Ալի Ազիզ էֆենդիի Muhayyelât (Մուհայելաթ) ստեղծագործությունը, որը բաղկացած է երեք մասից և գրված է լակոնիկ ոճով, ինչը հակասում է իր բովանդակությանը։Ստեղծագործության մեջ ջիններն ու փերիները ծագում են իրական կյանքի սովորական իրավիճակներից վերցված համատեքստերից։ Ոգեշնչված արաբերենով և ասորերենով գրված շատ ավելի հին պատմվածքից՝ հեղինակը նաև իր աշխատանքում ցուցադրում է սուֆիզմի, հուրուֆիզմի և բեքթաշյան ավանդույթների մասին իր խորը գիտելիքները։ Muhayyelât-ը համարվում է 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակաշրջանում ի հայտ եկած թուրքական նոր գրականության վաղ նախանմուշը։

Պոեզիա խմբագրել

Մշակութային մուսուլմանական պոեզիայի վրա ազդում են ինչպես իսլամական փոխաբերությունները, այնպես էլ տարբեր շրջանների տեղական բանաստեղծական ձևերը, ներառյալ Քասիդայի արաբական ավանդույթը, որն իրականում սկսվել է հին նախաիսլամական ժամանակներից։ Որոշ սուֆիական ավանդույթներ հայտնի են իրենց նվիրական պոեզիայով։ Արաբական պոեզիան ազդել է ամբողջ աշխարհի մուսուլմանական պոեզիայի վրա։ Նմանապես պարսկական պոեզիան նույնպես տարածեց իր ազդեցությունը ժամանակակից Իրանի սահմաններից դուրս, հատկապես հարավասիական լեզուներով, ինչպիսիք են Ուրդուն, բենգալերենը և այլն։ Դասական պարսկական պոեզիայում առկա ժանրերը տարբերվում են հանգով, որը բաղկացած է ձայնավորից, որին հաջորդում է մեկ հանգանի տառը։ Պարսկական պոեզիայի ամենատարածված ձևը հանդիպում է գազելում, սիրային թեմայով կարճ բանաստեղծություն, որը կազմված է յոթից տասներկու տներից և միաձայն սխեմայից[13]։ Ուրդու պոեզիան հայտնի է իր հարստությամբ, ժանրերի բազմազանությամբ, ժամանակակից մուշաիրաների, քավվալիի և գազելի երգեցողության միջոցով կենդանի հրապարակային կատարումների ավանդույթներով։

Ֆիրդուսիի «Շահնամե»-ն՝ Իրանի ազգային էպիկական պոեմը, պարսկական պատմության առասպելական և հերոսական վերապատմություն է։ «Ամիր Արսալան»-ը նույնպես հայտնի առասպելական պարսկական պատմություն էր։

15-րդ դարից սկսած ՝ բենգալական պոեզիան պատկերում է ներքին հակամարտություն անձի, իսլամական տիեզերաբանության, պատմական մարտերի, սիրո և էքզիստենցիալ գաղափարների հետ, որոնք վերաբերում են մարդու և հասարակության փոխհարաբերություններին։ Շահ Մուհամմադ Սագիրի, Ալաոլի, Աբդուլ Հաքիմի, Սայիդ Սուլթանի և Դաուլաթ Քազիի պատմական ստեղծագործությունները միախառնվում են բենգալական ժողովրդական պոեզիան պարսկա-արաբական պատմությունների և թեմաների հետ և համարվում են բենգալյան իսլամական մշակույթի կարևոր մասը[14]։ Ջինանները նվիրական օրհներգեր կամ բանաստեղծություններ են, որոնք պատմվում են Իսմայիլականության հետևորդ մուսուլմանների կողմից։

Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը», որը համարվում է իտալական գրականության ամենամեծ էպոսը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերցնում է հետմահու կյանքի բազմաթիվ առանձնահատկություններ և դրվագներ իսլամական էսխատոլոգիայի վերաբերյալ արաբական աշխատություններից՝ Հադիս և Քիթաբ Ալ-Միրաժ (թարգմանվել է լատիներեն 1264 թվականին կամ դրանից անմիջապես առաջ[15] որպես "Liber scalae Machometi",«Մուհամմադի գիրքը») ստեղծագործություններից, որոնք Մուհամմադի երկինք համբարձման և Իբն Արաբիի հոգևոր աշխատանքների մասին են։

Միջնադարյան ադաբի ստեղծագործությունները խմբագրել

Իսլամական գրականության համար տերմիններից են ալ-ադաբ ալ-իսլամին կամ ադաբը[16][17]։ Թեև այսօր ադաբը հիմնականում նշանակում է գրականություն, նախկինում դրա իմաստն ընդգրկում էր այն ամենը, ինչ պետք է իմանար լավատեղյակ մարդը՝ որպես մշակութային և կատարելագործված անհատ հասարակության մեջ։ Այս իմաստը սկսվեց այն հիմնական գաղափարից, որ ադաբը քաղաքաբնակ և բարեկիրթ մարդու սոցիալապես ընդունված էթիկական և բարոյական որակն է։ Այսպիսով, ադաբը կարող է նաև նշանակել իսլամական օրենքի կատեգորիա, որը վերաբերում է էթիկետին կամ ողջույնի ժեստին[18]։

Ըստ Իսսա Ջ. Բուլլաթայի`

  Արաբիայում ադաբի նյութերի ծավալը մինչ իսլամի ընդունումը մեծանում էր և մեծ մասամբ փոխանցվում բանավոր։ Իսլամի գալուստով նրա աճը շարունակվեց, և այն ավելի ու ավելի բազմազան դարձավ։ Այն աստիճանաբար հավաքվեց և գրվեց գրքերում, արաբական գրականության և այլ նյութերի մեջ, որոնք հարմարեցված էին պարսկերենից, սանսկրիտից, հունարենից և այլ լեզուներից, երբ արաբերենը տարածվեց աշխարհում իսլամի քաղաքական տիրապետության ընդլայնման հետ մեկտեղ:։ Այն ներառում է պատմություններ և ասացվածքներ Աստվածաշնչից, Ղուրանից և հադիսներից։ Ի վերջո, ադաբի ժառանգությունն այնքան ընդարձակ դարձավ, որ բանասերները և այլ գիտնականներ ստիպված էին ընտրություն կատարել ՝ յուրաքանչյուրը ըստ իրենց հետաքրքրությունների և ծրագրերի, որպեսզի բավարարեն հատուկ ընթերցողների կարիքները, ինչպիսիք են ուսանողները, ովքեր ձգտում են սովորել և մշակութային կատարելագործում, կամ իսլամական պետության հետ կապված անձինք, ինչպիսիք են վեզիրները, պալատականները, կանցլերները, դատավորները և պետական քարտուղարները, որոնք ձգտում են օգտակար գիտելիքների և հաջողության։  

Դերը իսլամացման մեջ խմբագրել

Որոշ գիտնականների ուսումնասիրություններ վերագրում են մուսուլման անհատների սոցիալական, մշակութային և քաղաքական վարքագիծը և համայնքների իսլամացման դերը տարբեր ժանրերի միջոցով լեգիտիմացմանը, ինչպիսիք են մուսուլմանական պատմագրությունները[19], իսլամական խորհրդատվական գրականությունը և այլ իսլամական գրականություն։

Գրական մրցանակներ խմբագրել

Բուքերյան մրցանակ խմբագրել

Բրիտանա-հնդիկ վիպասան և էսսեիստ Սալման Ռուշդիի (ծն.1947) երկրորդ վեպը ՝ «Կեսգիշերի երեխաներ»-ը, Բուքերյան մրցանակ է ստացել 1981 թվականին և երկու անգամ ճանաչվել է «բոլոր մրցանակակիրներից լավագույն վեպը»՝ նվիրված մրցանակի 25-րդ և 40-րդ տարեդարձերին։ 1989 թ.-ին իր «Սատանայական բանաստեղծություններ» վեպում ենթադրյալ հայհոյանքի համար ֆաթվային հաջորդած հարցազրույցում Ռուշդին ասաց, որ ինքը ինչ-որ չափով հավատուրաց մուսուլման է, չնայած ձևավորվել և ազդվել է մուսուլմանական մշակույթից ավելի շատ, քան ցանկացած այլ մեկը։ Ռուշդին նաև ասաց, որ ինքը Իսլամի սան է[20]։

Օմանցի գրող Ջոհա Ալհարթին (ծն.1978) առաջին արաբախոս գրողն էր, ով 2019 թվականին արժանացել է Բուքերյան միջազգային մրցանակի՝ «Երկնային մարմիններ» վեպի համար։ Գիրքը նվիրված է օմանցի երեք քույրերի և երկրում տիրող ստրկության պատմությանը[21]։

 
Նագիբ Մահֆուզ

Նոբելյան մրցանակ խմբագրել

1988-ի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց եգիպտացի գրող Նագիբ Մահֆուզին (1911–2006), «ով նրբերանգներով հարուստ ստեղծագործությունների միջոցով (այժմ հստակ իրատեսական և հետաքրքրող անորոշությամբ) ձևավորել է արաբական պատմողական արվեստը, որը կիրառելի է ողջ մարդկության համար»[22][23]։ Նա առաջին մուսուլման հեղինակն էր, ով արժանացավ այս մրցանակին[24]։ Ինչ վերաբերում է կրոնին, Մահֆուզն իրեն բնութագրում է որպես «բարեպաշտ մուսուլման հավատացյալ»[25]։

2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է թուրք գրող Օրհան Փամուքին (ծն.1952), ով հայտնի է իր «Իմ անունը կարմիր է» և «Ձյունը» վեպերով, «ով իր հայրենի քաղաքի մելամաղձոտ հոգին որոնելիս հայտնաբերել է մշակույթների բախման և միահյուսման նոր խորհրդանիշներ»[26][27]։ Փամուքը Նոբելյան մրցանակի արժանացած առաջին թուրք գրողն է, նա իրեն բնութագրում է որպես մշակութային մուսուլման, որը պատմական և մշակութային նույնականացումը կապում է կրոնի հետ՝ չհավատալով Աստծո հետ անձնական կապին[28][29]։ Հարցին, թե արդյոք նա իրեն մուսուլման է համարում, Փամուքը պատասխանել է. «ես ինձ համարում եմ մի մարդ, ով գալիս է մուսուլմանական մշակույթից։ Ամեն դեպքում, չէի ասի, որ աթեիստ եմ։ Այսպիսով, ես մուսուլման եմ, ով կապում է պատմական և մշակութային նույնականացումը այս կրոնի հետ։ Ես չեմ հավատում Աստծո հետ անձնական կապին. ահա թե որտեղ է այն դառնում գերազանցող։ Ես նույնականացվում եմ իմ մշակույթի հետ, բայց ես երջանիկ եմ ապրել հանդուրժող, ինտելեկտուալ մի կղզում, որտեղ կարող եմ գործ ունենալ Դոստոևսկու և Սարտրի հետ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա»[30]։

 
Օրհան Փամուք

Արաբական գեղարվեստական գրականության միջազգային մրցանակ խմբագրել

Արաբական գեղարվեստական գրականության միջազգային մրցանակը գրական մրցանակ է, որը կառավարվում է Լոնդոնի Բուքերյան մրցանակի հիմնադրամի հետ համատեղ և աջակցվում է Աբու Դաբիում Էմիրությունների հիմնադրամի կողմից։ Մրցանակը արաբ հեղինակների արձակ գեղարվեստական գրականության համար է։ Ամեն տարի մրցանակի հաղթողը ստանում է 50,000 ԱՄՆ դոլար, իսկ կարճ ցուցակում ընդգրկված վեց հեղինակները՝ յուրաքանչյուրը 10,000 ԱՄՆ դոլար։ Մրցանակի նպատակն է ճանաչել և պարգևատրել գերազանցությունը ժամանակակից արաբական գեղարվեստական գրականության մեջ և խրախուսել արաբական լավ որակի գրականության ընթերցողների շրջանակի ընդլայնումը տարածաշրջանում և միջազգային մակարդակում։ Մրցանակը նաև կոչված է խրախուսելու արաբալեզու գրականության թարգմանությունն ու առաջմղումը աշխարհի այլ խոշոր լեզուներով։ Անկախ հոգաբարձուների խորհուրդը, որը կազմված է արաբական աշխարհից և նրա սահմաններից դուրս, պատասխանատու է ամեն տարի վեց նոր դատավորներ նշանակելու և մրցանակի ընդհանուր կառավարման համար։

Թագավոր Ֆեյզալի մրցանակ խմբագրել

Թագավոր Ֆեյզալի մրցանակը (արաբ․՝جائزة الملك فيصل), ամենամյա մրցանակ է, որը հովանավորվում է թագավոր Ֆեյզալի հիմնադրամի կողմից և շնորհվում է «նվիրյալ տղամարդկանց և կանանց, որոնց ներդրումը դրական է»[31][32]։ Հիմնադրամը մրցանակներ է շնորհում հինգ անվանակարգերում ՝ իսլամի ծառայություն, իսլամագիտություն, արաբերեն լեզու և արաբական գրականություն, գիտություն և բժշկություն։ Մրցանակներից երեքը համարվում են ամենահեղինակավոր մրցանակները մուսուլմանական աշխարհում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ramezannia, Mehrdad (2010 թ․ հուլիսի 28). «Persian Print Cultu». Jawaharlal Nehru University – via Shodhganga.
  2. Omar, Noritah (2010). Critical Perspectives on Literature and Culture in the New World Order. Cambridge Scholars Pub. էջ 140-141. ISBN 9781443842938.
  3. Yock, Fang Liaw (2013). A History of Classical Malay Literature. Translated by Razif Bahari and Harry Aveling. ISEAS. էջ 186. ISBN 9789794618103.
  4. Omri, Mohamed-Salah. «The Novelization of Islamic Literatures: Introduction». www.academia.edu. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  5. Omri, Mohamed-Salah. Nationalism, Islam, and World Literature: Sites of confluence in the writings of Mahmud al-Mas'adi. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 John Grant and John Clute, The Encyclopedia of Fantasy, "Arabian fantasy", p. 51, 0-312-19869-8
  7. L. Sprague de Camp, Literary Swordsmen and Sorcerers: The Makers of Heroic Fantasy, p 10 0-87054-076-9
  8. John Grant and John Clute, The Encyclopedia of Fantasy, "Arabian fantasy", p 52 0-312-19869-8 fantasy world having little connection, if any, to actual times and places. A number of elements from Arabian mythology and Persian mythology are now common in modern fantasy, such as genies, bahamuts, magic carpets, magic lamps, etc. When L. Frank Baum proposed writing a modern fairy tale that banished stereotypical elements, he included the genie as well as the dwarf and the fairy as stereotypes to go.
  9. James Thurber, "The Wizard of Chitenango", p 64 Fantasists on Fantasy edited by Robert H. Boyer and Kenneth J. Zahorski, 0-380-86553-X
  10. Conrad, Lawrence (1996). The World of Ibn Ṭufayl: Interdisciplinary Perspectives on Ḥayy Ibn Yaqẓān. Brill. էջ 240-242. ISBN 9789004452664.
  11. Fancy, Nahyan (2013). Science and Religion in Mamluk Egypt. Taylor & Francis. էջ 44. ISBN 9781136703614.
  12. G. J. Toomer (1996), Eastern Wisedome and Learning: The Study of Arabic in Seventeenth-Century England, p. 222, Oxford University Press, 0-19-820291-1.
  13. Schimmel, Annemarie. A Two-Colored Brocade: The Imagery of Persian Poetry. UNC Press Books.
  14. «Janganama». Banglapedia. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  15. Isabelle Heullant-Donat and M.-A. Polo de Beaulieu, "Histoire d'une traduction," in Le Livre de l'échelle de Mahomet, Latin edition and French translation by Gisèle Besson and Michèle Brossard-Dandré, Collection Lettres Gothiques, Le Livre de Poche, 1991, p. 22 with note 37.
  16. «Islam: Empire of Faith - Culture - Art». PBS. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  17. Wild, Stefan (2015). Maurice A. Pomerantz and Aram A. Shahin (ed.). The Heritage of Arabo-Islamic Learning. Brill. էջ 543. ISBN 9789004307469.
  18. Issa J. Boullata, 'Translator's Introduction', in Ibn ʿAbd Rabbih, The Unique Necklace: Al-ʿIqd al-Farīd, trans. by Issa J. Boullata, Great Books of Islamic Civilization, 3 vols (Reading: Garnet, 2007-2011), p. xiii.
  19. Hanaoka, Mimi (2011). Umma and Identity in Early Islamic Persia (Thesis) (անգլերեն). Columbia University. doi:10.7916/d8mc9609.
  20. Meer, Ameena (1989). «Interview: Salman Rushdie». Bomb (magazine). 27 (Spring). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  21. «Oman author Jokha Alharthi wins prestigious Booker International Prize | DW | 22.05.2019». DW.COM.
  22. "The Nobel Prize in Literature 1988", Nobel Foundation, retrieved March 24, 2012.
  23. 'Nobel Lecture by Naguib Mahfouz', Nobel Foundation,retrieved April 5, 2012.
  24. [1] Արխիվացված 2012-06-09 Wayback Machine "Naguib Mahfouz's Socialistic Sufism: An Intellectual Journey from the Wafd to Islamic Mysticism", Yagi, Kumiko, Ph.D. Harvard University, 2001. 235 pages. Adviser: Graham, William A. Publication Number: AAT 3028463, accessed March 24, 2012.
  25. "Naguib Mahfouz – The Son of Two Civilizations" by 'Anders Hallengren', article on Naguib Mahfouz, Nobel Foundation, retrieved March 24, 2012.
  26. "The Nobel Prize in Literature 2006", Nobel Foundation, retrieved March 24, 2012.
  27. 'Orhan Pamuk-Autobiography', Nobel Foundation, retrieved April 5, 2012.
  28. «Orhan Pamuk, Nobel Laureate, in Conversation with Reza Aslan", Levantine Cultural Center, posted October 16, 2009, accessed March 21, 2012». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  29. [2] Արխիվացված 2016-06-17 Wayback Machine "Orhan Pamuk: Incompatibility of Islam and Democracy Has Been Disproven", 'Islam Today', dated March 30, 2011, retrieved April 5, 2012.
  30. SPIEGEL, DER (2005 թ․ հոկտեմբերի 21). «Frankfurt Book Fair Special: Orhan Pamuk and the Turkish Paradox». Der Spiegel.
  31. «Homepage KFP». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  32. «Selection Procedure». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամական գրականություն» հոդվածին։