Աբու Բաքր Մուհամմադ Աբդուլ Մալիք իբն Տուֆեյլ (արաբ. ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل), արևմտաարաբական փիլիսոփա, գիտնական և բժիշկ։ Նրա կյանքից մեզ հասել են կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ ծնվել է մոտ 1105 թ.-ին, Գրանադայի Վադի-Աշ (Գաուդիս) քաղաքում։ Նրա ուսուցիչն է եղել Իբն Բաջան։ Ըստ երևույթին՝ ստացել է շատ լավ կրթություն, քանի որ համարվում է բնական գիտությունների, փիլիսոփայության, երաժշտության, աստղագիտության, պոեզիայի և սուֆիզմի մեծ գիտակ։ Աշխատել է որպես բժիշկ Գրանադայում և եղել է Տանժերի (Տանջա) էմիրի քարտուղարը։ Ավելի մեծ հասակում հասել է մինչև Ալմոհադների արքունիքում պալատական վեզիրի և խալիֆ Աբու Յակուբ Յուսուֆի բժշկի աստիճանների։ Աբու Յակուբի արքունիքում շփվել է Անդալուսի հեղինակավոր գիտնականներից շատերի հետ, որոնց թվում էր նաև Իբն Ռուշդը։ Եվրոպայում հայտնի է Աբուբացեր անվամբ։

Picto infobox auteur.png
Իբն Տուֆեյլ
ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل
Ծնվել է1110[1][2][3][4] Գրանադա և ալ-Անդալուս
Մահացել է1185[1] Մառակեշ
Քաղաքացիությունալ-Անդալուս
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա, բժիշկ և գրող
Գործունեության ոլորտբանաստեղծ
Պաշտոն(ներ)Վեզիր
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
ԱշակերտներNur ad-Din al-Bitruji?

ԱշխատություններԽմբագրել

Գրել է մի շարք աշխատություններ, սակայն միակ մեզ հասած նրա ստեղծագործությունը «Հայյ իբն Յակզան» (يقظان بن حي) -ն է, որը թարգմանաբար նշանակում է «Ողջը ՝ Մշտարթունի որդին»։ Այն իրենից ներկայացնում է բազմաբովանդակ մի աշխատություն, որտեղ քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրոնը, հոգեբանութունը, ինչպես նաև մարդու փոխհարաբերությունները հասարակությունում։ Երկի հերոս Հայյը իր կյանքը սկսում է անմարդաբնակ կղզում։ Համաձայն վարկածներից մեկի՝ նա նրանցից է, «ովքեր ծնվում են առանց մոր և հոր»։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Հայյի մայրը, ոմն Յակզանից նրան գաղտնի ծննդաբերելով, գցում է ծովը, որը նրան բերում է անմարդաբնակ կղզու ափ։ Նորածինը, գազելի կողմից կերակրվելով և վայրի գազանների մեջ մեծանալով, փորձում է բնությանը հետևելու միջոցով իմաստավորել շրջակա միջավայրը։ Իր բանականության ուժի միջոցով նա աստիճանաբար հաս-կանում է տիեզերքի հիմքերը և կենսական օրենքները։ Այնուհետև նա ուղևորվում է այլ մարդկանց մոտ, որ լուսաբանի նրանց ճշմարտությունը։ Սական մարդիկ չեն հասկանում Հայյի խրատները։ Ճանաչելով մարդկային հասարակությունը՝ իր թերի փոխհարաբերություններով և սուտ պատկերացումներով, նա հուսահատվում է մարդկանց շտկելու գործից և վերադառնում է իր մեկուսի կղզին։

Այս փիլիսոփայական վեպը մեծ ազդեցություն է թողել արաբական, պարսկական և եվրոպական գրականության վրա։ Իբն Տուֆեյլի սոցիալական փիլիսոփայության առանձնահատկությունները հետևյալն են.

  • Նա առաջ է քաշում հանրությունից կամավոր հեռանալու գաղափարը՝ հանգելով ճշմարտության որոնման ճամփին լիակատար մեկուսացման անհրաժեշտությանը։ Փիլիսոփաները պետք է է միայնության մեջ վարեն «բնական կյանք»՝ չփորձելով բացահայտել իրենց համոզմունքները հասարակությանը։
  • Աշխարհի ճանաչման հնարավորությունները նա դիտարկում է որպես փիլիսոփայական ճշմարտություն՝ հիմք ընդունելով մարդկային ցեղի բնականոն զարգացման ընթացքը, նրա մտավոր և ֆիզիկական կարողությունները։
  • Նա զատում է «բնական կրոն»-ը «սովորական կրոն»-ից։ Առաջինը հիմնված է բանականության և աստծո գոյության գիտակցության վրա։ Բայց դա փիլիսոփայական աստված է։ Իսկ երկրորդը, որը ուղարկվում է մարգարեի կողմից, արտահայտվում է առակի ձևով, և այնտեղ գերիշխում է զգացմունքը, և ոչ թե բանականությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել