Բենգալական գրականություն

Բենգալական գրականություն, գրականություն բենգալերենով։

Պատմություն

խմբագրել

Չարյապադա բուդդայական պոեմների ժողովածուն ասսամերենով և բենգալերենով կազմվել է դեռևս 7-րդ դարում։

Բենգալական գրականությունը զարգացում ապրեց 11-րդ դարում և իր տարածումը գտավ ներկայիս Բանգլադեշի և Արևմտյան Բենգալիայի ու Տրիպուրայի հնդկական նահանգների տարածքներում։

Բենգալական գրականության վաղ շրջանի նմուշները հերոսական երգեր էին՝ ի պատիվ Պալա բուդդայական դինաստիայի, որը այդ ժամանակ իշխում էր Բենգալիայում։ Հաջորդ դարերում զարգացում ապրեց բացառապես պոեզիան․ արձակի (կրոն, փիլիսոփայություն և գիտություն) լեզուն շարունակում էր մնալ սանսկրիտը։ Սանսկրիտյան գրականության ավանդույթները շարունակող բենգալական պոեզիայի վրա խորը հետք են թողել Բենգալիայի բնակչության կրոնական համոզմունքները։

Հասարակ բնակչության համար սանսկրիտ «մեռած լեզվի» անհասանելիությունը նպաստեց սանսկրիտյան պոեզիայի դասական գործերի՝ բենգալերենով բազմաթիվ թարգմանությունների և փոխադրությունների։

Բենգալական պոեզիայում առանձնացվում է երկու հիմնական ուղղություն։ Առաջինը ոգեշնչված էր վայշնավիզմով`Վիշնուի և նրա ավատարի, հատկապես Կրիշնայի պաշտամունքով։

XIV-XVI դարերում Բենգալիայում ծաղկում ապրեց Վաիշնավայի առեղծվածային-էրոտիկ պոեզիան, որի սիրելի թեման Կրիշնայի և նրա սիրելի հովիվ Ռադայի սիրո պատմությունն էր՝ երգված դեռևս մի քանի դար առաջ Ջայադևայի կողմից՝ սանսկրիտ հանրահայտ «Գիտագովինդա» պոեմում։

16-րդ դարում սկսեց զարգանալ բանաստեղծական երկրորդ ուղղություը՝ հիմնված Շիվայի և Կալի պաշտամունքի վրա։

19-րդ դարի կեսերին բենգալական գրականությունը նոր խթան ստացավ։ Բրիտանացիներին հնդկական լեզուներ սովորելու հարցում օգնելու նպատակով շատ տեքստեր թարգմանվեցին բենգալերենով։

Գրական աշխարհը ցնցվեց նաև 1857 թվականի Սեպոյի ապստամբությամբ։ Այդ իրադարձությունը իր արտացոլումն է գտել Դինոբոնդհու Միտրայի (անգլ.՝ Dinabandhu Mitra) «Նիլ Դարփան» պիեսում։

Արևմտյան Բենգալիայի գրականություն

խմբագրել

Հնդկաստանի անկախացումից հետո Բենգալիայի ամենահայտնի հրապարակախոսների շարքում են՝ Սունիտի Կումար Չատտերջի (1890-1977) և Սուկումար Սեն (1900-1992)։ Այլ ուշագրավ արձակագիրների շարքին են դասվում Ջագդիշ Գուպտան (1886–1957), Տարասանկար Բեներջին (1889–1971), Բիբխուտի Բխուշան Բաներջին (1894–1950), Պրեմենդրա Միտրան (1904–1988), Մանիկ Բեներջին (1908– 1956), Շարադինդու Բանդխոպադխայն (1899-1970), Աչինթա Կումար Սենգուպտան (1903-1986), Աննադա Շանկար Ռայը (1904-2002), Բուդդխադև Բասուը (1908-1974), Սաթինաթ Բխադուրին (1906-1965) և Սուբոդխ Գխոշը (1900-1980)։ Այդ ժամանակաշրջանի հայտնի բանաստեղծներն էին Ջիբանանանդ Դասը (1899-1954), Սուդխինդրանաթ Դատտան (1901-1960), Բիշնու Դեյը (1909-1982), Սամար Սենը (1916-1987), Սուբհաս Մուխերջեը (1919-2003) և Սուկանտա Բհաթաչարիան։ Բենգալական բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվում է գիտնական Մակբուլ Իսլամը[1][2]։

Գրականություն

խմբագրել

Manring, Rebecca J. (2005), Reconstructing Tradition: Advaita Ācārya and Gauḍīya Vaiṣṇavism at the Cusp of the Twentieth Century, New York: Columbia University Press, ISBN 0231129548

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Urban, Hugh B. (2001). Songs of ecstasy tantric and devotional songs from colonial Bengal. New York: Oxford University Press. էջ 18. ISBN 978-0-19-513901-3. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  2. Tagore, Rabindranath; K. Stewart, Tony (Translation); Twichell, Chase (Translation) (2003). The lover of God. Port Townsend, Wash.: Consortium Book Sales & Dist. էջ 94. ISBN 978-1556591969.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 389