«Ձյունը» (թուրքերեն՝ Kar), թուրք գրող Օրհան Փամուքի գրչին պատկանող վեպ։ Առաջին անգամ հրապարակվել է 2002 թվականին թուրքերենով, որից հետո 2006 թվականին վեպը թարգմանվել է նաև ռուսերեն։

Ձյունը
թուրքերեն՝ Kar
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակՕրհան Փամուկ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Բնագիր լեզութուրքերեն
Հրատարակություն2002

ՆկարագրությունԽմբագրել

Ըստ հեղինակի՝ ամբողջ գիրքը հանդիսանում է ողբերգության ու ֆարսի, հեգնանքի ու դրամայի, արցունքի ու ծիծաղի միախառնություն[1]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին[2]։ Սկզբում պատմությունը պատմվում է երրորդ դեմքով, Կաի՝ գլխավոր հերոսի տեսանկյունից։ Միևնույն ժամանակ ամեն ինչ իմացող պատմողը (ինչպես հեղինակը նա ևս կրում է Օրհան անունը և հանդիսանում է գրող) երբեմն հիշեցնում է իր մասին՝ ներկայանալով որպես մեկ ուրիշ Կա, պատմությունը ներկայացնելով Կաի օրագրից և գրություններից։ Այս պատմողը կարդացողին նաև ներկայացնում է տեղեկություն, որի մասին Կան դեռևս տեղյակ չէ կամ գուշակում է պատմության հետագա իրադարձությունները։ Գործողությունների կատարման վայրը ընտրվել է Կարս քաղաքը (ի տարբերություն Փամուկի մյուս վեպերի, որոնցում իրադարձությունները կատարվում են Ստամբուլում[3]): Այս քաղաքը նման չէ մնացած թուրքական քաղաքներին, այն Ռուսական կայսրության մաս կազմած շրջանից Թուրքիայում եզակի ճարտարապետություն է պահպանել[4]։

Կարս քաղաքի անվանումը և վեպում գլխավոր հերոսի մականունը (ձևավորվել է անվան և ազգանվան սկզբնատառերով Քերիմ Ալաքուշողլու) թուրքերեն լեզվում իրար համահունչ են։

ԲովանդակությունԽմբագրել

Կա՝ պոետ, ով Թուրքիա է վերադարձել 12 տարվա Գերմանիա արտաքսումից հետո։ Նա գնում է Կարս մի քանի պատճառներով՝ ստամբուլաբնակ իր ծանոթի խնդրանքով որպես լրագրող մեկնել էր հետաքննելու երտասարդ աղջիկների ինքնասպանությունների շարքը, նա հույս ուներ հանդիպել իր ծանոթ աղջիկներից մեկին։ Խիտ ձյունը մոտավորապես երեք օրվա ընթացքում Կարսը կտրում է արտաքին աշխարհից և այս ընթացքում Քան ստիպված է լինում շփվել նախկին կոմունիստների, սովետական իշխանությունների կողմնակիցների, ֆաշիստ ազգայնականների, մահացած իսլամիստ գործիչների, երտասարդ քրդեր, զինվորականներ, Ազգային հետախուզական կազմակերպության անդամների, ոստիկանների և դերասանների հետ։ Հակառակ քաղաքի մեկուսացման՝ այս ընթացքում Կարսում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։

Գրքի հիմնական թեման սենսուալիզմի և կրոնի փոխգործակցությունն է, բայց վեպում կան նաև հղումներ Թուրքիայի պատմությունից։ Ըստ հեղինակի գլխավոր հերոսը հայտնվել է եվրոպական իդեալների և թուրքական իրականության մեջ[5]։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Интервью Памука газете L'Humanité
  2. Buchan James (2004-05-29)։ «Frozen assets»։ Guardian։ Վերցված է 2017-11-12 
  3. «Человек Памук»։ Esquire։ Վերցված է 2017-11-12 (չաշխատող հղում)
  4. «The Russian Houses of Kars»։ Minor Sights։ Վերցված է 2017-11-12 
  5. «Интервью Нобелевского лауреата по литературе Орхана Памука»։ Meduza։ 2016-11-02։ Վերցված է 2017-11-12 

Արտաքին հղումներԽմբագրել