Բեքթաշյան միաբանություն

Բեքթաշյան միաբանություն[1] (ալբ․՝ Tarikati Bektashi; թուրք.՝ Bektaşi Tarîkatı), ամբողջական անվանում՝ Շիա իմամի ալևի-բեքթաշի թարիքահ, 1501 թվականին Բալըմ Սուլթանի կողմից հիմնադրված և 13-րդ դարի Խորասանից ալևի վալիի (սրբի) Հաջի Բեքթաշ Վալիի պատվին անվանակոչված սուֆիական դերվիշական միաբանություն (թարիքաթ)[2] Միաբանության կենտրոնը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Այժմ միաբանության կողմնակիցները լայնորեն տարածված են ողջ Անատոլիայով և Բալկաններում, իսկ ժամանակին միաբանությունը առավել ուժեղ էր Ալբանիայում, Բուլղարիայում և օսմանյան ժամանակաշրջանի Էպիրուսի, Կրետեի կղզու և Մակեդոնիայի հույն մուսուլմանների մոտ: Այնուամենայնիվ, Բեքթաշյան միաբանությունը այնքան էլ չի գրավել Բոսնիայի մուսուլմաններին, որոնք ավելի շատ ձգտում էին դեպի ավելի զանգվածային սուննի միաբանություններ, ինչպիսիք են Նակշբանդիան և Կադրիյան: Միաբանության պաշտոնական գաղափարախոսությունն է բեքթաշիականությունը (թուրք.՝ Bektaşilik):

Բեքթաշյան դերվիշների միաբանություն
Բեքթաշյան միաբանություն[1]
Kryegjyshata Botërore Bektashiane.svg
Տեսակtariqa?
Հիմնադրված13-րդ դար
Գլխադասային գրասենյակՏիրանա, Ալբանիա
Կայքbektashiorder.com

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopedia Iranica, "BEKTĀŠĪYA"
  2. «Bektāšīya»։ Encyclopaedia Iranica։ 1989-12-15։ Վերցված է 2016-07-14 

Կաղապար:Իսլամական աստվածաբանություն Կաղապար:ԱստվաԱբանություն Կաղապար:Islam topics