Բարսելոնա Բ ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ և կատ.՝ Fútbol Club Barcelona Atlètic, 1970—1991 և 2008—2010 ժամանակահատվածում՝ Բարսելոնա Ատլետիկ[1] (իսպ.՝ և կատ.՝ Fútbol Club Barcelona Atlètic), իսպանական ֆուտբոլային ակումբ, Բարսելոնա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1970 թվականին։ Թիմը հանդիսանում է Բարսելոնա ակումբի ռեզերվային թիմը։

Բարսելոնա Բ
Ամբողջական անուն Football Club Barcelona B
Գույներ կապտանռնագույն
Հիմնադրում 1970
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Մինի Էստադի, Բարսելոնա
Տարողունակություն 15 276
Նախագահ Իսպանիա Ժոզեպ Բարտոմեու
Մարզիչ Իսպանիա Ժերարդ Լոպես
Ավագ Հունգարիա Մաթիաս Տայտի
Լիգա Սեկունդա
2015-16 11
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

1918 թվականին Ժոան Գամպերի գլխավորած խորհրդի քարտուղար Ժոան Ռագեն սկսեց ստեղծել երիտասարդական թիմեր։ Ձևավորվեց 4 խումբ, որի զարգացման պատասխանատվությունն իր վրա վերցրեց հունգարացի Յեսա Պոսոնին։ 1920 - ական թվականների Բարսելոնայի ուժեղ թիմում գրեթե բոլորը կատալոնացի էին, ովքեր անցել էին ակումբի դպրոցը։ Այդ պահին կատալոնացիները շուրջ 1000 ֆուտբոլիստ ունեին տարբեր տարիքային խմբերում։ Խոսեպ Սեգերը դարձավ Բարսա Ատլետիկի առաջին մարզիչը։ Այն մինչ 1974 թվականը հանդես էր գալիս 3 - րդ Դիվիզիոնում, սակայն դրանից հետո Բարսա Ատլետիկը սկսեց խախալ մեկ Սեկունդա Ա - ում, մեկ Սեկունդա Բ - ում։ Այդ ընթացքում Բարսելոնայի երիտասարդական թիմերը մեկը մյուսի հետևից տիտղոսներ էին նվաճում, իսկ երբ 1979 թվականին հիմնադրվեց Լա Մասիան, նոր շունչ հաղորդվեց երիտասարդական թիմերին։ 1980 թվականին Լա Մասիայի տնօրեն նշանակվեց Օրիոլ Տորտը, ով շուրջ 20 տարի շարունակ մեծ հաջողությամբ գլխավորեց այն։ Բարսելոնայի 3 - րդ թիմը, որը սիրողական էր, ստեղծվել էր 1967 թվականին և միշտ խաղում էր Բարսա Ատլետիկից 1 Դիվիզիոն ցածր։ 1993 - ին այն անվանափոխվեց Բարսա Ց-ի, իսկ 2007 - ին դադարեցրեց իր գործունեությունը, երբ Բարսա Ատլետիկն իջավ 3-րդ Դիվիզիոն։ 1991 թվականին հաստատված նոր կանոնների համաձայն Բարսա Ատլետիկը անվանափոխվեց Բարսելոնա Բ-ի։ Թիմն այդ անունը կրեց մինչ 2008 թվականը, երբ եկավ Խոսեպ Գվարդիոլան ու նրանց բարձրացրեց Սեկունդա Բ։ Եվ նրանք կրկին հայտնի դարձան որպես Բարսա Ատլետիկ։ Սակայն 2010 թվականին Բարսա Ատլետիկը տեղափոխվեց Սեկունդա ու կրկին կոչվեց Բարսա Բ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History of FC Barcelona reserve teams» (անգլերեն). fcbarcelona.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.