Սուբստանցիա
Առաջարկվում է այս և Սուբստանց հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Սուբստանցիա (լատիներեն - անձ, էություն), այն ինչ ընկած է առարկայի հիմքում[1]։ Սուբստանցիան փիլիսոփայության բաժիններից մեկն է, որի տակ փիլիսոփայության նախահայրերը հասկացել են բոլոր առարկաների, երևույթների ու պրոցեսների համընդանուր, առաջնային հիմքը՝ որպես նրանց վերջին էություն։ Իր փիլիսոփայական ըմբռնմամբ սուբստանցիան անստեղծելի ու անոչնչանալի է։ Կեցության վերջավոր առարկաներն ու երևույթները կարող են ծնվել ու մահանալ, առաջանալ ու ոչնչանալ, իսկ սուբստանցիան միայն փոխում է գոյության իր ձևը, մի վիճակից անցնում է մի այլ ձևի կամ հանգում է ինքն իրեն։
ՊատմությունԽմբագրել
Անտիկ փիլիսոփայության մեջ սուբստանցիա են համարել օդը,ջուրը, հողը, կրակը, որոնք չեն ստեղծվում և չեն ոչնչանում, այլ փոխակերպվում են այլ նյութի և ընկած են նյութական աշխարհի բոլոր առարկաների հիմքում, որպես վերջնական՝ անոչնչանալի և անստեղծելի էություններ։ Փիլիսոփայական մտքի զարգացման ընթացքում սուբստանցիա է համարվել անորոշ նախանյութը՝ ապեյրոնը, որը հավիտենական է, անսպառ և անընդհատ փոխում է գոյության իր ձևերը։ Սուբստանցիայի անորոշ գաղափարին հետագայում փոխարինեց նրա ատոմիստական ուսմունքը։ Սուբստանցիայի ատոմիստական տեսությունը հենվում է այն սկզբունքի վրա, որ տիեզերքում գոյություն ունի անսահման քանակությամբ անստեղծելի ու անոչնչանալի պարզագույն անբաժանելի մասնիկներ՝ ատոմներ, որոնց բազմաբնույթ ու բազմաձև զուգորդություններից, իրարից կշռով, ձևով, շարժման արագությամբ և կառուցվածքի չկրկնվող դասավորվածությամբ տարբերվող որոշակի քանակների միասնությունից էլ կազմված են ամբողջ տիեզերքը և նրա առանձին առարկաներն ու երևույթները։ Կրոնական մտածողության և փիլիսոփայական իդեալիստական դպրոցների տիրապետման դարաշրջանում սուբստանցիա են համարվել հոգևորը, ոգին, աստվածը։ Առաջացել է երկու սուբստանցիաների գաղափարը, որոնք գտնվել են հավիտենական հակասության մեջ՝ հանձինս հոգևոր և նյութական սուբստանցիաների։ Մարդկաըին կյանքի հոգևոր և պրակտիկ֊նյութական գործունեությունը բախվել է այդ հավերժական հակասության՝ հոգու և մարմնի «չլուծվող» առեղծվածին, որի շուրջն էլ ծավալվել են փիլիսոփայական տարբեր դպրոցների, հատկապես մատերիալիստական՝ մի կողմից և իդեալիստական֊կրոնական՝ մյուս կողմից, դարավոր պայքարը։ Հազարավոր տարիներ այս խնդիրը եղել է փիլիսոփայական տարբեր ուղղությունների հիմնական կռվանը։ Սուբստանցիայի դուալիստական վերոհիշյալ ըմբռնումը(այսինքն՝ երկու, իրարից անկախ սուբստանցիաների ընդունումը), ի հակակշիռ նրա մոնիստական ըմբռնման (այսինքն մեկ սուբստանցիայի՝ կամ նյութական, կամ հոգևոր) դարեր շարունակ իշխել է մարդկային տեսական մտածողության մեջ։ Հետագա դարերում բնագիտության զարգացումը անհերքելիորեն ապացուցում է, որ իրոք, գոյություն ունի մեկ՝ նյութական սուբստանցիա, առանց որի ընդունման հնարավոր չէ հասկանալ հոգևոր բոլոր երևույթները՝ հոգեկանը, միտքը, մտածողությունն ու գիտակցությունը, որպես նյութական մատերիայի յուրահատկություններ։ Արդեն իսկ 19֊րդ դարի վերջի և 20֊րդ դարի բնագիտությունը դարակազմիկ հայտնագործություններով անհերքելիորեն ապացուցեց նյութական և հոգևոր աշխարհի միասնությունը, որն էլ, իր հերթին, հնարավորություն տվեց փիլիսոփայությանը սուբստանցիան սահմանել ու վերլուծել որպես աշխարհի համընդանուր անոչնչանալի նյութական էությունն արտացոլող ամացական կատեգորիա։
ԳրականությունԽմբագրել
Ս․ Մ․ Հակոբյան, «Փիլիսոփայության հիմունքներ»,Երևան 1994,էջ 33֊35
Արտաքին հղումներԽմբագրել
- Леванюк А. Н. Субстанция // Грицанов А. А. Всемирная энциклопедия: Философия. — М.: АСТ, 2001. — ISBN 5-17-007278-3.
- Тарнас, Ричард. История западного мышления. — М.: Крон-Пресс, 1995. — ISBN 5-232-00228-7
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Субстанция» - статья из Новой философской энциклопедии на сайте Института Философии Российской академии наук.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |