Ցինկի քլորիդ, ZnCl2, աղաթթվիցինկի աղը։ Անգույն, խոնավածուծ բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 322 °C, եռմանը՝ 722 °C, խտությունը՝ 2900 կգ/մ³։ Լավ է լուծվում ջրում (100 գ-ում՝ 398 գ, 20 °C), որտեղ մասամբ հիդրոլիզվում է (լուծույթը թթվային է)։ Ստացվում է ցինկը կամ նրա օքսիդը աղաթթվում լուծելով։ Օգտագործվում է որպես արծնիչ ատամի ցեմենտ պատրաստելու, փայտանյութը փտումից պաշտպանելու, մետաղի մակերևույթը զոդումից առաջ օքսիդից մաքրելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։