Եթերներ, օրգանական միացություններ ընդհանուր բանաձևով (-ն օրգանական ռադիկալներ են)։ Երբ երկու ռադիկալները միատեսակ են (), եթերները կոչվում են համաչափ, հակառակ դեպքում՝ խառը։ Եթերները հիմնականում անվանում են ըստ նրանցում եղած ռադիկալների, օրինակ, -դիմեթիլեթեր, -մեթիլէթիլեթեր և այլն։ Արոմատիկ, ճարպարոմատիկ, ինչպես նաև ցիկլավոր եթերներ շատ հաճախ կրում են պատահական անուններ, օրինակ, անիզոլ, ֆենետոլ, դիօքսան և այլն։

Նկարագիր խմբագրել

Եթերները սովորաբար հաճելի հոտով նյութեր՝ են։ ալիֆատիկ շարքի ստորին ներկայացուցիչները հեշտ ցնդող են և եռում են ավելի ցածր ջերմաստիճանում, քան համապատասխան ալկոհոլները (եթերները, ի հակադրություն ալկոհոլների, ասոցված չեն)։ Եթերները վատ են լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում, կայուն են հիմքերի և ալկալիական մետաղների նկատմամբ, սակայն, խիտ ծծմբական և յոդաջրածնական թթուների հետ տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով ալկոհոլներ։

 

Թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի հաշվին միացնում են կատիոն (օրինակ, պրոտոն)՝ առաջացնելով օքսոնիումային   իոն։ Ալիֆատիկ և շատ ցիկլավոր եթերներ օդում դանդաղ օքսիդանում են՝ առաջացնելով պայթուցիկ գերօքսիդներ։

Ստացում խմբագրել

Եթերները հիմնականում ստանում ևն համապատասխան ալկոհոլներից ծծմբական թթվով ջուր պոկելով․

 ,
 

Բնության մեջ լայնորեն տարածված են բազմաթիվ ֆենոլների, նավթոլների և այլ նյութերի եթերներ։ Եթերները կիրառվում են որպես լուծիչներ, պլաստիֆիկատորներ, ջերմակիրներ, ինչպես նաև հոտավետ նյութերի արտադրության մեջ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթերներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489