Ալյումինի օքսիդ
Ալյումինի օքսիդ, ալյումինի և թթվածնի միացությունը՝ Al2O3։
Ալյումինի օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | ալյումինի օքսիդ |
Քիմիական բանաձև | Al₂O₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | բյուրեղային |
Մոլային զանգված | 1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 4 ± 0,1 գ/սմ³[2] և 3,98 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 3632 ± 1 ℉[2] և 2054 °C[3][4] °C |
Եռման ջերմաստիճան | 5396 ± 1 ℉[2] և 3000 °C[3] °C |
Գոյացան էնթալպիա | −1675,7 կՋ/մոլ կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1344-28-1 |
PubChem | 9989226 |
EINECS համար | 215-691-6 |
SMILES | [O-2].[O-2].[O-2].[Al+3].[Al+3] |
ЕС | 215-691-6 |
RTECS | BD1200000 |
ChEBI | 8164808 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հատկություններ խմբագրել
Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 2050 °C։ Լուծվում է թթուներում և ալկալիներում՝ առաջացնելով ալյումինի աղեր և ալյումինատներ։
Ալյումինի օքսիդը և նրա հիդրատները ամֆոտեր են։
Բնության մեջ խմբագրել
Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։
Արհեստական ալյումինի օքսիդը կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության ալյումինի օքսիդ է ստացվում Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատում։
Կիրառում խմբագրել
Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Aluminium oxide
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0021.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ALUMINIUM OXIDE
- ↑ 4,0 4,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 185)։ |