Կատալիզատոր, քիմիական նյութ, որն արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։

Կատալիզատորը դասակարգվում է բնական ռեակցիաների հիման վրա, որն արագացնում է քիմիական կառուցվածքը կամ ֆիզիկական հատկությունները։ Կատալիկ հատկություններով օժտված են գործնականորեն բոլոր քիմիական տարրերը և նյութերը, հենց իրենց մեջ կամ ավելի հաճախ՝ բարդ նյութերում։ Իր ֆիզիկական հատկություններով կատալիզատորը ստեղծվում է միատարր և տարասեռ։ Տարասեռ կատալիզատորները պինդ նյութեր են, իսկ միատարր կատալիզատորները ցրում են գազային կամ հեղուկ նյութերը, որն էլ ռեակտիվացնում է նյութերը։ Շատ տարասեռ կատալիզատորներ պարունակում են մետաղներ։ Որոշակի մետաղներ, հատկապես, որոնք գտնվում են պարբերական աղյուսակի VIII խմբում, ունեն կատալիկ հատկություններ, օրինակ ՝ պլատինը։ Բայց մետաղների մեծամասնությունը ցուցադրում են կատալիկ հատկություններ՝ գտնվելով միացութունների վիճակում, օրինակ՝ կավահող (ալյումինի օքսիդ

Տարասեռ կատալիզատորները ունեն բազմաթիվ ասեղներ, ընդահուր առմամբ նրանց զբաղեցրած տարածքը հասնում է մինչև 500մ²՝ մի գրամ կատալիզատորի համար։ Հաճախ մեծ մակերևույթուվ օքսիդներ ծառայում են որպես տակդիր, որի պատճառով մոլեկուլների մետաղական կատալիզատորների վրա նստվածք են առաջացնում։ Դա ապահովում է էֆեկտիվ ռեագենտների փոխազդեցություն գազերում կամ հեղուկներում կատալիկ ակտիվ մետաղների հետ։ Հատուկ դասակարգ են զբաղեցնում տարասեռ կատալիզատորները ցեոլիտներում — ալյումինիլիկատների բյուրեղային հանքային խմբերը (ալյումինի և սիլիցիումի համաձուլվածքը)։ Չնայած շատ տարասեռ կատլիզատորներ ունեն մեծ մակերես, նրանք ունեն մի քանի ակտիվ կենտորներ, որի համար օգտագործվում են ընդհանուր մակերեսի քիչ մասը։ Կատալիզատորները կարող են ծախսել իրենց ակտիվութունը մի քանի քիմիական միացությունների ներքո կատալիկ թույների պատճառով։ Այս նյութերը կապվում ակտիվ կենտրոններին և խթանում դրանք։

Ժամանակակից գիտությունը և տեխնիկան հաճախ օգտագործում են «Մի քանի կատալիզատորների համակարգ», որոնք արագացնում են ռեակցիան[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Имянитов Н. С. Системы из нескольких катализаторов в металлокомплексном катализе. // Координационная химия. 1984. — Т. 10. — № 11 — С. 1443—1454. — ISSN 0132-344X.
  2. Temkin O.N., Braylovskiy S. M. / The mechanism of catalysis in homogeneous polyfunctional catalytic systems. // Fundamental Research in Homogeneous Catalysis. — Ed. by A.E. Shilov. — New York etc: Gordon and Breach Science Publishers, 1986. — Vol. Two. — P.621- 633.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 283