Օղի
Օղի (ռուս.՝ водка, լեհ.՝ wódka), պինդ ալկոհոլային թորած խմիչք, հիմնականում բաղկացած ջրից և էթանոլից[1]։ Սովորաբար պատրաստվում է թթված նյութերի թորումից, մասնավորապես՝ ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև առանձին դեպքերում՝ մրգերից և շաքարից։
Օղի | |
---|---|
Ենթատեսակ | ալկոհոլային թունդ խմիչքներ |
Բաղադրամասեր | Էթիլ սպիրտ և խմելու ջուր |
Ալկոհոլի պարունակություն | 40 |
Ծագման երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
![]() |

Օղու ալկոհոլային կազմը սովորաբար կազմում է 40% ալկոհոլ ըստ ծավալի (ԱԸԾ)։ Ռուսական, ուկրաինական, Էստոնական, լատվիական, լեհական, լիտվական և չեխական արտադրության oղիները հետևում են 40% ալկոհոլային մասնաբաժնին։ Եվրամիության անդամ երկրներում սահմանված ալկոհոլային մասնաբաժինը կազմում է 37,5% ԱԸԾ («Եվրոպական օղի»)[2], իսկ Միացյալ Նահանգներում՝ 30% և բարձր[3]։
Ավանդաբար օգտագործում են օղին գերադասող Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովյան երկրներւմ։ Հաճախ օգտագործվում է կոկտեյլների և խառնուրդային խմիչքների մեջ («Վոդկա Մարտինի», «Վոդկա տոնիկ», «Պտուտակահան», «Գրեյհաունդ», «Արյունոտ Մերի», «Սեքս լողափում» և այլն)։
Կանոնավոր օգտագործման և/կամ չարաշահման դեպքում կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին։ Վերցված է 2014-05-03
- ↑ «Օղու արտադրություն»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-22-ին։ Վերցված է 2014-05-03 ginvodka.org՝ ջինի և օղու ասոցիացիա
- ↑ «Միացյալ Նահանգներ Դաշնային կանոնադրական օրենսգրիրք, Հոդված 27, ենթաբաժին 5.22(ա)(1)»։ Միացյալ Նահանգների կառավարության հրատարակչություն։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-23-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 31