Օքսիդիչներ
Օքսիդիչներ, այլ նյութեր օքսիդացնելու հատկություն ունեցող քիմիական նյութեր։ Օքսիդացնել ասելով՝ հասկանում ենք էլեկտրոն կորզելու գործընթաց։ Սովորական օքսիդիչներն են՝ թթվածինը, ջրածնի պերօքսիդը և հալոգենները։ Մի դեպքում օքսիդիչն իրենից ներկայացնում է նյութ, որը ռեակցիայի ընթացքում էլեկտրոններ է վերցնում փոխազդող նյութի ատոմներից, մյուս դեպքում այն իրենից ներկայացնում է նյութ, որը տալիս է իր էլեկտրաբացասական ատոմը, սովորաբար թթվածինը։ Այրման, պայթյունի և օրգանական օքսիդավերականգնման ռեակցիաների ժամանակ տեղի է ունենում էլեկտրաբացասական ատոմի՝ թթվածնի տեղափոխում։
Օքսիդիչներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էլեկտրոն ընդունողներ
խմբագրելՕքսիդավերականգնման ռեակցիան էլեկտրոնների անցումներով իրականացվող ռեակցիա է, որին մասնակցում են օքսիդիչը (էլեկտրոնների ակցեպտոր) և վերականգնիչը (էլեկտրոնների դոնոր)։ Դասական մետաղօրգանական օքսիդիչ է հանդիսանում ֆերոցենիում իոնը՝ Fe(C
5H
5)+
2, որն էլեկտրոն ընդունելով վեր է ածվում Fe(C5H5)2 նյութին։ Ամենաուժեղ էլեկտրոնային ակցեպտորներից, որը հասանելի է վաճառքում, կապույտ գույնի կատիոն ռադիկալ նյութն է, որն ստանում են N(C6H4-4-Br)3 նյութից[1]։
Կան տարբեր աղյուսակներ, որոնցում ներկայացված են զանազան ռեագենտների էլեկտրոն ընդունելու հատկությունները՝ օքսիդավերականգնման պոտենցիալը, օրինակ՝ Ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ (տվյալների էջ)։
Ատոմ փոխանակող օքսիդիչ
խմբագրելՇատ դեպքերում օքսիդիչն իր մոլեկուլում առկա թթվածնի ատոմը «տալիս է» այն նյութին, որի հետ փոխազդում է։ Այս համատեքստում օքսիդիչը կարող է անվանվել օքսիգենացնող ռեագենտ կամ թթվածին փոխանցող ագենտ։ Օրինակ՝ MnO−
4 (պերմանգանատ իոն), CrO2−
4 (քրոմատ իոն), OsO4 (օսմիումի քառօքսիդ), և հատկապես ClO−
4 (պերքլորատ իոն)։ Բոլոր նշված նյութերը պարունակում են թթվածին։ Որոշ դեպքերում այս նյութերը կարող են հանդես գալ որպես էլեկտրոնային ակցեպտորներ՝ կախված փոխազդող նյութի բնույթից։
Օքսիդացնող ագենտներ
խմբագրել- Թթվածին (O2)
- Օզոն (O3)
- Ջրածնի պերօքսիդ (H2O2) և այլ անօրգանական պերօքսիդներ
- Ֆտոր (F2), քլոր (Cl2) և այլ հալոգեններ
- Ազոտական թթու (HNO3) և նիտրատներ
- Ծծմբական թթու (H2SO4)
- Պերօքսիերկծծմբական թթու (H2S2O8)
- Պերօքսիմոնոծծմբական թթու (H2SO5)
- Քլորիտ, քլորատ, պերքլորատ և այլ նմանատիպ հալոգենմիացություններ
- Հիպոքլորիտ և այլ հիպոհալոգենիտներ՝ ներառյալ կենցաղում օգտագործվող սպիտակեցնող միջոցները (NaClO)
- Քրոմի վեցվալենտ միացությունները՝ քրոմական թթու, երկքրոմական թթու, քրոմի եռօքսիդ, քրոմատներ և երկքրոմատներ
- Նատրիումի պերբորատ
- Ազոտի ենթօքսիդ (N2O), ազոտի երկօքսիդ (NO2) և ազոտի երկօքսիդի դիմեր (N2O4)
- Կալիումի նիտրատ (KNO3), սև վառոդ
- Նատրիումի բիսմուտատ
Վտանգավոր նյութերի որոշում
խմբագրելՎտանգավոր օքսիդացնող քիմիկատն այն նյութն է, որը կարող է առաջացնել կամ նպաստել այլ նյութի այրմանը[2]։ Այս սահմանման համաձայն՝ որոշ նյութեր, որոնք վերլուծաբան քիմիկոսների կողմից դասակարգված են որպես օքսիդիչներ, չեն համարվում վտանգավոր օքսիդիչներ։ Դրա օրինակ է հանդիսանում կալիումի երկքրոմատը, որը չի անցնում օքսիդացնող նյութի վտանգավոր ապրանքատեսակի փորձարկում։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ունի օքսիդիչ նյութերի կոնկրետ սահմանում։ Գոյություն ունի օքսիդիչների երկու սահմանում, դրանք են՝ 5-րդ դասի 5.1 (а) 1 և 5.1 (а) 2 ենթադասերը։ Առաջին ենթադասը վերաբերում է պինդ օքսիդիչներին, որոնց այրման ժամանակամիջոցը փոքր կամ հավասար է կալիումի բրոմատի և ցելյուլոզի 3:7 հարաբերակցությամբ խառնուրդի այրման ժամանակամիջոցին։ Երկրորդ ենթադասը վերաբերում է հեղուկ օքսիդիչներին, որոնք 690-2070 կՊա ճնշման դեպքում ինքնաբոցավառվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան 1:1 հարաբերությամբ 65 % ազոտական թթվի և ցելյուլոզի խառնուրդը[3]։
Ընդհանուր օքսիդիչներ
խմբագրելԵլանյութ | Արգասիք |
---|---|
O2 թթվածին | Տարբեր օքսիդներ, հիմնականում՝ H2O և CO2 |
O3 օզոն | Տարբեր՝ կետոններ, ալդեհիդներ, ջուր |
F2 ֆտոր | F− |
Cl2 քլոր | Cl− |
Br2 բրոմ | Br− |
I2 յոդ | I−, I− 3 |
ClO− հիպոքլորիտներ | Cl−, H2O |
ClO− 3 քլորատներ |
Cl−, H2O |
HNO3 ազոտական թթու | NO ազոտի ենթօքսիդ NO2 ազոտի երկօքսիդ |
SO2 ծծմբի երկօքսիդ | S ծծումբ (Ավելի շատ հանդես է գալիս որպես վերականգնիչ) |
Վեցվալենտ քրոմ CrO3 քրոմի եռօքսիդ CrO2− 4 քրոմատներ Cr 2O2− 7 երկքրոմատներ |
Cr3+, H2O |
MnO− 4 պերմանգանատներ MnO2− 4 մանգանատներ |
Mn2+ (թթվային) կամ MnO2 (հիմնային) |
ռութենիումի քառօքսիդ օսմիումի քառօքսիդ |
Օրգանական սինթեզներ |
H2O2 և այլ պերօքսիդներ | Տարբեր, ներառյալ՝ օքսիդներ և ջուր |
Tl(III) թալիումի միացություններ | Tl(I) թալիումօրգանական միացություններ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ N. G. Connelly, W. E. Geiger (1996). «Chemical Redox Agents for Organometallic Chemistry». Chemical Reviews. 96 (2): 877–910. doi:10.1021/cr940053x. PMID 11848774.
- ↑ Australian Dangerous Goods Code, 6th Edition
- ↑ 49 CFR 172.127 General Requirements for Shipments and Packagings; Subpart D