Ֆաբիեն Բարտեզ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ֆաբիեն Ալեն Բարտեզ (ֆր.՝ Fabien Alain Barthez, հունիսի 28, 1971(1971-06-28)[3][4][5][…], Լավլանե, Ֆրանսիա)՝ կարիերան ավարտած ֆրանսիացի դարպասապահ։ Հանդես է եկել Թուլուզում (1989-1992 թթ.), Մարսելի Օլիմպիկում (1992-1995 թթ., 2004-2006 թթ.), Մոնակոյում (1995-2000 թթ.), Մանչեսթեր Յունայթեդում (2000-2004 թթ.), Նանտում (2006-2007 թթ.)։ Բարտեզը կիսում է ռեկորդը աշխարհի առաջնություններում առանց գոլ բաց թողնելու խաղերով (10) Պիտեր Շիլտոնի հետ։ Ներկայումս ավտոմրցարշավորդ է, հանդես է գալիս GT կարգում։

Ֆաբիեն Բարտեզ
ֆր.՝ Fabien Barthez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆաբիեն Ալեն Բարտեզ[1]
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1971 (52 տարեկան)
Ծննդավայր Արյեժ, ՖրանսիաՖրանսիա
Հասակ 180 սմ
Քաշ 78 կիլոգրամ[2]
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1986 - 1990 Ֆրանսիա Թուլուզ 26 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 - 1992 Ֆրանսիա Թուլուզ 26 (0)
1992 - 1995 Ֆրանսիա Մարսել 106 (0)
1995 - 2000 Ֆրանսիա Մոնակո 143 (0)
2000 - 2003 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 92 (0)
2004 - 2006 Ֆրանսիա Մարսել 74 (0)
2007 Ֆրանսիա Նանտ 14 (0)
1990 - 2006 Ընդամենը 455 (0)
Ազգային հավաքական
1994 - 2006 Ֆրանսիա Ֆրանսիա 87 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մարսել խմբագրել

Ծնվել է Լավլանում, ռեգբիստի ընտանիքում։ Բարտեզը դարպասապահ է դարձել 14 տարեկան հասակում, մինչ այդ խաղացել է որպես հարձակվող։ Բարտեզն իր առաջին հանդիպումը անցկացրել է «Թուլուզի» կազմում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Նանսի դեմ կայացած խաղում։ Հետագայում դարպասապհի նկատմամբ հետքրքրություն ցուցաբերեց այդ ժամանակների Ֆրանսիայի առաջատար ակումբը՝ Մարսելը։ Մարսելի կազմում Բարտեզը 1993 թվականին հաղթեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ եզրափակչում ոչ մի գնդակ բաց չթողնելով Միլանի դեմ խաղում։ Հետագայում սկանդալ հասունացավ. Օլիմպիկը մեղադրվեց Վալենսյենի դեմ պայմանավորված խաղ անցկացնելու համար, ինչի պատճառով զրկվեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղեսից և տեղափոխվեց 2-րդ դիվիզիոն։ Ակումբից հեռացան գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստները, Բարտեզը վերջինը լքեց ակումբը։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Բարտեզի նկատմամբ, որպես Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հետաքրքրվածություն ցուցաբերեց Մանչեսթեր Յունայթեդը։ Ալեքս Ֆերգյուսոնին համապատասխան փոխարինող էր պետք, որովհետև ակումբից հեռացել էր մեկ այլ Եվրոպայի չեմպիոն դանիացի Պետեր Շմեյխելը։ Բարտեզն ընդունեց առաջարկը և պայմանագիր կնքեց անգլիական ակումբի հետ։ Տրանսֆերը այդ ժամանակվա համար ռեկորդային էր անգլիական ֆուտբոլի համար, որը կազմեց 7, 8 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բարտեզի կարիերան այնքան էլ հաջող չստացվեց անգլիական ակումբում՝ չնայած 2003 թվականի չեմպիոնությանը, Բարտեզի խաղի որակը նվազել էր։ Ֆրանսիացի դարպասապահը անփույթ գոլեր էր բաց թողնում, ինչպես նաև շատ հանդիպումներ էր բաց թողնում վնասվածքների պատճառով։ Անհաջուղությունը Չեմպիոնների Լիգայում Բարտեզին ստիպեց լքել ակումբը և տեղը զիջել Թիմ Հովարդին։

Վերադարձ Մարսել խմբագրել

2004 թվականի հունվարի 1-ին Բարտեզը իր երկրորդ պայմանագիրը կնքեց Մարսելի հետ։ Կարիերան այնքան էլ հաջող չդասավորվեց. ալժիրյան Վիդադ Կասաբլանկա ակումբի հետ ընկերական խաղի 80-րդ րոպեին Բարտեղը կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Ֆրանսիացին սկսեց վիճել մրցավարի հետ, ինչը սկանադալի վերածվեց։ Ապրիլի 22-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Բարտեզին կես տարով զրկեց խաղերին մասնակցել։ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Բարտեզը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն նույն թվականի օգոստոսի 8-ին հայտարարեց, որ շարունակում է իր ֆուտբոլիստի կարիերան։ 2006 թվականի դեկտեմբերի 17-ին նա պայմանագիր կնքեց ֆրանսիական Նանտի հետ՝ պարզաբանելով, որ ցանկանում է օգնել իր հիվանդ մորը։ 2007 թվականի ապրիլի 29-ին ակումբի նախագահը հայտարարեց, որ Բարտեզը լքում է թիմը, ակումբի խեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով։ Այս ամենից հետո Բարտեզը վերջնականապես ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

Հավաքական խմբագրել

1994 թվականի մայիսի 26-ին Բարտեզն անցկացրեց իր առաջին հանդիպում հավաքականի կազմում Ավստրալիայի դեմ։ Բարտեզը Եվրո 1996 թ.-ին մասնակցող ֆուտբոլիստների թեկնածուների ընդլայնված ցանկում էր, բայց արդյունքում զիջեց տեղը Բերնար Լամային։ 1997 թվականին Բարտեզը սկսեց հաճախակի հրավիրվել հավաքական։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում Բարտեզը ստացավ առաջին համարը։ Անցկացրած 7 խաղերում Բարտեզը բաց թողեց ընդամենը երկու գնդակ և ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ[6]։ Երկրպագուների շրջանականերում նա հիշվում էր խաղին հետաքրքիր պատրաստվելով․ խաղից առաջ իր խաղընկեր Լորան Բլանը դարպասպահին հաջություն էր մաղթում՝ համբուրելով նրա ճաղատ գլուխը։ Բրազիլիայի դեմ կայացած եզրափակիչ խաղում Բարտեզը գնդակ բաց չթողեց և ձեռնունայն թողեց Ռոնալդոյին, որի շնորհիվ հաղթանակ բերեց իր Ֆրանսիային։ Մունդիալը հաղթելուց հետո 2000 թվականին Բարտեզը հաղթեց նաև Եվրո 2000-ը՝ պարգևելով իր հավաքականին յուրօրինակ հաջողություն. իրար ետևից նվաճեց աշխարհի և եվրոպայի առաջնությունների գավաթները։ Սա հաջողվել էր անել միայն Գերմանիային 1974 թվականին։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Բարտեզն անհաջող խաղ էր անցկացրել Ռուսաստանի դեմ՝ բաց թողնելով երեք գնդակ, ինչը Ֆրանսիային պարտություն բերեց։ 2001-2002 թթ. Ֆրանսիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջինն էր։ Որպես աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ազատված էր Մունդիալ 2002 թ.-ի ընտրական փուլի խաղերից և ավտոմատ կերպով հայտնվեց առաջնությունում։ Մինչդեռ Ֆրանսիան շատ անհաջող հանդես եկավ առաջնությունում, որը պատմության մեջ կարելի համարել վատթարագույներից մեկը. թիմը դուրս չեկավ խմբից՝ անցկացրած երեք հանդիպումներում չխփելով ոչ մի գնդակ։ Եվրո 2004 թ.-ին Բարտեզը հաջող հանդես եկավ՝ խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում ետ մղելով 11 մետրանոց հարվածը, այդ խաղում ֆրանսիացիները հաղթեցին շնորհիվ վերջին րոպեներին Զիդանի խփած երկու գոլերի, մինչդեռ 1/4 եզրափակչում ֆրանսիացիները զիջեցին ապագա չեմպիոն Հունաստանի 1։ 0 հաշվով։

Եվրո 2004 թ.-ի ավարտից հետո Բարտեզը լքեց ազգային հավաքականը։ Դա հիմնականում պայմանավորված էր Մարսելում անցկացրած խայտառակ մրցաշրջանով։ Բարտեզի ձոխարեն հավաքական եկավ Գրեգորի Կուպեն, սակայն նրա խաղը այդքան էլ հաջող չէր, որը կարող էր զրկել թիմին մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այս իրավիճակում Ֆրանսիայի ֆեդերացիան հնարավորություն տվեց Բարտեզին վերադառնալ հավաքական և Բարտեզի հիանալի խաղի շնորհիվ թիմը դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Բարտեզը դժվարությունների հանդիպեց միայն 1/4 եզրափակչում բրազիլացիների դեմ, որի ժամանակ Բարտեզը խաղի մեջ մտավ միայն մեկ անգամ։ Կիսաեզրափակչում Ֆրանսիան հաղթահարեց Պորտուգալիայի արգելքը, իսկ եզրափակչում հանդիպեց Իտալիային, որին զիջեց 11 մետրանոց հարվածաշարով. Բարտեզը չկարողացավ որսալ Ֆաբիո Գրոսոյի հարվածը։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ ՈւԵՖԱ Այլ[7] Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Թուլուզ 1990–91 0 0 0 0 0 0 0 0
1991–92 26 0 0 0 0 0 26 0
Ընդամենը 26 0 0 0 0 0 26 0
Մարսել 1992–93 30 0 0 0 10 0 0 0 40 0
1993–94 37 0 1 0 4 0 0 0 42 0
1994–95 39 0 0 0 0 0 39 0
Ընդամենը 106 0 1 0 14 0 0 0 121 0
Մոնակո 1995–96 21 0 1 0 0 0 22 0
1996–97 36 0 6 0 0 0 42 0
1997–98 30 0 12 0 10 0 0 0 52 0
1998–99 32 0 6 0 - 0 0 38 0
2000 24 0 12 0 - 0 0 36 0
Ընդամենը 143 0 37 0 10 0 0 0 190 0
Մանչեսթեր Յունայթեդ 2000–01 30 0 1 0 0 0 12 0 1 0 44 0
2001–02 32 0 1 0 0 0 15 0 1 0 49 0
2002–03 30 0 2 0 4 0 10 0 0 0 46 0
2003–04 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 92 0 4 0 4 0 37 0 2 0 139 0
  Մարսել 2003–04 20 0 11 0 0 0 31 0
Մարսել 2004–05 30 0 5 0 0 0 35 0
2005–06 24 0 12 0 0 0 36 0
Ընդամենը 74 0 28 0 0 0 102 0
Նանտ 2006–07 16 0 0 0 0 0 16 0
Ընդամենը 14 0 0 0 0 0 14 0
Career Ընդամենը 455 0 70 0 4 0 61 0 2 0 592 0

Հավաքական խմբագրել

[8]

Ֆրանսիա
տարի Խաղ Գոլ
1994 1 0
1995 1 0
1996 2 0
1997 5 0
1998 12 0
1999 8 0
2000 10 0
2001 5 0
2002 9 0
2003 9 0
2004 10 0
2005 3 0
2006 11 0
Ընդամենը 86 0

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Տիտղոսներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hugman, Barry J., ed. (2003). The PFA Footballers' Who's Who 2003/2004. Queen Anne Press. էջ 38. ISBN 9-781852-916510.
  2. https://www.lequipe.fr/Football/FootballFicheJoueur2545.html
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Discogs — 2000.
  5. Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. «1998 FIFA World Cup France ™». FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  7. Includes other competitive competitions, including the FA Community Shield, UEFA Super Cup, Intercontinental Cup, FIFA Club World Cup
  8. [NFT player|pid=2445|Fabien Barthez|accessdate=2011 թ․ ապրիլի 28 Fabien Barthez]
  9. United news. 02.08.11
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիեն Բարտեզ» հոդվածին։