Ալ-Քուվեյթ
Ալ-Քուվեյթ կամ Քուվեյթ (արաբ․՝ الكويت - Մադինաթ ալ-Քուվեյթ), Քուվեյթ պետության մայրաքաղաք։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Պարսից ծոցի ափին։ Ալ-Քուվեյթում գտնվում է երկրի պառլամենտը, պետական կառույցների մեծամասնությունը, քուվեյթական կորպորացիաների և բանկերի մեծամասնության գրասենյակները։ Ալ-Քուվեյթը էմիրության անվիճարկելի քաղաքականական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ալ-Քուվեյթ | |||
الكويت | |||
| |||
![]() Քուվեյթի երկնաքիրները երեկոյան | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Պրովինցիա | Ալ Ասիմահ | ||
Համայնք | Քուվեյթ | ||
Հիմնադրված է | 1752 թ. | ||
Առաջին հիշատակում | XVIII դար | ||
Այլ անվանումներ | Քուվեյթ | ||
Մակերես | 200 կմ² | ||
Բնակչություն | 96․100 մարդ (2005) | ||
Ագլոմերացիա | 2 388 688 | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
| |||
Քուվեյթում գործում է միջազգային օդանավակայան և առևտրական նավահանգիստը։
Պատմություն
խմբագրելԱռաջին տվյալները քաղաքի մասին վերբերվում են XVIII դարին, հենց այդ ժամանակից խոսում են Քուվեյթ քաղաքի գոյության մասին։ Դարեր շարունակ քաղաքը եղել է Քուվեյթ շեյխության կենտրոնը, որը XVI դարից մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ- իսկ 1899 թվականին անում է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ։ Քուվեյթ քաղաքի և մոտակա տարածքներում նավթի բացահայտման արդյունքում երկիրը մեծ տնտեսական թափ է առել, սակայն նավթային բիզնեսի հիմնական օգուտը գնում էր Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։ Դա դժգոհություն էր առաջացնում միայն բանվորների, այլ նաև տեղի օլիգարխների մոտ։ 1961 թվականի հունիսի 19-ին Քուվեյթ քաղաքում պայմագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի կառավարության և Քուվեյթի էմիր Աբդալլահ աս-Սաբահի միջև, որը չեղյալ էր հայտարարել 1899 թվականի պայմանագիրը և այդպիսով Քուվեյթը անկախ պետություն է դառնում։ 1990 թվականին Քուվեյթը մտնում է իրաքյան զորքերի օկուպացիայի գոտու մեջ և ազատագրվում է միայն 1991 թվականի փետրվարին։ Այսօր Քուվեյթ պետության մայրաքաղաքը ներկայացնում է իրենից ժամանակակից քաղաք կանաչապատված և լայնացված փողոցների ճառագայթաձև կառուցվածքով։
Անվանում
խմբագրելՀայտնի է 18-րդ դարի սկզբից։ Ըստ ավանդության՝ շեյխ Բարրաք ալ Համիդն այստեղ հիմնադրել է առափնյա մի ամրացած բնակավայր, որի բազայի վրա հետագայում ձևավորվել է ժամանակակաից քաղաք։ Անվանումն առաջացել է արաբերեն ֆուտ «առափնյա ավան» բառից[1]։
Քույր քաղաքներ
խմբագրել- Այնթապ, Թուրքիա (ապրիլի 9, 2007)[2][3]
- Անկարա, Թուրքիա
- Բևերլի Հիլզ, ԱՄՆ
- Դուբայ, ԱՄԷ
- Թեհրան, Իրան
- Թունիս, Թունիս
- Կանն, Ֆրանսիա
- Մանամա, Բահրեյն
- Մարբելյա, Իսպանիա
- Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
- Մոնակո, Մոնակո
- Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
- Ռոսարիո, Արգենտինա (2011)[4]
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
- Սպահան, Իրան
- Ֆլորենցիա, Իտալիա[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ https://www.gaziantep.bel.tr/tr/kardes-sehirler/kuveyt-kuveyt
- ↑ https://www.gaziantep.bel.tr/tr/kardes-sehirler
- ↑ https://www.rosario.gob.ar/web/gobierno/internacionales/relaciones-bilaterales#hermanamientos
- ↑ https://www.comune.fi.it/pagina/firenze-internazionale/gemellaggi-e-patti-di-amicizia
Արտաքին հղումներ
խմբագրել- Kuwait Real Estate Listings
- Kuwait Property Listings
- Kuwait City at "goruma"(չաշխատող հղում)
- Kuwait Business Directory Արխիվացված 2010-11-29 Wayback Machine
- Kuwait Directory Արխիվացված 2011-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Քուվեյթ» հոդվածին։ |