Արճեշ (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արճեշ (այլ կիրառումներ)
Արճեշ (ռումիներեն՝ Râul Argeș), գետ Ռումինիայում, Դանուբի ձախ վտակը։ Երկարությունը 335 կմ է, ավազանը՝ 12,4 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Ֆեգերաշ լեռնազանգվածից (Հարավային Կարպատներ)։ Ստորին հոսանքում անցնում է Ստորին Դանուբյան դաշտավայրով։ Հորդանում է գարնանը, վարարում՝ ամռանը։ Արճեշը Ռումինիայի լաստառաք գլխավոր գետերից է։ Արճեշի ափին է գտնվում Օլտենիցա քաղաքը։ Գետն Արճեշ է կոչվել հայկական Արճեշ քաղաքի անունով, որը գետափին հիմնադրել են միջին դարերում Տուրուբերանի Արճեշ քաղաքից գաղթած հայերը։
Արճեշ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 335 |
Ավազանի մակերես | 12 600 կմ² |
Ջրի ծախս | 73 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ֆեգերաշ լեռնազանգված |
Գետաբերանի տեղակայում | Դանուբ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Դիմբովիցա[1], Neajlov River?, Râul Doamnei?, Cârcinov?, Bănești River?, Budișteanca River?, Braia River?, Vâlsan River?, Buda River?, Capra River?, Arefu River?, Bascov River?, Chiciura River?, Cumpăna River?, Luica River?, Paltinul River?, Rasa River?, Râncaciov River?, Sabar River?, Schiau River?, Tutana River?, Valea Danului River?, Valea Iașului River?, Valea Lupului River?, Valea Satului River?, Valea cu Pești River?, Valea lui Stan River?, Lespezi River?, Modrugazu River?, Mândra River?, Limpedea River? և Izvorani River? |
Երկիր | ![]() |
Ջրահավաք | Դանուբի ավազան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Аржис (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 3. — С. 42—43.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 87)։ |