Պրուտ (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրուտ (այլ կիրառումներ)
Պրուտ (Прут, Prut), գետ Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինիայում։
Աշխարհագրություն
խմբագրելՊրուտ գետը սկիզբ է առնում Արևելյան Կարպատներից և թափվում է Դանուբ (գետ)։ Գետի ափին են գտնվում Վորոխտա, Յարեմչե, Կոլոմիյա, Չեռնովցի, Նովոսելիցա, Ունգենի, Լեովա քաղաքները։
Հիդրոգրաֆիա
խմբագրելՊրուտ գետի երկարությունը կազմում է 953 կմ, ավազանի մակերեսը՝ 27 500 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 110 մ³:
Վտակներ
խմբագրելՊրուտ գետի վտակներն են ձախից՝ Մեդվեդկա, Լարգա, Վիլիա, Լոպատինկա, Դրադիշտե, Չուգուր, Կամենկա, Գիրլա-Միկե, Գիրլա-Մարե, Դելիա, Բրատուլյանկա, Նիրնովա, Լապուշնիցա, Սիրմա, Սերատա, Տիգեչ, աջից՝ Գիրենի, Բաշեու, Ժիժիա, Բախլույ, Մոշնա, Ռուջինոս, Գիրլա-Բոուլ-Բետրին, Ելան, Խարինչա գետերը։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուտ (գետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 453)։ |