Օսամ
Բնութագիր
Երկարություն314 կմ
Ավազանի մակերես2824,2 կմ²
Ջրի ծախս12,6 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍտարա Պլանինա
Գետաբերանի տեղակայումԴանուբ
Կոորդինատներ
ԵրկրամասՊլևենի մարզ[1]
ՋրահավաքԴանուբի ավազան

Օսամ (Օսմա, Օսեմ; լատին․՝ Escamus[2] ; բուլղար․՝ Осъм[3] . [ˈɔsɐm]), գետ Բուլղարիայում , Դանուբի աջ վտակը. հոսում է երկրի հյուսիսում գտնվող Լովեչ, Վելիկո Տառնովո եւ Պլևեն մարզերի տարածքով[4] ։

Գետի երկարությունը 314 կմ է (այդ ցուցանիշով հինգերորդ տեղն է զբաղեցնում Բուլղարիայի գետերի ցանկում), իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 2824 կմ²։ Ջրի միջին տարեկան ծախսը Գրադիշտե գյուղի մոտ 13,3 մ³/վ է[3] ։

Օսամը ձևավորվում է Բելի Օսամ և Չեռնի Օսամ գետերի միախառնումով[3], որը տեղի է ունենում Տրոյան քաղաքի մոտ։ Վերին հոսանքում գետը հոսում է հիմնականում դեպի հյուսիս, միջին հոսանքներում՝ դեպի հյուսիս-արևելք, ստորին հոսանքում՝ դեպի հյուսիս-արևմուտք։ Դանուբ գետն է թափվում Չերկովիցա գյուղի մոտ ։

Գետի ափերին գտնվող համեմատաբար խոշոր բնակավայրերն են Տրոյան, Լովեչ, Լետնիցա, Լևսկի քաղաքները ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Осма». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 О́съм // Българска енциклопедия „А-Я“ / Е. Головински. — София: Труд, 1999. — С. 778.
  4. Административни области / Административно деление / Базова карта // «Геоинформационна система за управление на водите и докладване». gwms.eea.government.bg (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսամ» հոդվածին։