Բրեիլա
Բրեիլա (ռումիներեն՝ Brăila)[2], քաղաք Ռումինիայում՝ Վալախիա շրջանում։ Բրեիլայի ժուդեցի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 216,9 հազար մարդ է (2002)։ Դանուբ գետի նավահանգիստներից է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բրեիլա | |||
ռումիներեն՝ Brăila | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Brăila County? | ||
Մակերես | 77,9±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 25±1 մետր | ||
Բնակչություն | ▼154 686 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 810001–810542 | ||
Պաշտոնական կայք | primariabraila.ro | ||
| |||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ․ թ․ ա․ 5-րդ դարում որպես փոխաբեռնման կետ։ Այն կոչվել է Պրոհոլիա (Προχειλια)։ Այս գործառույթը՝ այսինքն բեռների փոխաբեռնումը ծովային նավերից գետայիններին և հակառակը, Բրեիլայի նավահանգիստն իրականացրել է մինչև 20-րդ դարի սկիզբը։
Ռուս-թուրքական պատերազմում (1710-1713)՝ Պրուտի անցման ժամանակ, գեներալ Ռաննեն դրագունյան յոթ գնդերով և մոլդովական ոչ մեծ հեծելազորով շարժվել է դեպի Սերետա գետը։ Հուլիսի 10-ին, մոտենալով Մաքսիմենի վանքին, Ռաննեն իմացել է, որ թուրքական երեքհազարանոց բանակը, որը զբաղեցնում էր Բրայլովի ամրոցը, նրա շուրջը պաշտպանական ամրություն է կառուցում՝ հետագա հարձակումները զարգացնելու համար։ Որպեսզի դա խոչընդոտեն, Ռաննեն որոշել է անհապաղ հարձակվել և Մաքսիմենի մոտ թողնելով 400 դրագուններ ու մոլդովացի հեծելայիններ՝ հուլիսի 11-ի շարժվել է քաղաքի ուղղությամբ։ Արդեն երեկոյան բանակի ավանգարդը հասել է Բրեիլայի մերջակայք, իսկ հուլիսի 12-ի առավոտյան այստեղ են հասել գլխավոր ուժերը։ Երեկոյան ժամը 10։00-ին Ռաննեն հարձակում է գործել՝ երկու հեծելային ջոկատներով գրավելով գետի և ամրոցի միջև ընկած տարածությունը, որպեսզի կտրի նահանջի ճանապարհը։ Համառ մարտից հետո թուրքերը նահանջել են ամրոց։ Հուլիսի 14-ին պահակազորը կապիտուլացվել է։ Ռուսների կորուստները կազմել են մոտ 100 մարդ, թուրքերինը՝ մոտ ութ հարյուր։
1770 թվականին գեներալ Գլեբովի ղեկավարությամբ զորքերը հարձակվել են Բրաիլովի վրա, սակայն անօգուտ։ Սական երբ Գլեբովը օգնություն է ստացել, թուրքերը, դա իմանալով, թողել են ամրոցը, որը հետագայում հաշտության պայմանագրով կրկին վերադարձվել է իրենց[3]։
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Բրաիլայի ամրոցը եղել է թուրքական հենակետ ընդհուպ մինչև 1828 թվականի հունիսը, երբ մի շարք գրոհներից հետո այն հանձնվել է ռուսական զորքին (ռուսները քաղաքն անվանել են Բրաիլով)[3]։
1830 թվականից սկսվել է Բրաիլայի ծաղկումը։ Հույները, որոնք հիմնականում զբաղված էին ծովագնացության ոլորտում, միշտ կազմել են բնակչության զգալի մասը՝ հատկապես 19-րդ դարի ընթացքում։ Պատահական չէ, որ քաղաքում են ծնվել հունական ծագմամբ նշանավոր բազմաթիվ մարդիկ, այդ թվում ռումինացի գրող Պանաիտ Իստրատին, որը հայրական կողմից հույն է եղել։
1869 թվականին Բրեիլայում բուլղարացի արտագաղթյալները հիմնադրել են Բուլղարական գրական ընկերությունը (ներկայումս՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա)։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Брэи́ла [устар. Браи́ла, -ы, Браи́лов, -а] (Рум.).
- ↑ 3,0 3,1 «Браилов, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեիլա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 559)։ |